Ալ-Զաջջաջի

արաբ լեզվաբան
(Վերահղված է Իբն Իսհակ ազ-Զաջջաջիից)

Աբու Կասիմ Աբդ ալ-Ռահման իբն Իսհակ ալ-Զաջջաջի (արաբ․՝ أبو القاسم عبد الرحمن بن اسحاق الزجاجي‎‎, 892 - 952), արաբ բանասեր, Բաղդադի քերականական դպրոցի ներկայացուցիչ։

Ալ-Զաջջաջի
Ծնվել է892
Մահացել է952
ՔաղաքացիությունԻրան[1]
Մասնագիտությունգիտնական

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 9-րդ դարի վերջին՝ ժամանակակից Իրանի Համադան քաղաքից հարավ գտնվող ալ-Շայմարա բնակավայրում[2]։ Երիտասարդ տարիքում մեկնել է Արաբական խալիֆայություն մայրաքաղաք Բաղդադ՝ կրթություն ստանալու։ Աշակերտել է Աբու Իսհակ ալ-Զաջջաջիին ու իբն Դուրեյդին[3]։ Ուսանել է նաև ժամանակակից Սիրիայի Դամասկոս և Հալեպ քաղաքներում։

Ուսումնառության տարիներին ծանոթացել է ժամանակի արաբ քերականների աշխատություններին, հետաքրքրվել լեզվաբանական առաջատար դպրոցների՝ Քուֆայի ու Բասրայի գիտնականների աշխատություններով, հեղինակել արաբական քերականության վերաբերյալ մի քանի արժեքավոր աշխատություններ։

Մահացել է 952 թվականին՝ ժամանակակից Իսրայելի Տիվերիադ քաղաքում։

Գործունեություն խմբագրել

Արաբական քերականության բնագավառում հեղինակել է մի քանի արժեքավոր աշխատություններ, որոնցից հայտնի են[4]՝

  • كتاب الجمل في النحو
  • كتاب شرح خطبة أدب الكاتب
  • شرح أسماء الله الحسنى
  • كتاب الأماني
  • الإيضاح في علل النحو
  • حروف المعاني

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LIBRIS — 2016.
  2. Perspectives on Tenth Century Arabic Grammar Al-Zajjaji's "Jumal"(չաշխատող հղում)
  3. كتاب الأعلام - للزركلي - الجزء 4 - صفحة 69
  4. مختصر تاريخ أئمة اللغة- الفيروز آبادي - تحقيق موفق فوزي الجبر - صفحة 98