Ալեքսանդր Իաշվիլի (վրաց.՝ ალექსანდრე მამულის ძე იაშვილი, հոկտեմբերի 23, 1977(1977-10-23)[1][2][3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Ալեքսանդր Իաշվիլի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսանդր Մամուլիեվիչ Իաշվիլի
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1977 (46 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 175 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՎրաստանՍամտրեդիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-1997 Վրաստան Դինամո Թբիլիսի 57 (59)
1997 Գերմանիա Լյուբեկ 15 (3)
1997-2007 Գերմանիա Ֆրայբուրգ 256 (52)
2007-2012 Գերմանիա Կարլսրուե 141 (24)
2012-2013 Գերմանիա Բոխում 28 (0)
2013-2014 Ադրբեջան Ինտեր 33 (5)
2015-ներկա Վրաստան Սամտրեդիա 5 (1)
Ազգային հավաքական
1998-2010 Վրաստան Վրաստան 67 (15)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 8, 2015 (UTC):

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Կարիերան սկսել է Թբիլիսիի «Դինամոյում», որտեղ բավականաչափ շատ գոլ խփեց։ Նրա արդյունավետությունը՝ 24 գոլ 24 խաղում (1994-1995) և 26 գոլ 25 խաղում (1995-1996), իր վրա բերեց օտարերկրյա ակումբների ուշադրությունը, և 1997 թվականի հունվարին նա տեղափոխվեց «Լյուբեկ»։ Նոր թիմում հարմարվելուն օգնեց Ռոման Մաժեյկիսը։

Կես տարվա պայմանագրի լրանալուց հետո նա մնաց Գերմանիայում։ Հրավիրվեց «Ֆրայբուրգ», որը 1997-1998 մրցաշրջանում իրավունք էր ստացել խաղալու Բունդեսլիգայում։

2005-2006 մրցաշրջանին նա դարձավ «Ֆրայբուրգի» ավագը։ 10 տարի ակումբում մնալուց հետո՝ 2007 թվականին լքեց այն, տեղափոխվելով «Կարլսրուե»։ 2012 թվականին, երբ «Կարլսրուեն» դուրս մնաց Բունդեսլիգայից, նա պայմանագիր կնքեց «Բոխումի» հետ, որտեղ ստացավ 10 համարը։

2013 թվականին տեղափոխվեց ադրբեջանական «Ինտեր»։ «Ինտերում» խաղալով 33 խաղ՝ խփեց 5 գոլ։

Ներկայումս խաղում է «Սամտրեդիայում»։

Հավաքականում խմբագրել

Վրաստանի հավաքականում խաղացել է 67 խաղ և խփել 15 գոլ։

Աննձնական կյանք խմբագրել

Մեծացել է սպորտային ընտանիքում։ Հայրը՝ Մամուլի Իաշվիլին 1960-ական թվականներին խաղացել է Թբիլիսիի «Դինամոյում»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել