Իսրայելի պաշտպանության բանակի համազգեստ

(Վերահղված է ԻՊԲ համազգեստից)

Իսրայելի պաշտպանության բանակի համազգեստ (եբրայերեն՝ מדי צה"ל‎), Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների զինվորական հագուստի առարկաների և հանդերձանքի ամբողջություն։ Այժմ գոյություն ունեն համազգեստի բազմաթիվ տեսակներ կախված ծառայության տեսակից (ժամկետային կամ գերաժամկետ), զորքի տեսակից (ՌՕՈՒ, ՌԾՈՒ կամ ցամաքային զորքեր), ինչպես նաև գործունեության տեսակից (հանդիսավոր, ամենօրյա, աշխատանքային և այլն)։

Գոլանի բրիգադի զինվորի ամենօրյա համազգեստը

Համազգեստի դասակարգում խմբագրել

Իսրայելի պաշտպանության բանակը ունի համազգեստի հետևյալ տեսակները.

  • Ամենօրյա համազգեստ (Madei Aleph)[1], "Ա դասի" համազգեստ՝ շարքային զինվորի ամենօրյա համազգեստ։
  • Դաշտային համազգեստ (Madei Bet)[2], "Բ դասի" համազգեստ՝ կիրառվում է մարտի, մարզանքների ժամանակ կամ բազայում աշխատելիս։
  • Սպայական / Հանդիսավոր համազգեստ (Madei Srad)[3], հանդիսավոր համազգեստ՝ հագնում են սպաները կամ այլ զինծառայողները հատուկ միջոցառումների ժամանակ։
  • Պաշտոնական համազգեստ և երեկոյան համազգեստ, հագնում են Իսրայելի պետության սահմաններից դուրս գտնվելու ժամանակ։ Դրանց մեջ է մտնում համազգեստի մի քանի տեսակ կախված սեզոնից և պատճառից։ Պաշտոնական համազգեստը կրկրնօրինակված է ամերիկյան, իսկ երեկոյան համազգեստը՝ բրիտանական մոդելից։

Ծանոթագրություններ խմբագրել