ԻԺ-56 «Բելկա», խորհրդային երկփողանի համակցված հրացան, որը նախատեսված է որսորդների համար[1][2]։

ԻԺ-56 «Բելկա»
Երկիր ԽՍՀՄ
ՍտեղծողAnatoly Klimov?
ԱրտադրողԻժևսկի մեխանիկական գործարան

Պատմություն խմբագրել

ԻԺ-56 հրացանը ստեղծվել է 1956 թվականին՝ ԻԺ հրացանի հիման վրա[3], իսկ զարկանաձգանային և փակման մեխանիզմը վերցվել է ԻԺ-17 հրացանից[1]։

1964 թվականի դեկտեմբերին ԻԺ-56-3 սերիական հրացանի արժեքը կազմում էր 45 ռուբլի։ Այդ ժամանակ այս մոդելի զենքերը վաճառվում էին որսորդական խանութներում, սպորտային ապրանքների խանութներում, ինչպես նաև կարելի էր փոստով պատվիրել և «Պոսիլթորգի» միջոցով ստանալ գործարանից[1]։

ԻԺ-56-ի գործառնական փորձի հիման վրա մշակվել է ԻԺ-15 համակցված հրացանը, որը փոխարինել է դրան արտադրության մեջ[1]։

Կառուցվածք խմբագրել

Զենքի փողերը հանովի են[2]՝ զույգված ուղղահայաց հարթության վրա։

  • վերին փողն ակոսավոր է, նախատեսված 5,6 տրամաչափի փամփուշտների համար[1][3]։
  • ներքին փողը հարթ է, նախատեսված 28 կամ 32 տրամաչափի հրաձգային փամփուշտների համար[3], որոնք լինում են 70 մմ երկարությամբ մետաղական պարկուճում[1]։

Հրացանակոթն ուղիղ է, պատրաստված կեչուց կամ հաճարենուց[1] (ԻԺ-56 հրացանների մեծ մասը թողարկվել է ուղիղ հրացանակոթով)[2]։

Հրացանն ունի բաց նշանառության հարմարանքներ և կարող է լրացուցիչ սարքավորված լինել ՊՎՍ-1 օպտիկական նշանոցով[1][2]։ ՊՎՍ-1 օպտիկական նշանոցի կշիռը 150 գրամ է[4]։

Տարբերակներ և ձևափոխումներ խմբագրել

  • ԻԺ-56-1«Բելկա»[5], 1956 թվականից մինչև 1958 թվականին արտադրության ավարտը[2] ընդհանուր առմամբ թողարկվել է 31 903 հրացան[3]։
  • ԻԺ-56-2«Բելկա»[5], թողարկվել է մինչև 1958 թվականը[2]։
  • ԻԺ-56-3«Բելկա»[5], 1958-1964թվականների ընթացքում[2] թողարկվել է 77.043 միավոր[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Отечественные ружья // журнал «Охота и охотничье хозяйство», № 12, декабрь 1964. стр.29
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 А. В. Кузьминский. Оружие для охотника: практическое пособие / под общ.ред. А. Е. Тараса М., ООО «Издательство АСТ», 2002. стр.197-198
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Михаил Драгунов. Анатолий Климов. Неизвестный конструктор известных ружей. К 80-летию со дня рождения // журнал «Калашников. Оружие. Боеприпасы. Снаряжение», № 1, 2001. стр.4-6
  4. Л. Жиляев. Оптические прицелы // журнал «Охота и охотничье хозяйство», № 2, февраль 1961.
  5. 5,0 5,1 5,2 М. М. Блюм, И. Б. Шишкин. Охотничье ружьё. М., «Лесная промышленность», 1983. стр.81

Գրականություն խմբագրել

  • Двуствольное пуледробовое ружьё "Белка". Памятка по устройству и обращению. Ижевск, 1956.
  • Л. Е. Михайлов, Н. Л. Изметинский. Ижевские охотничьи ружья. 2-е изд., испр. и доп. Ижевск, изд-во «Удмуртия», 1982. стр.187-193
  • А. Соколов. Старые модели. ИЖ-56 - "Белка" // журнал "Охота и охотничье хозяйство", № 6, 1991

Արտաքին հղումներ խմբագրել

  • Izhmekh IZh-56 / Internet Movie Firearms Database (использование в кинофильмах)