Իժ-54, երկփող որսորդական զենք, նախատեսված է բոլոր տեսակի որսի համար։

ԻԺ-54
Տեսակերկփող զենք
Երկիր ԽՍՀՄ
ԱրտադրողԻժևսկի մեխանիկական գործարան

Պատմություն խմբագրել

ԻԺ-54-ը ստեղծվել է 1950 թվականի սկզբին`Իժևսկի մեխանիկական գործարանի կողմից՝ նախկինում թողարկված ԻԺ-49 երկփող զենքի կառուցվածքի հիման վրա։ ԻԺ-54-ի սերիական արտադրանքը սկսվել է 1954 թվականին[1][2]։

1957 թվականին ԻԺ-54-ի հիմքի վրա ստեղծվել է ԻԺ-57 զենքը`16 մմ տրամաչափի[2]։

1960 թվականից սկսվել է ԻԺ-54-ի արտահանումը։

1964 թվականի դեկտեմբերին սերիական ԻԺ-54-ի գինը կազմել է 90 ռուբլի, հատավաճառով՝ 170-ից 250 ռուբլի։ Այդ ժամանակ այս մոդելի զենքը վաճառում էին որսորդական խանութներում, սպորտային խանութներում, ինչպես նաև կարող էին փոստով պատվիրել «Պոսիլտրոգ» գործարանից[3]։

1967 թվականին սկսվել են ԻԺ-54-ի մոդիֆիկացիոն աշխատանքները[4], որի արդյունքում ստեղծվում է ԻԺ 56-ը՝ փոխարինելով ԻԺ54-ին[2]։

Գրեթե 50 տարում (1954-ից 1969 թվականներ) թողարկվել է 477 695 ԻԺ-54 զենք, որոնցից ավելի քան 70000-ը արտահանվել է[1]։

1980 թվականի հունվարին ԻԺ-54-ի համար առաջարկվել է հանովի դիոպտրիկական նշանառության համակարգ[5]։

Արդյունքում, ԻԺ-54-ը կատարել է ԽՍՀՄ-ում զենքի արտադրության մեջ գլխավոր դերը։ Սա եղել է ԽՍՀՄ-ում մեծ քանակով թողարկված առաջին երկփող զենքը[2]։ Բացի դրանից, ԻԺ-54-ը դարձել է Իժևսկի մեխանիկական գործարանի որսորդական զենքերի առաջին մոդելը,որը վաճառվել է աշխարհի տարբեր երկրներում[1][4]։

Նկարագրություն խմբագրել

ԻԺ-54-ը հորիզոնական փողով զենք է (առաջին զենքի երկարությունը եղել է 750 մմ, իսկ ավել ուշ՝ 730 մմ)[2]։

  • Ձախ փողի փողային նեղացումը՝ «լրիվ փողային նեղացում» (1,0 մմ)[3]։
  • Աջ փողի փողային նեղացումը՝ «կիսանեղացում» (0,5 մմ)[3]։

Զենքի քաշը կազմել է 3,2-3,6 կգ[2], սերիական զենքի քաշը անցնում է 3,3-ից մինչև 3,6 կգ-ի սահմանները[3]։

Փողի փակումը եռակի է[2]։

Զենքի կոթը ուղիղ է կամ ատրճանակի նման (սերիական զենքերինը ընկույզի կամ հաճարենու փայտից է է, հատավորինը՝ միայն ընկենուց)։ Լծակավոր փողակալը հանվող է[2]։

Տիպեր և մոդիֆիկացիաներ խմբագրել

  • Իժ-54՝ մշակված ԻԺ-54 երկփող զենք`16/70 մմ փոփոխված փականի մեխանիզմով, սերիական արտադրանք, որը սկսվել է 1957 թվականին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Л. Е. Михайлов, Н. Л. Изметинский. Ижевские охотничьи ружья. 2-е изд., испр. и доп. Ижевск, изд-во «Удмуртия», 1982. стр.14-16
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 А. В. Кузьминский. Оружие для охотника: практическое пособие / под общ.ред. А. Е. Тараса М., ООО «Издательство АСТ», 2002. стр.169-170
  3. 3,0 3,1 3,2 3,3 Отечественные ружья // журнал «Охота и охотничье хозяйство», № 12, декабрь 1964. стр.29
  4. 4,0 4,1 А. В. Сицко, М. М. Блюм, И. Б. Шишкин. Советы начинающему охотнику. М., «Агропромиздат», 1991. стр.218-219
  5. А. Кораблев (г. Тирасполь). Диоптрический прицел // журнал «Охота и охотничье хозяйство», № 1, январь 1980. стр.35

Գրականություն խմբագրել

  • Ю. Константинов. ИЖ-54 глазами владельца // журнал "Мастер-ружьё", № 12, 2013. стр.42-44
  • Ю. Максимов. Штучные ИЖ-54 глазами владельца // журнал "Охота", № 5 (189), 2014. стр.74-80
  • Ю. Максимов. Штучные ИЖ-54. Модель "Спорт" // журнал "Охота", № 6 (190), 2014. стр.54-63
  • Ю. Максимов. "Модель ИЖ-54". Причины популярности 60 лет спустя // журнал "Мастер-ружьё", № 5, 2018. стр.48-55