Ժիրայր Օրագյան

հայ նկարիչ
(Վերահղված է Ժ. Օրագյանից)

Ժիրայր Գրիգորի Օրագյան (ստեղծագործական կեղծանունը՝ Ջերարդո, հունիսի 6, 1901(1901-06-06), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 2, 1962(1962-08-02), Հռոմ, Իտալիա), հայ էքսպրեսիոնիստ նկարիչ։

Ժիրայր Օրագյան
Ծնվել է1901, հունիսի 6
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
(Թուրքիա) Թուրքիա
Վախճանվել է1962, օգոստոսի 2
Մահվան վայրՀռոմ
Իտալիա Իտալիա
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջան1920 - 1962

Կենսագրական խմբագրել

Ժիրայր Օրագյանը ծնվել է 1901 թվականին Կոստանդնուպոլսում։ 1920 թվականին մեկնում է Հռոմ, սովորում է տեղի գեղարվեստի ակադեմիայում։ Ողջ կյանքը բնակվել է Իտալիայում։ Հեղինակ է բազմաթիվ գծանկարների, յուղաներկ և ջրաներկ աշխատանքների։ Օրագյանի ստեղծագործությունները ցուցադրվել են բազմաթիվ երկրներում։ Մոտ 100 գործ հեղինակը կտակել է Հայաստանին, գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1] և Ժամանակակից արվեստի թանգարանում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ՝

Մասնակցել է 1950 և 1955 թվականների Վենետիկի գեղանկարչական ցուցահանդեսներին։

Գործերից խմբագրել

  • «Ջարդը» (Եղեռն), 1951
  • «Հիշատակներ Հայաստանեն» - 1952
  • «Քաղաքը» - 1952
  • «Նահտակներ» - 1952
  • «Պար» - 1960
  • «Զրույց» - 1960
  • «Երեխաներ» - 1960
  • «Սրճարան» - 1961
  • «Գաղթականներ»
  • «Որբեր»
  • «Գյուղական կյանք»
  • «Թափառաշրջիկ դերասաններ»
  • «Իմ ընտանիքը»
  • «Հանդիպում
  • «Անսահմանության առջև»
  • «Գյուղական ընտանիք»
  • «Վշտակիցներ»
  • «Երգող կանայք»

Գրականություն խմբագրել

  • Հ. Իգիթյան, Շ. Խաչատրյան «Ժիրայր Օրագյան» Երևան 1966
  • «Армянский вопрос» Ереван 1991. Под ред. К.С. Худавердяна. (ռուս.)
  • Мамулов С.С. «Удивительный народ из страны чудес» Книга 4. Москва, 2005 (ռուս.)
  • Awedissian O. «Peinters et sculpturs Armeniens» La Caire 1959 (ֆր.)
  • Ժիրայր Օրագյան, Կատալոգ, Երևան, 1966 թ.,
  • Ա. Կյուզելյան, Կապույտ բոցի երազը, «Սով. արվեստ», 1961, № 9
  • Կ. Կյուրղինյան, Ժիրայր Օրագյանի կտավների առձև. «Սով. արվեստ», 1967
  • Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens. Le Caire, 1959

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել