Ժունինյո Պերնամբուկանո

ֆրանսերեն ֆուտբոլիստ
(Վերահղված է Ժ. Պերնամբուկանոից)

Անտոնիո Աուգուստո Ռիբեիրո Ռեիս Ժունիոր կամ պարզապես Ժունինյո (պորտ.՝ Antônio Augusto Ribeiro Reis Junior, հունվարի 30, 1975(1975-01-30)[1], Ռեսիֆի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան և տուգանային հարվածների վարպետ։ Ժունինյոն համարվում է բոլոր ժամանակների լավագույն տուգանային հարվածներ իրացնողներից մեկը։

Ժունինյո Պերնամբուկանո
պորտ.՝ Juninho Pernambucano
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Antônio Augusto Ribeiro Reis Junior
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Մականուն Juninho
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1975(1975-01-30)[1] (49 տարեկան)
Ծննդավայր Ռեսիֆի, Բրազիլիա
Հասակ 1.80 մ
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վասկո դա Գամա
Համար 8
Ազգային հավաքական
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1999 - 2006 Բրազիլիա Բրազիլիա 40 (6)

Ժունինյոի ֆուտբոլային կարիերան սկսվել է «Վասկո դա Գամա» ակումբում, որի հետ նա հաղթել է մի քանի մրցանակներ, որոնց թվում են Բրազիլիայի առաջնությունում երկու հաղթանակները (1997 և 2000)։ 2001 թ.-ին Ժունինյոն տեղափոխվեց ֆրանսիական «Լիոն»։ «Լիոնի» կազմում ֆուտբոլիստը յոթ անգամ անընդմեջ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ 2009 թ.-ին Ժունինյոն, «Լիոնի» հետ պայմանագրի ավարտից հետո, տեղափոխվում է քաթարական «Ալ-Գարաֆա» ակումբ։ 2011 թվականին Ժունինյոն վերադարձել է «Վասկո դա Գամա», որտեղ սկսել էր իր կարիերան։

Բրազիլիայի հավաքականի կազմում Ժունինյոն անց է կացրել 40 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։

Ժունինյոն համարվում է աշխարհի լավագույն տուգանայիններ իրացնողներից մեկը։ «Լիոն»-ի կազմում նա 44 անգամ է տուգանայինից գրավել է մրցակիցների դարպասը։ Նրա հարվածներից հետո գնդակը գրեթե չի պտտվում օդում։ Այն փոխում է իր ուղղությունը անկանխատեսելիորեն, որից հետո դարպասապահը դժվարությամբ է կարողանում պահել գնդակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժունինյո Պերնամբուկանո» հոդվածին։