Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ժաքի Ներսեսյան (Աբրահամ Ժակի Ներսիսյան, նոյեմբերի 16, 1950(1950-11-16), Սենտ Էտիեն), ֆրանսահայ դերասան։ Հայտնի դերերից է Աբգարը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում։

Ժաքի Ներսեսյան
ֆր.՝ Jacky Nercessian
Ծնվել է1950 նոյեմբերի 16
ԾննդավայրՍենտ-Էտիե, Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
IMDbID 0626158
jackynercessian.blogspot.com

Կենսագրություն խմբագրել

Ժաքի Ներսեսյանը ծնվել է Սեն Էտյենում։ Մանկությունն անցել է Սեն Էտյենում։ Հայրը՝ Բարսեղը, հինգ եղբայրներից և քույրերից կրտսերն է եղել, ծնվել է Յոզղաթում 1912 թվականի հունվարի 1-ին։ Մայրը՝ սովորական ատաղձագործի դուստր Լյուսի Բարտևյանը, ծնվել է 1918 թվականի հուլիսի 15-ին՝ Գալիպոլիում` Անրի Վերնոյի հայրենիքում, մեծացել է Հունաստանում։ Փախչելով հունական քաղաքացիական պատերազմից (1945-1949)` Լյուսին, ծնողների հետ հասնում է Ֆրանսիա։ Բարսեղի հետ նրան ծանոթացնում է իր զարմիկներից մեկը[1]։

Գործունեություն խմբագրել

Անգլիայում ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը՝ պաստոր դառնալու համար և օծում ստացել Սենտ-Էտիենում։ Աշխատել է որպես պաստոր։

Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, աշխատել է աշխարհահռչակ այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Շաբրոլը, Անրի Վերնոյը, Լյուկ Բեսոնը[2]։ Խաղում է նաև թատրոնում։ «Ռենեսանս» թատրոնում խաղացել է մեկ թատերաշրջան և շրջագայության է մեկնել «Վերջին կանչը» ներկայացմամբ։ 2009 թվականին «Սպլենդիդ» թատրոնում խաղացել է Ժոզիան Բալասկոյի «Բոլորը սիրում են Ջուլիետին» բեմադրության մեջ։

  • Աբգար՝ Անրի Վերնոյի «Մայրիկ»
  • պրոֆեսոր Էսպերանդյո՝ Լյուկ Բեսոնի «Ադել Բլան-Սեկ»
  • Մուսթաֆա՝ Իսմայել Ֆերուխի «Երկար ճամփորդություն»
  • հրեա սեփարդ՝ Պիչիպոյի «Միսիոները, Շահերեզադան և գիշերային հաճույքները»
  • Սի Կադուր՝ «Պատրանքների Ալժիր»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ժաքի Ներսեսյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. Ժաքի Ներսեսյանի մասին shanttv.com կայքում

Արտաքին հղումներ խմբագրել