Ժակ Հակոբյան (բանաստեղծ)

հայ բանաստեղծ
(Վերահղված է Ժ. Հակոբյան (բանաստեղծ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժակ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ժակ Ստեփանի Հակոբյան (օգոստոսի 1, 1917(1917-08-01), Երուսաղեմ - նոյեմբերի 2, 2019(2019-11-02)), հայ բանաստեղծ։

Ժակ Հակոբյան
Ծնվել էօգոստոսի 1, 1917(1917-08-01)
ԾննդավայրԵրուսաղեմ
Վախճանվել էնոյեմբերի 2, 2019(2019-11-02) (102 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ
ԱզգությունՀայ
ԿրթությունԳալուստյան ազգային վարժարան (1929), Պերպերյան վարժարան (1934), Collège des Frères? (1937), Սուրբ Ժոզեֆի համալսարան (1939) և Կահիրեի համալսարան (1942)
Ժակ Հակոբյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ժակ Հակոբյանը ծնվել է 1917 թ. Երուսաղեմում, Իսրայել։ 1922-1924 թվականներին հաճախել է Բյուզանդ-Ալիս Վարժապետյան հաստատություն, 1924-1929 թվականներին սովորել է Գալուստեան ազգային վարժարանում, 1929-1934 թվականներին՝ Պէրպէրյան քոլեջում։ 1942 թվականին ավարտել է Կահիրեի համալսարանը՝ քիմիագետ-դեղագործի մասնագիտությամբ։ 1968 թվականից հաստատվել է Փասադենայում (Կալիֆորնիայի նահանգ, ԱՄՆ)[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հակոբյանի ստեղծագործության հիմնական թեման առաջին շրջանում հայրենաբաղձությունն է, կարոտի, «նահանջի» մոտիվները։ 1950-ական թվականներից լույս է ընծայել կրոնական, աստվածապաշտանական բնույթի երկերի ժողովածուներ եւ սկսել է թեքվել դեպի այդ ուղղությունը[2]։

Տպագրվել են Հակոբյանի հետևյալ ժողովածուները՝

  • «Գաղտնի ճամբան» (Գահիրէ, 1938)
  • «Մեղրալուսին» (1943)
  • «Մարդ մը մեռաւ» (1947, Վահան Թեքեյանի հիշատակին)
  • «Մեսրոպաշունչ» (1947)
  • «Ոսկեդափնի» (1957)
  • «Մասիսածին» (1963)
  • «Ժագափունջ» (Պէյրութ, 1969)
  • «Հայատրոփ» (1970, չափածո վեպ)
  • «Ուլունքաշար» (1983)
  • «Կռունկը կը կանչէ», Սփիւռքահայ թատերավէպ հինգ հանգրուանով (Լոս Անճելըս, 1986)
  • «Հոգին հայկական», Հայատրոփ ու հայրենատրոփ քերթուածներ, Ժողովածու (Գահիրէ, 1987)
  • «Հողաշնչում» (Փասատինա, 1991)
  • «Եօթնօրեայ մահ», Սպիտակեան վիպակ (Փասատինա, 1995)
  • «Անմաշ հրիտակ», Քերթուածներ (Գահիրէ, 1995)
  • «Հարսնագնաց երամ» ։ Համանուագային պոէմա իրական եւ յաւիտենական կեանքէ (Փասատինա, 1996)
  • «Ժագատետր» (Անթիլիաս, 2002)
  • «Դպրո՛ցն ահա հայկական...», Դպրոցերգութիւն (Փասատինա, 2005)
  • «Լիլոյշ ա տոչոր» (Պէյրութ, 2010)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բանաստեղծ Ժագ Ս. Յակոբեան՝ 100 տարեկան
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։