Ժպտացող մարդը (նաև «Ամենաերջանիկ օրն Օլլի Մյակիի կյանքում», «Լավագույն օրն Օլլի Մյակիի կյանքում», ֆիններեն՝ Hymyilevä mies), 2016 թվականի ֆինլանդական դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Յուհո Կուոսմանենի կողմից։ Անգլալեզու վարձույթում ֆիլմը ներկայացվել է The Happiest Day in the Life of Olli Mäki վերնագրով[6]։

Ժպտացող մարդը
ֆիններեն՝ Hymyilevä mies
Երկիր Ֆինլանդիա
 Շվեդիա
 Գերմանիա
Ժանրդրամա և բոքսի մասին ֆիլմ
Թվականմայիսի 19, 2016, սեպտեմբերի 2, 2016, հունվարի 5, 2017[1] և դեկտեմբերի 8, 2016[2]
Լեզուֆիններեն
ՌեժիսորՅուհո Կուոսմանեն[3][4]
ՊրոդյուսերՅուսի Ռանտամակի[5]
Սցենարի հեղինակՅուհո Կուոսմանեն և Միկո Միլուլատի
ԴերակատարներՅարկո Լահտի, Էերո Միլոնոֆ և Օօնա Այրոլա
ՕպերատորJani-Petteri Passi?
ՄոնտաժՅուսի Ռաուտանիեմի
Պատմվածքի վայրՀելսինկի
ԿինոընկերությունAamu Film Company
Տևողություն96 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա։ Գործողությունները ծավալվում են Ֆինլանդիայում 1960-ական թվականներին։ Սյուժեի հիմքում ընկած է սիրային պատմություն, որ ծավալվում է Հելսինկիում 1962 թվականին՝ բռցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար անցկացվելիք մարտից առաջ։ Այդ մարտում ֆինն բռնցքամարտիկ Օլլի Մյակիին պարտության է մատնում նրա ամերիկացի հակառակորդը[6]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Յաարկո Լահտի Օլլի Մյակի բռնցքամարտիկ Օլլի Մյակի
Օոնա Այրոլա Ռայա Իյանկյա Ռայա Իյանկյա
Էերո Միլոֆ Էլիս Ասկ Էլիս Ասկ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

2016 թվականի մայիսին ֆիլմն ստացել է գլխավոր մրցանակ Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում[7], ինչպես նաև հավակնել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակի, որը շնորհվում է նորամուտային լավագույն լիամետրաժ ֆիլմի համար[8]։

2016 թվականի հոկտեմբերին ֆիլմն արժանացել է «Golden Eye» գլխավոր մրցանակի Ցյուրիխի միջազգային կինոփառատոնում[6]։

2016 թվականի սեպտեմբերին կինոնկարն «Օսկարի» ֆիննական հանձնաժողովի կողմից առաջադրվել է ընդգրկվելու «Օսկար» մրցանակի թեկնածուների ցանկում «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում[9], սակայն ամերիկյան կիոնակադեմիայի որոշմամբ այն չի ընդգրկվել «Օսկար» մրցանակի թեկնածուների վերջնական ցանկում[10]։

2016 թվականի նոյեմբերի 29-ին նկարահանող խումբն արժանացել է Ֆինլանդիայի պետական մրցանակի մշակույթի ոլորտում[11]։

2016 թվականի դեկտեմբերին ֆիլմին շնորհվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ որպես լավագույն նորամուտային աշխատանք[12]։

2017 թվականի մարտին ֆիլմն արժանացել է Ֆինանդիայի կինեմատոգրաֆիական գլխավոր՝ Յուսի մրցանակի «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. http://www.imdb.com/title/tt4771932/
  4. filmportal.de — 2005.
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 Улыбающийся человек покорил кинофестиваль в Цюрихе // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 2 октября 2016.(Ստուգված է 3 Հոկտեմբերի 2016)
  7. Фильм режиссёра Юхо Куосманена получил приз жюри на Каннском кинофестивале // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 21 мая 2016.(Ստուգված է 23 Մայիսի 2016)
  8. «Улыбающийся человек» претендует на золото Каннского кинофестиваля. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 22 мая 2016.(Ստուգված է 29 Մայիսի 2016)
  9. Фильм «Улыбающийся человек» номинирован на «Оскар» от Финляндии. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 5 сентября 2016.(Ստուգված է 5 Սեպտեմբերի 2016)
  10. «Финский фильм не попал в шорт-лист премии Оскар». YLE. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  11. «Объявлены лауреаты госпремий в области культуры». YLE. 2016 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  12. ««Улыбающийся человек» получил очередную награду». YLE. 2016 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  13. «Лауреатом Jussi за лучший фильм стал «Самый счастливый день в жизни Олли Мяки»». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2017 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.