Ժուան Ֆելիքս

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ժոաու Ֆելիքս (պորտ.՝ João Félix, նոյեմբերի 10, 1999(1999-11-10)[1], Վիզեու), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկո Մադրիդի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[2]։

Ժուան Ֆելիքս
João Félix
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն João Félix Sequeira
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1999(1999-11-10)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Վիզեու
Հասակ 181 սմ
Քաշ 70 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Համար 7
Պատանեկան կարիերա
2007-2008 Պորտուգալիա Պեստինյաս
2008-2014 Պորտուգալիա Պորտու
2014-2015 Պորտուգալիա Պադրոենսե
2015-2018 Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2018 Պորտուգալիա Բենֆիկա B 30 (7)
2018-2019 Պորտուգալիա Բենֆիկա 26 (15)
2019-ներկա Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2017 Պորտուգալիա Պորտուգալիա Մ18 2 (2)
2018 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 2 (0)
2017-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 10 (4)
2019-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 21-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 21-ի, 2019

Ֆուտբոլիստի կարիերան Ֆելիքսը սկսել է Բենֆիկայում[3]։ Իր առաջին մրցաշրջանում նա դարձավ 20 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 43 հանդիպումներում[4] և ճանաչվեց Պորտուգալիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[5]։ Դրանից հետո Ատլետիկո Մադրիդը գնեց Ֆելիքսի տրանսֆերը 126 միլիոն եվրոյի դիմաց՝ դարձնելով նրան պատմության չորրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը։

Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Ֆելիքսը նշեց 2019 թվականին՝ 19 տարեկան հասակում[6]։ Նույն թվականին նա հավաքականի հետ հաղթեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգան, թեև խաղադաշտ դուրս չեկավ մրցաշարի եզրափակչում[7]։

Ակումբային կարիերա խմբագրել

Բենֆիկա խմբագրել

Ժոաու Ֆելիքսը հանդես է եկել Պեստինհասի, Պորտուի և Պադրոենսեի երիտասարդական թիմերում[8]։ 2015 թվականին նա միացավ Բենֆիկայի ակադեմիային[3][9]։ 2018-19 մրցաշրջանում Ֆելիքսը տեղափոխվեց ակումբի առաջին թիմ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի օգոստոսի 18-ին՝ փոխարինելով Ֆրանկո Սերվիին Բոավիշտայի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ փոխարինելով Պիցցիին Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի ՊԱՕԿ-ի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 25-ին՝ Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում[12][13]։ Սեպտեմբերի 23-ին Ֆելիքսը գոլ խփեց Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում՝ օգնելով Բենֆիկային հաղթել 2-0 հաշվով[14]։ Հոկտեմբերի 1-ին պորտուգալացին հայտնվեց Golden Boy 2018-ի 40 թեկնածուների շարքում[15][16][17]։

2019 թվականի հունվարի 6-ին Ֆելիքսը դուբլ ձևակերպեց Ռիու Ավիի դեմ խաղում[18]։ 1 ամիս անց պորտուգալացին երեք խաղում անընդմեջ դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ գրավելով Բոավիշտայի[19], Սպորտինգ Լիսաբոնի[20] և Նասիոնալի[21] դարպասները։ Մարտի 2-ին նա հավասարեցրեց հաշիվը Պորտուի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին արդյունքում հաղթել 2-1 հաշվով[22]։ Ապրիլի 11-ին Ֆելիքսը 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[23]՝ 19 տարեկան և 152 օրական հասակում դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հետ տրիկ է ձևակերպել Եվրոպայի Լիգայում[24]։ Ապրիլի 22-ին նա դուբլ ձևակերպեց Մարիտիմուի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[25]։ 2018-19 մրցաշրջանում Բենֆիկան հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը[26][27], իսկ Ֆելիքսը ճանաչվեց առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[5], ինչպես նաև՝ ընդգրկվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի[28] ու Պորտուգալիայի առաջնության խորհրդանշական հավաքականներում[5]։ Բենֆիկայի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ատլետիկո Մադրիդ խմբագրել

2019 թվականի հուլիսի 3-ին Ֆելիքսը 7 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[29][30][31]։ Ակումբը նրա համար վճարեց 126 միլիոն եվրո[32][33][34]։ Ֆելիքսը ստացավ 7 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Անտուան Գրիզմանը[35][36][37]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ֆելիքսը ներկայացրել է Պորտուգալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[38]։ Պորտուգալիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մարտի 15-ին՝ Ուկրաինայի և Սերբիայի դեմ հանդիպումների համար[39][40], սակայն ստացավ վնասվածք և այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[41][42]։ Մայիսի 23-ին Ֆելիքսը ընդգրկվեց Պորտուգալիայի՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլի համար վերջնական կազմում[43][44][45]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 5-ին՝ Ազգերի Լիգայի կիսաեզրափակչի Շվեյցարիայի դեմ խաղում[6][46][47]։ Պորտուգալիան հաղթեց այս մրցաշարը՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Նիդերլանդներին[7][48][49]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[50]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բենֆիկա B 2016–17 Սեգունդա Լիգա 12 3 12 3
2017–18 17 4 17 4
Ընդհանուր 29 7 0 0 0 0 0 0 29 7
Բենֆիկա 2018–19 Պրիմեյրա Լիգա 26 15 6 1 9 3 2 1 43 20
Ատլետիկո Մադրիդ 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 55 22 6 1 9 3 2 1 72 27

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[50]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բենֆիկա

Միջազգային խմբագրել

Պորտուգալիա

Անհատականական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Portugal - João Félix - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 «Joao Felix: Who is Atletico Madrid's new big-money signing?». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  4. «Joao Felix | Football Stats | Atletico Madrid | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Vencedores dos Prémios Oficiais da Liga Portugal 2018-2019». Liga Portugal. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  6. 6,0 6,1 «Joao Felix makes Portugal debut in Nations League semi-final v Switzerland». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հունիսի 5. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Portugal win Nations League as Gonçalo Guedes does for the Netherlands». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  8. Group, Global Media (2017 թ․ ապրիլի 26). «João Félix, o magricela que escapou ao FC Porto e brilha no Benfica». O Jogo (եվրոպական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. Alves, Marcus. «Meet Benfica's Joao Felix: The Phenom Europe's Biggest Clubs Are All Watching». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  10. «Boavista Porto FC - SL Benfica, Aug 18, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. «SL Benfica - PAOK Thessaloniki, Aug 21, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  12. «SL Benfica - Sporting CP, Aug 25, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. «João Félix: "I shivered" - SL Benfica». www.slbenfica.pt (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «SL Benfica - Desportivo Aves, Sep 23, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  15. «João Félix joins the Golden Boy race - SL Benfica». www.slbenfica.pt (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  16. «Kylian Mbappe Headlines 2018 Golden Boy Nominees as 40-Man Shortlist Is Revealed». 90min.com (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
  17. «Golden Boy shortlist reduced to 40 names with Liverpool's Alexander-Arnold one of four Premier League players included». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  18. «SL Benfica - Rio Ave FC, Jan 6, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  19. «SL Benfica - Boavista Porto FC, Jan 29, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  20. «Sporting CP - SL Benfica, Feb 3, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  21. «SL Benfica - CD Nacional, Feb 10, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  22. «FC Porto - SL Benfica, Mar 2, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  23. «SL Benfica - Eintracht Frankfurt, Apr 11, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  24. «Europa League round-up: Joao Felix hat-trick; English refs award three pens and a red» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 11. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  25. «SL Benfica - CS Marítimo, Apr 22, 2019 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  26. 26,0 26,1 «Benfica win Portuguese league title ahead of Porto». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  27. «Benfica wins 5th Portuguese league title in 6 seasons». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  28. 28,0 28,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of 2018/19». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  29. «Club Atlético de Madrid · Web oficial - Welcome, João Félix!». en.atleticodemadrid.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  30. «Atletico Madrid confirm signing of Benfica's Joao Felix». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  31. «Official: Joao Felix joins Atletico Madrid». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  32. «Joao Felix: Atletico Madrid sign forward from Benfica for £113m» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  33. Reuters (2019 թ․ հուլիսի 3). «Atlético Madrid sign teenager João Felix from Benfica for €126m fee». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  34. «Atletico Madrid land 19-year-old Joao Felix from Benfica for £113m». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  35. «Club Atlético de Madrid · Web oficial - João Félix to wear number 7 shirt». en.atleticodemadrid.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  36. «Joao Felix to wear Griezmann's No.7 shirt». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  37. Pisani, Sacha. «Atletico Madrid hands Joao Felix Griezmann's No. 7 shirt». Sportstar (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  38. «Joao Felix: The Portuguese wonderkid who has been called the most exciting player since Cristiano Ronaldo» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  39. «Eagles called up to the National Team - SL Benfica». www.slbenfica.pt (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  40. «Ronaldo Returns To Portugal Squad For Euro 2020 Qualifiers». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  41. «Portugal - Ukraine, Mar 22, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  42. «Portugal - Serbia, Mar 25, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  43. «Portugal name Cristiano Ronaldo and Joao Felix in Nations League squad». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  44. «Ronaldo, Joao Felix headline Portugal squad». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  45. «Cristiano Ronaldo and Joao Felix in 23-man Portugal squad for Nations League finals». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  46. «Portugal - Switzerland, Jun 5, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  47. «Joao Felix is rated at £106m but he struggled on his Portugal debut». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  48. «Portugal - Netherlands, Jun 9, 2019 - UEFA Nations League Finals - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  49. «Result: Goncalo Guedes scores winner as Portugal land UEFA Nations League title». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  50. 50,0 50,1 «João Félix». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  51. «Melhores de janeiro: João Félix e Pedro Henrique em destaque». Liga Portugal. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  52. SAPO. «João Félix eleito Jogador Jovem do Ano de 2018/2019». SAPO Desporto (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուան Ֆելիքս» հոդվածին։