Ժորա Մինասյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ժորա Արշալույսի Մինասյան (1925, Սարատակ, Հայաստան - 1991), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ժորա Մինասյան
Ծնվել է1925
ԾննդավայրՍարատակ, Հայաստան
Մահացել է1991
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1954)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Կենսագրություն խմբագրել

Ժորա Մինասյանը ծնվել է 1925 թվականին, Արթիկի շրջանի Սարատակ գյուղում։ 1943 թվականին ավարտել է շրջանի Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցը։ Շրջանային ժողկրթբաժնից ստացել է մանկավարժական աշխատանքի նշանակման հրամանը, բայց չի հասցրել անցնել աշխատանքի, զորակոչվել է բանակ[1]։

Մինասյանը ֆաշիստական հորդաների դեմ մարտնչել է 3-րդ Բելոռուսական, 1-ին Մերձբալթյան ռազմաճակատներում։ 1944 թվականի հոկտեմբերին վաշտի հրամանատարի հրամանով Ժորան վերցնելով հակատանկային նռնակների կապոցը, օգտվելով տեղանքի անհարմարությունից, շրջանցել է փոքրիկ ծառուղին և անցել թշնամու թիկունքը։ Նռնակներով լռեցրել է հակառակորդի գնդացիրը։ 947 հրաձգային գնդի 3-րդ գումարտակի հրամանատարությունը Մինասյանի հետախուզական դասակին առաջադրանք է տվել անցնել ռազմաճակատային գիծը և տեղեկություններ բերել թշնամու դասավորության մասին։ Այս առաջադրանքը հաջողությամբ կատարելու, մարտում ցուցաբերած հմտության և խիզախության համար Ժորան պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Նրա սխրագործությունների մասին բազմիցս գրվել է ռազմաճակատային թերթերում։ Մինասյանը մարտերով հասել է Գերմանիա, հետագայում մասնակցել է Ճապոնիայի դեմ մղված հաղթական մարտերին[1]։

Պատերազմի ավարտից հետո Մինասյանը վերադարձել է Արթիկի շրջան, անցել մանկավարժական աշխատանքի։ Սպանդարյան, Գեղանիստ գյուղերի դպրոցներում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ 1954 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը և շարունակել իր մանկավարժական աշխատանքը շրջանի Սպանդարյան, Հնաբերդ գյուղերում։ 1977 թվականին Մինասյանը տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել № 50 միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարանում որպես դաստիարակ[1]։

Մահ խմբագրել

Ժորա Մինասյանը մահացել է 1991 թվականին, թաղված է Թոխմախի գերեզմանատանը[2]։

Պարգևներ խմբագրել

  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  2. «The memorial of Minasyan Zhora (Ժորա Մինասյան Արշալույսի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.