Ժոնաթան Բամբա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժոնաթան Բամբա (ֆր.՝ Jonathan Bamba, մարտի 26, 1996(1996-03-26)[1][2][3], Ալֆորվիլլ), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիլի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[4]։

Ժոնաթան Բամբա
Jonathan Bamba
Բամբան Փարիզի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ մարտի 26, 1996(1996-03-26)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Ալֆորվիլլ
Հասակ 175 սմ
Քաշ 72 կգ
Դիրք ձախ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Լիլ
Համար 14
Պատանեկան կարիերա
2002-2005 Ֆրանսիա Շարանտոն
2005-2011 Ֆրանսիա Ալֆորտվիլ
2011-2015 Ֆրանսիա Սենտ-Էտիեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Ֆրանսիա Սենտ-Էտիեն II 51 (12)
2015-2018 Ֆրանսիա Սենտ-Էտիեն 42 (8)
2016   Ֆրանսիա Փարիզ 14 (0)
2016   Բելգիա Սենտ-Տրյուդեն 8 (2)
2017   Ֆրանսիա Անժե 16 (3)
2018-ներկա Ֆրանսիա Լիլ 19 (8)
Ազգային հավաքական
2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 2 (0)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 3 (0)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 7 (2)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 17 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 27-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 27-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Սենտ-Էտիեն խմբագրել

Բամբան Սենտ-Էտիենի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հունվարի 25-ին՝ փոխարինման մտնելով Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման չորրորդ փուլի Միլսամիի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Բամբան խփեց սեպտեմբերի 20-ին՝ Նանտի դեմ խաղում[8]։ 2016 թվականի հունվարի 18-ին ֆրանսիացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Փարիզին[9][10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 22-ին՝ Սոշոյի դեմ խաղում[12]։ Փարիզի կազմում Բամբան անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

2016 թվականի օգոստոսի 17-ին Բամբան վարձավճարով տեղափոխվեց Սենտ-Տրյուդեն[13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 27-ին՝ Կորտրեյկի դեմ խաղում[15]։ Առաջին գոլը խփեց սեպտեմբերի 21-ին՝ Բելգիայի գավաթի Հարելբեկեի դեմ խաղում[16]։ Բելգիայի առաջնությունում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 17-ին՝ դուբլ ձևակերպելով Վասլանդ Բևերենի դեմ խաղում[17]։ Ձմեռային դադարի ընթացքում Բամբան վերադարձավ Սենտ-Էտիեն՝ Սենտ-Տրյուդենի կազմում անցկացնելով 11 հանդիպում և դառնալով 3 գոլի հեղինակ[18]։

2017 թվականի հունվարի 4-ին Բամբան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Անժեին[19][20][21]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բորդոյի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 18-ին՝ Նանսիի դեմ խաղում[23]։ Մարտի 18-ին Բամբան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենգանի դեմ խաղում[24]։ Մայիսի 20-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում ֆրանսիացին կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[25]։ Մայիսի 27-ին նա փոխարինման մտավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղում, սակայն Անժեն պարտվեց 1-0 հաշվով[26]։ Ակումբի կազմում Բամբան անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[18]։

2017-18 մրցաշրջանում Բամբան վերադարձավ Սենտ-Էտիեն[27]։ 2017 թվականի օգոստոսի 5-ին նա խփեց Նիսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[28]։ 2018 թվականի հունվարի 14-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում՝ օգնելով Սենտ-Էտիենին հաղթել 2-0 հաշվով[29]։ Հունվարի 27-ին Բամբան գոլ խփեց Կանի դեմ խաղում[30]։ Փետրվարի 9-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[31]։ Մայիսի 19-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիլի դեմ խաղում[32]։ Սենտ-Էտիենի կազմում Բամբան անցկացրեց 52 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Լիլ խմբագրել

2018 թվականի հուլիսի 2-ին Բամբան 5 տարվա պայմանագիր կնքեց Լիլի հետ[33][34][35][36]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեյմսի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով հանդիպման 68-րդ րոպեին[37]։ Օգոստոսի 26-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Գենգանի դեմ խաղում[38][39]։ Սեպտեմբերի 30-ին Բամբան 2 գոլ խփեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[40][41]։ Հոկտեմբերի 6-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով Լիլին[42][43]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բամբան իրավասու է ներկայացնել Ֆրանսիան և Կոտ դ'Իվուարը միջազգային ասպարեզում[14][44]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[45][46]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ[47]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սենտ-Էտիեն 2014–15 Լիգա 1 3 0 1 0 0 0 0 0 4 0
2015–16 5 1 1 0 4 0 1 0 11 1
2017–18 34 7 2 1 0 0 1 0 37 8
Ընդհանուր 42 8 4 1 4 0 2 0 52 9
Փարիզ (վարձավճար) 2015–16 Լիգա 2 14 0 0 0 0 0 14 0
Սենտ-Տրյուդեն (վարձավճար) 2016–17 Դիվիզիոն A 8 2 3 1 0 0 11 3
Անժե (վարձավճար) 2016–17 Լիգա 1 16 3 3 0 0 0 19 3
Լիլ 2018–19 19 8 0 0 0 0 19 8
Կարիերայի ընդհանուր 99 21 10 2 4 0 2 0 115 23

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «France - J. Bamba - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. Abdullah, Abdullah (2018 թ․ նոյեմբերի 28). «Tactical Analysis: Jonathan Bamba: Lille OSC's Hidden Gem». Total Football Analysis (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «AS Saint-Étienne - Paris Saint-Germain, Jan 25, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. «FC Milsami Orhei - AS Saint-Étienne, Aug 20, 2015 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «AS Saint-Étienne - FC Nantes, Sep 20, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «Jonathan Bamba to join Paris FC on loan | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. «Bilel Moshni (Angers) et Jonathan Bamba (Saint-Etienne) au Paris FC». L'ÉQUIPE. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  11. «Jonathan Bamba et Bilel Mohsni arrivent au Paris FC». leparisien.fr (ֆրանսերեն). 2016-01-18CET16:48:00+01:00. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  12. «Paris FC - FC Sochaux-Montbéliard, Jan 22, 2016 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  13. «Nieuwe flankaanvaller Bamba - STVV». www.stvv.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  14. 14,0 14,1 «Jonathan Bamba: le jeune ivoirien à Saint Trond». Africa Top Sports (ֆրանսերեն). 2016 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  15. «Sint-Truidense VV - KV Kortrijk, Aug 27, 2016 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  16. «Racing Harelbeke - Sint-Truidense VV, Sep 21, 2016 - Beker van Belgie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  17. «Sint-Truidense VV - Waasland-Beveren, Sep 17, 2016 - Jupiler Pro League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  18. 18,0 18,1 «Jonathan Bamba | Football Stats | Lille | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  19. «Transfert : Jonathan Bamba prêté à Angers». L'ÉQUIPE. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  20. «Jonathan Bamba officiellement à Angers Sco». www.ouest-france.fr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  21. «Football. Jonathan Bamba, un talent en devenir au SCO. Sport». angers.maville.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  22. «SCO Angers - FC Girondins Bordeaux, Jan 14, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  23. «SCO Angers - AS Nancy-Lorraine, Feb 18, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  24. «SCO Angers - EA Guingamp, Mar 18, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  25. «SCO Angers - HSC Montpellier, May 20, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  26. «SCO Angers - Paris Saint-Germain, May 27, 2017 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  27. «Bamba set for big campaign after Saint-Etienne return». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  28. «AS Saint-Étienne - OGC Nice, Aug 5, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  29. «AS Saint-Étienne - FC Toulouse, Jan 14, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  30. «AS Saint-Étienne - SM Caen, Jan 27, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  31. «AS Saint-Étienne - Olympique Marseille, Feb 9, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  32. «AS Saint-Étienne - LOSC Lille, May 19, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  33. «Official | Lille sign Jonathan Bamba from St Étienne for nothing | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  34. @ASSEofficiel. «Jonathan Bamba signs with LOSC». ASSE.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  35. «Ikone and Bamba confirmed by Lille». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  36. «En fin de contrat à Saint-Etienne, Jonathan Bamba signe à Lille». L'ÉQUIPE. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  37. «LOSC Lille - Stade Rennais FC, Aug 11, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  38. «LOSC Lille - EA Guingamp, Aug 26, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  39. «BAMBA DOUBLES UP AS LILLE TAKE DOWN GUINGAMP». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  40. «LOSC Lille - Olympique Marseille, Sep 30, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  41. «LILLE STUN MARSEILLE TO MOVE UP TO SECOND». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  42. «LOSC Lille - AS Saint-Étienne, Oct 6, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  43. «LILLE SINK SAINT-ETIENNE TO GO SECOND». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  44. «Lille's Jonathan Bamba discusses Cote d'Ivoire interest». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  45. «Scout report: Jonathan Bamba can be Lille's King of the North». Football Whispers (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  46. «The bargain of the summer transfer window? Meet Ligue 1 Rising Star Jonathan Bamba | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  47. «Jonathan Bamba». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոնաթան Բամբա» հոդվածին։