Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն
Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն, ԺԱԿ (թուրքերեն՝ Demokrasi ve Atılım Partisi, DEVA)[3], Թուրքիայի Հանրապետության նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված կուսակցություն։ Իր հիմնադրման օրից կուսակցությունը անմիջապես ներկայացված է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ի դեմս գործող պատգամավոր Մուսթաֆա Էներօղլուի, ով կուսակցության հիմնադիրներից է[4][5]։ Կուսակցության թուրքերեն հապավումը՝ DEVA, նշանակում է միջոց ։
Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Կարգախոս | Biz hazırız (Մենք պատրաստ ենք)[1] |
Հիմնադիր | Ալի Բաբաջան |
Հիմնադրված | մարտի 9, 2020[2] |
Գաղափարախոսություն | պրո-եվրոպեականություն, Դասական լիբերալիզմ և Պառլամենտական համակարգ |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ և աջակենտրոն |
Շտաբ | Չանկայա, Անկարայի մարզ, Թուրքիա |
Կայք | devapartisi.org |
![]() |
Պատմություն
խմբագրելԿուսակցության հիմնադիրների թվում են պատգամավոր Մուսթաֆա Էներօղլուն, նախկին արդարադատության նախարար Սաբուլլահ Էրգինը, Բալըքեսիրի նախկին քաղաքապետ Ահմեթ Էդիպ Ուղուրը, Գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախկին նախարար Նիհաթ Էրգյունը և նախկին պետական նախարար Սելմա Ալիյե Կավաֆը[4]։ 2020 թվականի մարտի 10-ին տեղի ունեցած հիմնադիր ժողովին Ալի Բաբաջանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ[6]։ 2020 թվականի մարտի 11-ին Բաբաջանը ներկայացրել է կուսակցության խորհրդանիշերը և օրակարգը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.sozcu.com.tr/2020/gundem/babacan-akpnin-kuruldugu-yerde-devayi-tanitiyor-5673439/
- ↑ https://www.yargitaycb.gov.tr/icerik/1597/demokrasi-ve-atilim-partisi
- ↑ «Former deputy PM Babacan applies to launch party - Turkey News». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ 4,0 4,1 «Ali Babacan'ın partisinin kuruluş dilekçesi, İçişleri Bakanlığı'na sunuldu». www.cumhuriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Türkiye Büyük Millet Meclisi Milletvekilleri Dağılımı». www.tbmm.gov.tr (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «DEVA Partisi'ne Ali Babacan oy birliği ile genel başkan seçildi». www.cumhuriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.