Ժողովրդական պատգամավորների Սվերդլովսկի քաղաքային խորհրդի շենք

Ժողովրդական պատգամավորների Սվերդլովսկի քաղաքային խորհրդի շենք (ռուս.՝ Здание Свердловского городского совета народных депутатов), Եկատերինբուրգի ճարտարապետական հուշարձան (տարածաշրջանային նշանակության), 1905 թվականի հրապարակում տեղակայված վարչական շենք (Լենինի պողոտա 24 ա)։ 2016 թվականի դրությամբ շենքում տեղակայված են Եկատերինբուրգ քաղաքի վարչակազմը, Եկատերինբուրգի քաղաքային դուման և «Եկատերինբուրգ քաղաք» ընտրական հանձնաժողովի տեղական ինքնավարության կազմավորումը։

Ժողովրդական պատգամավորների Սվերդլովսկի քաղաքային խորհրդի շենք
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Վայր1905 Square?
ՓողոցԼենինի պողոտա
Ճարտարապետական ոճStalinist Empire style?[1]
Փոխարինված էGostiny Dvor?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Նոր հյուրատան բակը Եկատերիբուրգի Առևտրի հրապարակում, 20-րդ դարի սկիզբ

Մինչև 1917 թվականի հեղափոխությունը քաղխորհրդի ապագա շենքի տեղում տեղակայված էր 19-րդ դարի վերջին կառուցված երկհարկանի Նոր հյուրատունը։ 1917 թվականից հետո այդ շենքում տեղակայված էին տարածաշրջանային թանգարանի, կենդանի և ոչ կենդանի բնության, հնագիտության, ազգագրության և ուրալյան արդյունաբերության բաժինները։ 1930 թվականին շենքը սկսեցին վերակառուցել, որի ընթացքում կառուցվեց Սվերդլովսկի քաղխորհրդի հինգ հարկանի մասնաշենքը։ Շենքի վերակառուցումն իրականացվեց կոնստրուկտիվիզմ ոճով։ Բացի տարբեր քաղաքային կազմակերպություններից, այստեղ տեղակայվեցին Քաղհրատը և խանութներ[2]։

1947 թվականին սկսվեց շենքի արմատական վերակառուցումը, այն զարդարեցին սյուներով, իսկ ցոկոլային հատվածը երեսապատեցին գրանիտով։ Քաղաքային խորհրդի շենքը ժամանակակից տեսք ստացավ միայն 1954 թվականին, նրա վրա կառուցվեց աշտարակ սրաձողով և ժամացույցով[2] (սրաձողի բարձրությունը 61 մետր), որի շնորհիվ էլ այն դարձավ քաղաքի կենտրոնի ճարտարապետական տեսանկյունից գերիշխող դիրք գրավող շինությունը։

Ճարտարապետական առանձնահատկություններ խմբագրել

  Շենքի ճարտարապետական տեսքն ապահովվել է խոշոր սյունակարգերով , քանդակազարդերով, քառանկյուն հարթ որմնասյուներով։ Կամարային բացվածքի մուտքը զարդարված է հոյակերտ քանդակազարդերով, որոնք կատարված են սգրաֆիտո տեխնիկայով «Հաղթանակի հրավառություն» թեմայով։ Կենտրոնական մուտքի վրա վեր է խոյանում աշտարակը սրաձողով։ Շենքի ճարտարապետությունը հանդիսավոր է, պատերի հիմնագույնը, արտահայտիչ ձևերը և խոշոր չափերը ստեղծում են քաղաքի առաջատար վարչական շենքի տպավորություն։ Քաղխորհրդի շենքի ճարտարապետական կոմպոզիցիայում պահպանվել են քաղաք- գործարանի քաղաքաշինական ավանդույթները քաղաքի ուղղանկյուն նախագծային ցանցում, որը լճակի և գետի միջոցով բաժանված է երկու մասի, գլխավոր մայրուղու երկու կողմերում տեղակայված են ժամանակի ամենաբարձր շինությունները[3]։  

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել