Ժողովրդական կամավորական դրուժինա

կազմակերպություն

Ժողովրդական կամավորական դրուժինա, սովետական և ռուսական կամավորական կազմակերպություն։ Օգնել է պետական իրավապահ մարմիններին պահպանելու և հսկելու հանրային կարգը, պետական սահմանները։

Ստեղծում խմբագրել

Ստեղծվել են 1959 թվականին։ Բարձրագույն ղեկավար մարմինը հանրապետության շտաբն է։ Հանցավորության, հասարակական կարգի և սոցիալիստական համակեցության կանոնների խախտումների դեմ պայքարի մարմիններ։

Դաստիարակչական աշխատանքներ խմբագրել

Դաստիարակչական աշխատանք են տանում անկայուն տարրերի հետ, մասնակցում հանցագործությունների բացահայտմանը։ ՀԽՍՀ–ում ձևավորվել են հասարակական կարգի և սոցիալիստական սեփականության պահպանման, հարբեցողության, անչափահասների իրավախախտումների դեմ պայքարի մասնագիտացված դրուժինաներ։

100-ից ավելի անդամ ունեցող խմբերում ստեղծվում են շտաբներ, քաղաքներում (շրջաններում)՝ քաղաքային (շրջանային) շտաբներ։ 1986 թվականին գործել է 3215 ժողով դրուժինա (110 հազար անդամ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։