Ժողովածու 1110, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 1110 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1633 թվականին Ստեփանոս Ամասիացի գրիչի կողմից ենթադրաբար Ամասիայում։ Գրված է թղթի վրա, որը ունի 17,5X12,5 սմ չափս։ Ձեռագիրը կազմված է 297 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգրով։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ կարմիր մետաքս։ Հիշատակարաններ՝ 273ա[1]։

Ժողովածու
Տեսակձեռագիր
ԳրիչՍտեփանոս Ամասիացի
Տարեթիվ1633
Վայրենթադրաբար Ամասիա
Թերթեր297
Չափս17,5X12,5
Գիրմիասյուն, նոտրգիրով
Համար1110
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Վարդապետ Արևելցւոյ Երգոց երգոյն։
  • Առ․ Սիւնեցւոյ Մեկնութիւն Սահմանաց գրոց, Ամենայն չար տանջել-ի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ էջը 477 — 1636 էջ։