Ժոզե Աֆոնսու

Portugalats’i yergich’, kompozitor yev k’aghak’akan gortsich’ (1929-1987)

Ժոզե Մանուել Սերկեյրա Աֆոնսու դուշ Սանտուշ (պորտ.՝ José Manuel Cerqueira Afonso dos Santos, մականունը` Զեկա Աֆոնսու (պորտ.՝ Zeca Afonso, օգոստոսի 2, 1929(1929-08-02)[1], Ավեյրու - փետրվարի 23, 1987(1987-02-23)[1], Սետուբալ, Պորտուգալիա), պորտուգալացի բանաստեղծ, երգիչ և կոմպոզիտոր, հակաֆաշիստ հասարակական գործիչ[3]։ Մեխակների հեղափոխության մասնակից։

Ժոզե Աֆոնսու
Բնօրինակ անունպորտ.՝ Zeca Afonso
Ի ծնե անունպորտ.՝ José Manuel Cerqueira Afonso dos Santos
Նաև հայտնի է որպեսJosé Afonso
Ծնվել էօգոստոսի 2, 1929(1929-08-02)[1]
Ավեյրու
Երկիր Պորտուգալիա
Մահացել էփետրվարի 23, 1987(1987-02-23)[1] (57 տարեկան)
Սետուբալ, Պորտուգալիա
Ժանրերժողովրդական երաժշտություն և բողոքի երգ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, բանաստեղծ, կոմպոզիտոր, երգիչ, ստուդիական երաժիշտ, քաղաքական գործիչ և հեղափոխական
Գործիքներվոկալ
ԿրթությունԿոիմբրի համալսարան
ԱմուսինMaria Amália de Oliveira?[2]
 José Afonso Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1930 թվականին, երբ Ժոզե Աֆոնսուն մեկ տարեկան էր, նրա ծնողները մեկնում են Անգոլա` թույլ առողջություն ունեցող երեխային թողնելով քեռու և մորաքրոջ մոտ։ Քեռին նրան դաստիարակում է որպես հանրապետական և հակակղերական։ 1933 թվականին մոր խնդրանքով Ժոզե Աֆոնսուն մեկնում է Անգոլա, որտեղ դպրոց է ընդունվում և ապրում երեք տարի։

1936 թվականին նա վերադառնում է Պորտուգալիա, իսկ 1937 թվականին կրկին տեղափոխվում ծնողների մոտ` Մոզամբիկ։ 1938 թվականին Ժոզե Աֆոնսուն նորից վերադառնում է հայրենիք, բայց այս անգամ` իր մյուս քեռու մոտ։ Վերջինս ֆաշիստ էր և իր քեռորդուն հանձնում է երիտասարդական ֆաշիստական ընկերությանը։ Այս տարիների մասին Աֆոնսուն հիշել է որպես իր կյանքի վատագույն օրեր։

1945 թվականին նա սկսում է երգել համալսարանում, մի քանի անգամ ձախողում քննությունները և ամուսնանում։ 1949 թվականին սկսում է ուսումնասիրել պատմություն և փիլիսոփայություն։ Թեկնածուական աշխատանք է գրել Ժան-Պոլ Սարտրի մասին։ Ակտիվորեն մասնակցել է ձախ հեղափոխական շարժմանը։

1974 թվականին ապրիլի 25-ին կաթոլիկ հեռուստաաալիքով հնչել է Ժոզե Աֆոնսուի «Գրանդոլա, թուխ աղջիկ» երգը, որը և ազդանշան է դառնում ֆաշիստական բռնապետության դեմ ուղղված ապստամբության` Մեխակների հեղափոխության համար։ Այս երգը դառնում է հեղափոխության ոչ պաշտոնական հիմնը։

Սկավառակագրություն խմբագրել

  • Baladas e Canções (1964)
  • Cantares do Andarilho (1968)
  • Contos Velhos, Rumos Novos (1969)
  • Traz Outro Amigo Também (1970)
  • Cantigas do Maio (1971)
  • Eu Vou Ser Como A Toupeira (1972)
  • Venham Mais Cinco (1973)
  • Coro dos Tribunais (1974)
  • Com As Minhas Tamanquinhas (1976)
  • Enquanto Há Força (1978)
  • Fura Fura (1979)
  • Fados de Coimbra e Outras Canções (1981)
  • Como Se Fora Seu Filho (1983)
  • Galinhas do Mato (1985)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել