Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ (պորտ.՝ Jordy João Monroy Ararat, հունվարի 3, 1996(1996-01-03)[1][2], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիական ծագումով հայ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս կոլումբիական «Դեպորտիվո Պերեյրա» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[3]։

Ժորդի Մոնրոյ
Jordy Monroy
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն João Jordy Monroy Ararat
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1996(1996-01-03)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Բոգոտա, Կոլումբիա
Հասակ 185 սմ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կոլումբիա Բոյակա Չիկո
Համար 17
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Կոլումբիա Սանտա Ֆե 8 (0)
2017-2020 Կոլումբիա Բոյակա Չիկո 38 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Հայաստան Հայաստան 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 18-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 18-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Սանտա Ֆե խմբագրել

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատն սկսել է իր կարիերան կոլումբիական Սանտա Ֆե ակումբի պատանեկան կազմում։ Նրա կարիերայի հետագա ընթացքի վրա մեծ ազդեցություն է ունեցել Սանտա Ֆե ակումբի ուրուգվայցի մարզիչ Խերարդո Պելուսոն, ով ֆուտբոլիստին ներառել է թիմի պրոֆեսիոնալ կազմում։ Դրան է նպաստել նաև Սանտա ֆե ակումբի կոլումբիացի եզրային պաշտպան Յուլիան Անչիկոյի տեղափոխվելը Ատլետիկո Բուկարամանգա[4]։ 2015 թվականին Ժորդի Մոնրոյը Սանտա Ֆե ակումբի կազմում դարձել է Հարավամերիկյան գավաթի հաղթող` դրա կազմում չմասնակցելով որևէ խաղի[5]։ 2016 թվականին թիմը գլխավորած կոլումբիացի մարզիչ Ալեքսիս Գարսիան ֆուտբոլիստին տեղափոխել է թիմի երիտասարդական կազմ։ Նույն թվականին Սանտա Ֆե ակումբը գլխավորած արգենտինացի մարզիչ Գուստավո Կոստասը ֆուտբոլստին վերադարձրել է թիմի պրոֆեսիոնալ կազմ[5]։

Բոյակա Չիկո խմբագրել

2017 թվականի սկզբին Ժորդի Մոնրոյը իրավաբանական խնդիրների պատճառներով հեռացել է Սանտա Ֆե ակումբից և փորձաշրջան է անցել ֆրանսական Անժե, Դիժոն, Ստրասբուրգ, Տուր և Ամյեն ակումբներում, սակայն մշտական պայմանագիր չի կարողացել կնքել[6]։ Ֆինանսական խնդիրների պատճառով ֆուտբոլիստն ստիպված է եղել թողնել ֆուտբոլը և զբաղվել այլ աշխատանքով, մինչև որ նույն թվականին պայմանագիր է կնքել Բոյակա Չիկո ֆուտբոլային ակումբի հետ[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

2018 թվականի մարտին Ժորդի Մոնրոյը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Էստոնիայի և Լիտվայի դեմ ընկերական խաղերի համար[7][8]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մարտի 18-ի դրությամբ[9]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սանտա Ֆե 2015 Պրիմերա A 6 0 0 0 6 0
2016 2 0 1 0 3 0
Ընդհանուր 8 0 1 0 9 0
Բոյակա Չիկո 2017 Պրիմերա B 16 0 0 0 16 0
2018 Պրիմերա A 8 0 0 0 8 0
Ընդհանուր 24 0 0 0 24 0
Կարիերայի ընդհանուր 32 0 1 0 33 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Սանտա Ֆե խմբագրել
Բոյակա Չիկո խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Colombia - J. Monroy - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  4. «¿Qué pasó con Jordy Monroy?». Saque de Meta (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ փետրվարի 1. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  5. 5,0 5,1 Tiempo, Casa Editorial El. «Jordy Monroy: canterano de Santa Fe, manejó Uber y es lateral de Chicó». futbolred.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  6. 6,0 6,1 «Արարատը Կոլումբիայից. Ով է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ժոաո Մոնրոյը | Ֆուտբոլ365». www.football365.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  7. «Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում. մանրամասներ Հայաստանի հավաքականի նորեկի մասին». armenpress.am. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  8. «Կոլումբիացի Մոնրո Արարատը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքական». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  9. «Jordy Monroy». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել