Ժնևի զինված ուժերի դեմոկրատական վերահսկողության կենտրոն

Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոն (DCAF, ֆր.՝ Centre pour la gouvernance du secteur de la sécurité, Genève, գերմ.՝ Das Genfer Zentrum für die Gouvernanz des Sicherheitssektors), միջկառավարական հիմնադրամի վրա հիմնված վերլուծական կենտրոն[2], կազմակերպություն, որը ձգտում է ապահովել խաղաղություն, անհատի և պետության անվտանգություն, որը երաշխավորում է ժողովրդավարական կառավարման, պատասխանատու և արդյունավետ անվտանգության սեկտորի միջոցով։ DCAF կենտրոնի գլխադասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում։ Կենտրոնի հավատամքն է ապահովել պատշաճ կառավարում և անվտանգության սեկտորի բարեփոխումներ (Կ/ԱՍԲ կամ SSG/R), որոնք կարևոր գործոն են խաղաղության և կայուն զարգացման համար։

Ժնևի զինված ուժերի դեմոկրատական վերահսկողության կենտրոն
Изображение логотипа
Տեսակմտքի կենտրոն
Երկիր Շվեյցարիա
ՀապավումDCAF[1]
Հիմնադրվածհոկտեմբեր 2000
Գլխադասային գրասենյակԺնև, Շվեյցարիա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն և ֆրանսերեն
Անձնակազմ171 մարդ
Կայքdcaf.ch(անգլ.)

DCAF-ը ստեղծվել է 2000 թվականին որպես «Զինված ուժերի դեմոկրատական վերահսկողության ժնևյան կենտրոն» Ժնևի կանտոնում Շվեյցարիայի կառավարության կողմից և 2018 թվականի դրությամբ ունի շուրջ 170 աշխատակից, յոթ մշտական գրասենյակ և 63 անդամ պետություն։

Կենտրոնի հիմնադիր մանդատն էր օժանդակել անվտանգության հաստատություններին իրենց բարեփոխման եղանակներով, որոնք կնպաստեին կայունացնելու փխրուն խաղաղությունը 1990-ականների Բալկանյան հակամարտություններից և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ժողովրդավարական անցումներից հետո։ Այն ժամանակ «զինված և անվտանգության ուժերի դեմոկրատական հսկողությունը» համարվում էր կայուն խաղաղության և կայունության հիմնաքար՝ համաձայն անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ ԵԱՀԿ 1994 թվականի վարքագծի կանոնագրքի։

Կենտրոնը 2019 թվականի մայիսի 2-ին վերանվանվել է «DCAF – Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոն» և ստացել է նոր բրենդինգ։

Պատմություն խմբագրել

DCAF կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին՝ որպես «Զինված ուժերի դեմոկրատական վերահսկողության ժնևյան կենտրոն» (Geneva Centre for the Democratic Control of Armed Forces) Շվեյցարիայի կառավարության[3] նախաձեռնությամբ։ DCAF կենտրոնի հիմնադիր մանդատի նպատակն է աջակցություն ցուցաբերել անվտանգության մարմիններին իրենց բարեփոխումներում։ Այդ փոփոխությունները կոչված էին օգնելու կայունացնել փխրուն խաղաղությունը 1990-ականների բալկանյան հակամարտություններից հետո, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ժողովրդավարական բարեփոխումների ժամանակ։ Այդ պահից սկսած անվտանգության ոլորտի կառավարման և բարեփոխումների հայեցակարգը ընդլայնել է իր գործունեության ոլորտը։ Այսօր այն ներառում է ոչ միայն անվտանգության ծառայությունների կառույցներն ու նրանց մարմինները, այլև խորհրդարանական կառույցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և լրատվամիջոցներ։ Այդ փոփոխություններն իրենց արտացոլումն են գտել 2019 թվականին, երբ DCAF կենտրոնը վերանվանվել է «Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոն (DCAF)»[4]։

Առաքելություն խմբագրել

DCAF կենտրոնի առաքելությունն է օպտիմալացնել անվտանգության ոլորտի կառավարումն ամբողջ աշխարհում՝ ներառական և մասնակցային բարեփոխումների միջոցով։ Միևնույն ժամանակ, այդ բարեփոխումները ղեկավարում են իրենք՝ պետությունները, իսկ բարեփոխումների գործընթացները հիմնված են միջազգային նորմերի և լավագույն փորձի վրա։

DCAF կենտրոնի գործունեության ողջ շրջանակը որոշվում է չորս գործառնական սկզբունքներով՝

  • Մոտեցում, որը հիմնված է մարդու իրավունքների վրա, որի կենտրոնում գենդերային հավասարությունն է
  • Ժողովրդավարական վերահսկողություն և օրենքի գերակայություն
  • Անկողմնակալություն և պարտավորություն, աջակցություն ժողովրդավարությանը քաղաքական համատեքստում չաջակցել որևէ մեկին
  • Տեսակետների համակարգ, համաձայն որի վերափոխման գործընթացների պատասխանատվությունը կրում են դրանք ընդունողները, ինչպես նաև այն բանի գիտակցում, որ DCAF կենտրոնի մշտական առաջնահերթությունն է համարվում իր գործընկերների և բնակչության տուժած խմբերի կարիքների բավարարումը։

Գործունեություն խմբագրել

DCAF-ն ունի ավելի քան 20 տարվա փորձ քաղաքականության մշակման, ծրագրավորման, գործընթացների կառավարման և համապատասխան վերլուծությունների իրականացման ոլորտում։ Այսպիսով, Կենտրոնը նպաստում է անվտանգության ոլորտի բարեփոխումներին առնչվող համակարգման և քաղաքականության կողմնորոշման գործընթացին։ DCAF կենտրոնի գործունեության ողջ շրջանակը որոշվում է հետևյալ չորս գործառնական սկզբունքներով՝

  • Կ/ԱՍԲ օրենսդրական դաշտի, ուղեցույցների և ծրագրերի ձևավորման և իրականացման վերաբերյալ իրավական, մեթոդական և տեխնիկական խորհրդատվության տրամադրում.
  • Կ/ԱՍԲ-ում ներգրավված անհատների և կազմակերպությունների կարողությունների զարգացում
  • Կ/ԱՍԲ ոլորտում սահմանված ստանդարտների պահպանման, դրական փորձի և պատշաճ գործնական մեթոդիկայի կիրառման խթանում
  • Տեղեկատվական նյութերի և գործիքակազմի ստեղծում և տարածում Կ/ԱՍԲ ոլորտում պրակտիկ մասնագետների համար

DCAF կենտրոնի գործունեության թեմատիկ ուղղությունները[5][6][7]՝

  • Խորհրդարանական վերահսկողություն
  • Ոստիկանության և իրավապահ մարմինների բարեփոխումներ
  • Հետախուզական ծառայությունների կառավարում
  • Պաշտպանության ոլորտի բարեփոխումներ
  • Պետական սահմանների պաշտպանության կազմակերպում
  • Բիզնես և անվտանգություն
  • Գենդեր և անվտանգություն
  • Վերահսկողություն քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կողմից
  • Անկախ վերահսկողական հաստատություններ
  • Արդարադատության համակարգի բարեփոխում

DCAF-ը շարունակական համագործակցություն է պահպանում մի շարք միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Աֆրիկյան միության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Եվրամիության (ԵՄ) հետ։

DCAF-ն ազատ մուտք է ապահովում լայն շրջանակների կողմից անվտանգության ոլորտի պատշաճ կառավարման և բարեփոխումների հիմունքների վերաբերյալ ներկայացված առաջարկներին։ Մասնավորապես, դա մուտք է հետևյալ հրապարակումների վերաբերյալ՝

  • SSR Backgrounders. հրապարակումների շարք անվտանգության ոլորտի կառավարման և բարեփոխումների հիմնական թեմաների վերաբերյալ։
  • SSR Ppapers. հրապարակումների շարք անվտանգության ոլորտի կառավարման վերջին միտումների գործառնական վերլուծության վերաբերյալ։ Տարբեր ոլորտների բազմաթիվ փորձագետներ աշխատում են այս նյութի ստեղծման, քննադատական վերանայման և խմբագրման վրա։
  • DCAF Resources. ոլորտային բարեփոխումների վերաբերյալ գործնական ուղեցույցների հավաքածու։ Աղբյուրների ցանկը ներառում է ձեռնարկներ, մեթոդական նյութերի հավաքածուներ և մեթոդական առաջարկություններ տարբեր լեզուներով մասնավորապես՝

DCAF-ի կենտրոնի գործունեության վեկտորը ամուր խարսխված է կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով օրակարգի և 2030 թվականի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ կամ SDGs), հատկապես ԿԶՆ 16-ի համատեքստում։ DCAF-ը մասնակցում է Elsie (Elsie initiative) նախաձեռնությանը։ Այդ նախաձեռնության նպատակն է ձևավորել և փորձարկել նորարարական մոտեցումներ՝ ընդլայնել կանանց մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին։

DCAF-ը զբաղեցրել է 33-րդ տեղը (67-ից) «Թափանցիկության և պատշաճ կառավարման հարցերով առաջատար վերլուծական կենտրոններ» (Top Transparency and Good Governance Think Tanks) անվանակարգում և 41-րդը (110-ից) «Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով առաջատար վերլուծական կենտրոններ» (Top Defense and National Security Think Tanks) անվանակարգում (Top Defense and National Security Think Tanks) 2019 թվականի ամենամյա համաշխարհային վերլուծական կենտրոնների վարկանիշում (Global Go To Think Tank Index):

Ենթակառուցվածքներ, աշխատակազմ և բյուջե խմբագրել

DCAF կենտրոնը շվեյցարական հիմնադրամ է, որը ղեկավարվում է 60 պետությունների ներկայացուցիչներից կազմված խորհրդի կողմից։ DCAF կենտրոնի գլխադասային գրասենյակը գտնվում է Maisonde l aPaix շենքում (Ժնև, Շվեյցարիա)։ Կենտրոնը գրասենյակներ ունի նաև Ադիս Աբեբայում, Բամակոյում, Բանջուլում, Բեյրութում, Բրյուսելում, Կիևում, Լյուբլյանայում, Նիամեյում, Ռամալլահում, Սկոպիեում, Տեգուսիգալպայում, Տրիպոլիում և Թունիսում։ 2020 թվականին DCAF կենտրոնի աշխատակազմը կազմել է 203 մարդ, որոնց 60%-ը կանայք են՝ 40-ը տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Կենտրոնի բյուջեն կազմում է 32 մլն շվեյցարական ֆրանկ։

DCAF կենտրոնը հիմնական ֆինանսավորումը ստացել է Շվեյցարիայից, Շվեդիայից և Լիխտենշտայնից։ Կենտրոնի նախագծերն ու ծրագրերը մեծապես աջակցություն են ստացել և ֆինանսավորվել Գերմանիայի, Եվրամիության, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Կանադայի, Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations), Ֆրանսիայի, Սլովակիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Դանիայի և այլ երկրների ու դոնոր կազմակերպությունների կողմից[5]։ DCAF-ի կենտրոնի ֆինանսավորման ամբողջ ծավալը վերաբերվում է «Պաշտոնական օգնություն զարգացման նպատակով» կատեգորիային։ DCAF-ի կենտրոնը համարվում է «Խաղաղաշինության Ժնևյան պլատֆորմ» (Geneva Peace building Platform, GPP) կազմակերպության անդամ։ Կազմակերպությունը համարվում է «գիտելիքների կենտրոն», որը համախմբում է Ժնևի և ամբողջ աշխարհի խաղաղաշինության գործընթացի մասնակիցների խմբին, ռեսուրսները և բարձր որակավորում ունեցող մասնագետներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://dcaf.ch/
  2. McGann, James (2017). «2016 Global Go To Think Tank Index Report». TTCSP Global Go to Think Tank Index Reports. TTCSP Global Go To Think Tank Index Reports. 12. University of Pennsylvania. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին.
  3. DCAF By-Laws (unofficial translation from French). Geneva. 2000.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Geneva Centre for the Democratic Control of Armed Forces (DCAF) | GPPlatform». www.gpplatform.ch. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  5. 5,0 5,1 Promoting Good Governance of the Security Sector - DCAF Annual Report 2016. Geneva: Geneva Centre for the Democratic Control of Armed Forces (DCAF). 2017. ISBN 978-92-9222-437-0. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. External Evaluation of the Geneva Centres, GCSP, GICHD and DCAF (2010-2013). Caslano: INNOVABRIDGE Foundation. 2014. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 2-ին.
  7. «Organisational Structure | DCAF a center for security, development and the rule of law». www.dcaf.ch (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.