Ժյուլ Բերրի

ֆրանսիացի դերասան

Ժյուլ Բերրի (ֆր.՝ Jules Berry, փետրվարի 9, 1883(1883-02-09)[1][2][3][…], Պուատիե - ապրիլի 23, 1951(1951-04-23)[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասան և ռեժիսոր։

Ժյուլ Բերրի
ֆր.՝ Jules Berry
Ծնվել էփետրվարի 9, 1883(1883-02-09)[1][2][3][…]
ԾննդավայրՊուատիե
Մահացել էապրիլի 23, 1951(1951-04-23)[1][2][4][…] (68 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՊեր Լաշեզ[5] և Grave of Berry
ԿրթությունԼյուդովիկոս Մեծի լիցեյ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոդերասան և թատրոնի դերասան
Համատեղ ապրող(ներ)Ժանա Մարկեն, Suzy Prim? և Josseline Gaël?

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ժյուլ Բերրիի իրական անունը եղել է Մարի Լուի Ժյուլ Պոֆիշե։ Նրա ծնողները եղել են երկաթե իրեր վաճառող և ապրել են այդ ժամանակի ֆրանսիական Պուատու պրովինցիայում։ Նա ուներ երկու եղբայր։ 1888 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Փարիզ[6]։ Այնտեղ Բերրին ավարտել է Լյուդովիկոս Մեծի լիցեյը, ապա Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց։

Կարիերա խմբագրել

Թատրոնի հանդեպ հետաքրքրությունը Բերրիի մոտ առաջացել է ուսման տարներին։ Քասթինգի արդյունքներով նա ընդունվել է Անտուան Սիմոն Բերյոյի (Théâtre Antoine-Simone Berriau) թատրոնում Լենո Էննիկի La Mort du duc d’Enghien և Արթուր Շնիցլերի Perroquet vert պիեսներում խաղալու համար։

  Արտաքին պատկերներ
  Ժյուլ Բերրին երիտասարդ ժամանակ[7]


Հետագայում նա խաղացել է Théâtre de l’Ambigu-Comique և Théâtre de l’Athénée թատրոններում։ Լիոնում շրջագայությունների ժամանակ նրա վրա ուշադրություն է դարձրել Ժան Ֆրանսուա Պոնսոնը և աշխատանքի ընդունել Բրյուսելի Théâtre Royal des Galeries Saint-Hubert թատրոնում՝ 12 տարով։ Բրյուսելի հանդիսատեսը ջերմությամբ է ընդունում դերասանին․ այնտեղ նրա ամենահայտնի աշխատանքներից է Le Mariage de Mademoiselle Beulemans-ը։

Հետո Բերրին խաղացել է հաջողություն ունեցած 30 ներկայացումներում, որ բեմադրվել են Աշարա Մարսելի, Ալֆրեդ Սավուարի, Լուիս Վերնյոյի և Ռոժե Ֆերդինադի պիեսների հիման վրա։ Կինոյում Բերրիի առաջին դերերից մեկը եղել է «Օլիվեր Կրոմվել» (1911) համր ֆիլմում, որը նկարահանել է Անրի Դեֆոնտեն։ Դերասանի առաջին հնչյունային ֆիլմը եղել է Mon coeur et ses millions (1931), որում նկարահանվել է նաև Սյուզի Պրիմը։ Իր կարիերայի ընթացքում Բերրին նկարահանվել է 89 ֆիլմում։

Ժյուլ Բերրին հաճախ համարվում է ֆրանսիական կինոյի պատմության մեծագույն դերասաններից մեկը[8]։

Բերիի լավագույն ֆիլմերի շարքում են՝ Ժան Ռենուարի «Մսյո Լանժի հանցագործությունը», Կարնե Մերսելի «Երեկոյան այցելուները» (որտեղ նա հիանալի է կատարում դևի դերը), Մարսել Կարնեի «Օրը սկսվում է», Լուի Դակենի Le Voyageur de la Toussaint, Իվա Մարանդի «Բակերա», Ռիշար Պոտիեի 27 Rue de la Paix և Ռոշե Ռիշեբեի L’Habit vert։

1951 թվականին՝ իր մահվանից կարճ ժամանակ առաջ, Բերրին ավարտել է իր կինոկարիերան և զբաղվել Ժակ Պրեվերի պոեմների ասմունքով։

Անձնական կյանք խմբագրել

Բերրին սիրավեպ է ունեցել դերասանուհիներ Ջեյն Մարկենի, Սյուզի Պրիմի և Ժոսլին Գաելի հետ։ Վերջինս 1993 թվականին նրանից ունեցել է դուստր՝ Միշելը[9]։

Բերրին եղել է խաղամոլ (ազարտային խաղեր) և հաճախ է այցելել խաղատուն ու ձիարշավարան[9]։

1951 թվականի ապրիլին Բերրին տեղափոխվել է Բրուսե հիվանդանոց, որտեղ մահացել է սրտի կաթվածից, որը եղել է ռևմատիզմի բուժման հետևանքով։ Թաղվել է Պեր Լաշեզի գերեզմանատանը՝ 80-րդ բաժնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.)Versailles: 2006. — P. 108. — ISBN 978-2-914611-48-0
  6. Barrot Olivier (1972)։ Jules Berry, 1883 - 1951, Anthologie Du Cinema, No 68, Mai-Juin 1972։ Anthologie Du Cinema։ ASIN B003U2O1QY 
  7. «Jules Berry»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-25-ին։ Վերցված է 2018-01-21 
  8. Historiens & géographes, n°388, octobre 2004 : La guerre d'Algérie 1954-1962։ Association des professeurs d'Histoire et de Géographie։ 2004։ ASIN B00AZLMIB8 
  9. 9,0 9,1 Boussinot Roger (1986)։ L'encyclopédie du cinéma A-H։ Bordas։ ISBN 978-2040106034