Ժյուլիետ Դրուե (ֆր.՝ Juliette Drouet, իսկական անունը՝ Ժյուլիենե Գովեն, ֆր.՝ Julienne Gauvain, ապրիլի 10, 1806(1806-04-10)[1][2][3][…], Ֆուժեր (քաղաք), Իլ և Վիլեն - մայիսի 11, 1883(1883-05-11)[1][3][4], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասանուհի։

Ժյուլիետ Դրուե
ֆր.՝ Juliette Drouet
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1806(1806-04-10)[1][2][3][…]
ԾննդավայրՖուժեր (քաղաք), Իլ և Վիլեն
Մահացել էմայիսի 11, 1883(1883-05-11)[1][3][4] (77 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՍեն-Մանդե և Q29341389?
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԱզգությունԲրետոնացիներ
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան
ԵրեխաներClaire Pradier?
Commons-logo.svg Juliette Drouet Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կյանքի երկրորդ տարում լրիվ որբանալով՝ աղջիկը դաստիարակվել է իր մորեղբայր Ռենե Դրուեի մոտ, ապա՝ Փարիզի աղջիկների համար եկեղեցական գիշերօթիկ դպրոցում։ 1825 թվականին Ժյուլիենեն դարձել է քանդակագործ Ժան Ժակ Պրադյեի սիրուհին, որը նրան պատկերել է Փարիզի Կոնկորդի հրապարակում տեղադրված Ստրասբուրգ քաղաքի այլաբանական արձանն ստեղծելիս։ Պրադյեի խորհրդով Ժյուլիենեն սկսել է հանդես գալ բեմում՝ իր համար բեմական անուն վերցնելով մորեղբոր ազգանունը և փոքր-ինչ փոփոխելով իր անունը։

 
Ժյուլիետ Դրուեն Նեգրոնի արքայադստեր դերում (հին բացիկ)

Ժյուլիետ Դրուեի թատերական գործունեությունը տևել է ոչ այնքան երկար՝ 1829-1833 թվականներին։ 1833 թվականին կատարելով Նեգրոնի արքայադստեր դերը Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա» պիեսում՝ Դրուեն մոտիկից է ծանոթացել պիեսի հեղինակի հետ։ Հյուգոյի կին Ադելը սիրավեպի մեջ էր քննադատ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովի հետ[5]։ Հյուգոյի հետ մշտական մտերմության համար Ժյուլիետը հրաժարվել է թատրոնից։ Երկար տասնամյակների ընթացքում Ժյուլիետ Դրուեն գրեթե չի բաժանվել Հյուգոյից, անգամ հրաժարվել է լքել տունը առանց նրա ուղեկցության և հետևել է Հյուգոյին աքսորի ընթացքում։

Բացի այդ Դրուեն իր ողջ կյանքի ընթացքում Հյուգոյին նամակներ է գրել, որոնք ըստ նրա կենսագիր Անրի Թրուայայի՝ վկայել են արտասովոր գրական տաղանդի մասին։ 1833 թվականից մինչև 1883 թվականն ամեն տարի փետրվարի 16-ին Հյուգոն և Ժյուլիետը միասին նշել են իրար հետ անցկացրած առաջին գիշերվա տարեդարձը[6]։ Հյուգոն այդ դրվագը ներառել է նաև «Թշվառները» վեպում. Մարիուսի և Կոզետայի ամուսնական գիշերը տեղի է ունենում հենց այդ օրը[7]։

Ժյուլիետ Դրուեն մահացել է 1883 թվականի մայիսի 11-ին, 77 տարեկանում։ Հյուգոյի ընտանիքը խանգարել է նրան ներկա լինել Ժյուլիետի թաղմանը՝ հասարակության խոսակցություններից խուսափելու համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. Leslie Smith Dow (1993)։ Adele Hugo։ Goose Lane։ էջ 26։ ISBN 978-0-86492-168-0 
  6. Hugo, Victor, Choses vues, 1870-1885, Gallimard, 1972, 2-07-036141-1, p. 515.
  7. (Part V, Book 6, Chapter 1)

ԳրականությունԽմբագրել

  • Simone de Beauvoir, Patrick O'Brian (Translator). The Coming of Age. W. W. Norton & Company. 0-393-31443-X
  • Juliette Drouet, Evelyn Blewer (Editor), Victoria Tietze Larson (Translator). My Beloved Toto: Letters from Juliette Drouet to Victor Hugo 1833-1882. State University of New York Press (June 2006) 0-7914-6572-1
  • Graham Robb, 1999. Victor Hugo: A Biography. W. W. Norton & Company. 0-393-31899-0
  • Henri Troyat, 1997. Juliette Drouet: La prisonnière sur parole. Flammarion. 2-08-067403-X

Արտաքին հղումներԽմբագրել