Ժխտական դերանուն, ցույց է տալիս ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, կամ առարկայի ժխտող հատկանիշ՝ առանց դրանք անվանելու[1]։

  • Օրինակ՝

Տարիներ շարունակ այս քաղաքում ոչինչ չի փոխվում։ Որոշ լեզվաբաններ այս խումբը չեն առանձնացնում դերանունների համակարգում և դրանք համարում են որոշյալ դերանունների ժխտական ձևերը։ Ժխտական դերանուններն են` ոչ ոք (ամեն ոք), ոչինչ, ոչ մի, ոչ մեկը (ամեն մեկը)[1]։

Ժխտական դերանունների հոլովումԽմբագրել

Ժխտական դերանունները հոլովվում են ի հոլովմամբ, և նախադասության մեջ կարող են հանդես գալ գոյականին և թվականին հատուկ շարահյուսական պաշտոններով՝

  • Օրինակ՝

Ինձ այդ մասին ոչ ոք ոչինչ չասաց (առաջինը ենթակա է, երկրորդը՝ խնդիր)։ Ոչ մեկի ասածը ճիշտ չեր (հատկացուցիչ)։ Ոչ ոք, ոչ մեկը, ոչինչ ժխտական դերանուններն ունեն միայն եզակի թիվ՝ ոչ ոքի, ոչնչից, ոչ մեկով[2]::

Ոչ մի դերանունը գոյականաբար չի գործածվում և չի հոլովվում։

Ժխտական դերանունները նախադասության մեջ լինում են`

Նրա մասին այլևս ոչ ոք ոչ մի բան չիմացավ։

Նրա արածը այդ տան վրա ոչինչ է։

Ծառերի վրա ոչ մի թռչուն այլևս չի ծլվլում։

Ես ոչ մեկին չեմ մեղադրում։

Ժխտական դերանունների գրությունըԽմբագրել

Ոչինչ-ը, գրվում է բաղադրիչները միացած, իսկ մյուս երեքը` ոչ ոք, ոչ մի, ոչ մեկը, գրվում են անջատ[3]։ Ժամանակակից գրական արևելահայերենում, ի տարբերություն արևմտահայերենի, ժխտական կառույցի նախադասությունները կազմվում են կրկնակի ժխտումով՝ և՛ ժխտական դերանունների և՛ բայի ժխտական խոնարհմամբ։

  • Օրինակ՝

Ոչ ոք չէր խոսում այդ մասին։ Նրա այդ ելույթից ոչինչ չստացվեց[4]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Եզեկյան Լևոն։ «Հայոց լեզու»։ https://library.anau.am։ Երևանի Պետական Համալսարան։ էջեր 267–268։ Վերցված է 25.08.2020 
  2. Աճառյան Հրաչյա (2005)։ Լիակատար քերականություն հայոց լեզվի։ Երևան: ԵՊՀ։ էջեր 289–294 
  3. Ասատրյան Մ․Ե (2004)։ ժամանակակից հայոց լեզու, ձևաբանություն։ Երևան: Ե․Պ․Հ հրատարակություն։ էջեր 185–186։ ISBN 5-8084-0423-1 
  4. Եզեկյան Լևոն (2007)։ Հայոց լեզու։ Երևան: ԵՊՀ։ էջեր 267–268։ ISBN 5-8084-0688-9