Ժիրայր Վարդանյան (կինոօպերատոր)

հայ կինոօպերատոր
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժիրայր Վարդանյան (այլ կիրառումներ)

Ժիրայր Գրիգորի Վարդանյան (հուլիսի 2, 1911(1911-07-02), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 5, 1989(1989-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոօպերատոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1945 թվականից։

Picto infobox cinema.png
Ժիրայր Վարդանյան
Ժիրայր Գրիգորի Վարդանյան
Ժիրայր Վարդանյան (կինոօպերատոր).jpg
Ծնվել էհուլիսի 2, 1911(1911-07-02)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 5, 1989(1989-05-05) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոօպերատոր
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0890243

ԿենսագրությունԽմբագրել

1930-1933 թվականներին սովորել է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում։ 1927 թվականից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1949-1954 թվականներին եղել է վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի Հայաստանի թղթակից-օպերատորը։ Վարդանյանը նկարահանել է բազմաթիվ վավերագրական սյուժեներ և տասնյակ փաստագրական ֆիլմեր՝ «Երկիր հայրենի» (1945), «Հայաստանի շինանյութերը», «Զիթհանքովի կոլտնտեսության մարդիկ» (երկուսն էլ՝ 1947), «Սովետական Հայաստան» (1950), «Ասք մեծ ճշմարտության մասին» (1970) և այլն։ Որպես օպերատոր հեղինակել է հայկական առաջին մուլտիպլիկացիոն («Շունն ու կատուն», 1937), գունավոր («Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը», 1952) և լայնէկրան («Ճանապարհ դեպի կրկես», 1963) ֆիլմերը։ Հայկինոյի կոմբինացված նկարահանումների կազմակերպիչներից է («Քաջ Նազար», 1940, «Դավիթ Բեկ», 1944)[1]։

ՖիլմերԽմբագրել

Վարդանյանի նկարահանած գեղարվեստական կինոնկարներից են՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։