Ժիլ Բրուդո (ֆր.՝ Gilles Bourdos, 1963[1][2][3][…], Նիս, Ծովափնյա Ալպեր), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։ Առավել հայտնի է հրատապ թեմաներով իր կինոֆիլմերով, որոնք հակադրվում են կադրում պատկերվող գեղագիտությանը։

Ժիլ Բուրդո
ֆր.՝ Gilles Bourdos
Ծնվել է1963[1][2][3][…]
ԾննդավայրՆիս, Ծովափնյա Ալպեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
IMDbID ID 0099841

Persona Films պրոդյուսերական ընկերության հիմնադիրներից մեկը, որը ստեղծել է նրա վաղ շրջանի աշխատանքների մեծ մասը[4][5]։

Բուդրոյի ֆիլմերից շատերը ստեղծվել են կինոօպերատորներ Միշել Սպինոզայի և Մարկ Լի Պենդինի ու երաժիշտ Ալեքսանդր Դեպլայի հետ համատեղ։

Ստեղծագործական կարիերա խմբագրել

Որպես ռեժիսոր Բուրդոյի կարիերան սկսվել է երեք կարճամետրաժներից՝ «Սուրբծննդյան նվեր», «Հավերժ կուռք» և «Սեզոնի ավարտ»։ Ֆիլմերից յուրաքանչյուրի գլխավոր դերակատարը եղել է Բրիջիտ Կատիյոնը։

1998 թվականի Կաննի կինոփառատոնում ներկայացվել է Բուրդոյի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Կորուսյալները»․ քաղաքական թրեյլեր և սիրային եռանկյունի նկարիչ-սյուռեալիստների միջավայրում, Փարիզում, 1938 թվականին[6]։

Քննադատների կողմից բարենպաստ ընդունված երկրորդ ֆիլմը «Մտահոգություններ»-ն էր (2003)՝ նկարահանված Ռութ Ռենդելի «Արև մեռած աչքերի համար» (մեկ այլ թարգմանությամբ՝ «Բնապատկեր հոգնած աչքերի համար») վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Գրեգուար Կոլենը և Ժյուլի Օրդոն[7][8]։

2008 թվականին թողարկվել է առաջին անգլալեզու ֆիլմը՝ «Մահվան գերին»՝ նկարահանված Գիյոմ Մյուսսոյի «Հետո․․․» բեսթսելլերի հիման (Ջոն Մալկովիչի և Ռոմեն Դյուրիսի հետ)[9][10]։

2012 թվականին էկրաններ է բարձրացել Ռենուարի ֆիլմը, որը նույն թվականին մասնակցել է «Կաննի կինոփառատոնի հատուկ տեսակետը» հաղորդմանը[11][12]։ Ֆիլմում պատմվում է Անդրե Մադլենի՝ նկարիչ-իմպրեսիոնիստ Պիեռ-Օգյուստ Ռենուարի վերջին բնորդուհու, դերասանուհու և նրա որդու՝ կինոռեժիսոր Ժան Ռենուարի կնոջ (որը հայտնի է նաև որպես Կատրին Գեսլինգ) մոռացված պատմության մասին։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Առաջին աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայի հարավում։ Ֆիլմի գլխավոր դերերը կատարում են Միշել Բուկեն, Քրիստա Թերին և Վենսան Ռոթեն։ 2014 թվականին Ռենուարը առաջադրվել է Օսկարի՝ որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[13][14][15]։

Ֆիլմագրություն խմբագրել

Որպես ռեժիսոր խմբագրել

  • Սուրբծննդյան նվեր (ֆր.՝ Un Cadeau de Noël) (1987)
  • Հավերժ կուռք (ֆր.՝ L'Eternelle Idole) (1989)[16]
  • Եթերաշրջանի ավարտ (ֆր.՝ Relache) (1993)[17]
  • Կորուսյալները (ֆր.՝ Disparus) (1998)[18]
  • Մտահոգություններ (ֆր.՝ Inquiétudes) (2003)[19]
  • Մահվան գերին (2008)
  • Ռենեուար։ Վերջին սեր (ֆր.՝ Renoir) (2012)[20]
  • Անհետացման վտանգի տակ գտնվող տեսակներ (ֆր.՝ Espèces menacées) (2017)[21]

Որպես սցենարների հեղինակ խմբագրել

  • Սուրբծննդյան նվեր (ֆր.՝ Un Cadeau de Noël) (1987)
  • Բաց փողոց (ֆր.՝ La Rue Ouverte) (1987)[22]
  • Հավերժ կուռք (ֆր.՝ L'Eternelle Idole) (1989)[16]
  • Աղջիկը և մահը (ֆր.՝ La Jeune Fille et la Mort) (1989)[23]
  • Սեզոնի ավարտը (ֆր.՝ Relache) (1993)[17]
  • Տար ինձ (ֆր.՝ Emmène-moi) (1995)[24]
  • Կորուսյալները (ֆր.՝ Disparus) (1998)[18]
  • Մտահոգություններ (ֆր.՝ Inquiétudes) (2003)[19]
  • Մահվան գերի (2008)
  • Ռենեուար։ Վերջին սեր (2012)[20]

Որպես պրոդյուսեր խմբագրել

  • Սուրբծննդյան նվեր (ֆր.՝ Un Cadeau de Noël) (1987)
  • Հավերժ կուռք (ֆր.՝ L'Eternelle Idole) (1989)[16]
  • Սեզոնի ավարտ (ֆր.՝ Relache) (1993)[17]
  • Տար ինձ (ֆր.՝ Emmène-moi) (1995)[24]
  • Կորուսյալները (ֆր.՝ Disparus) (1998)[18]
  • Միրեկը չի գնացել (ֆր.՝ Mirek n'est pas Parti) (1995)[25]
  • Եղբայր (ֆր.՝ Un Frère) (1998)[26]

Մրցանակներ խմբագրել

  • «Կորուսյալները։ Ոսկե արև»-ը 1998 թվականի Կաննի կինոփառատոն՝ մրցանակ Գրեգուար Կոլենին՝ որպես 1998 թվականին լավագույն երիտասարդ եվրոպացի դերասան, Կաննում 15 ռեժիսորական աշխատանքների պաշտոնական ընտրություն, Մոնրեալում, Ժնևում, Ֆլորենցիայում, Բլոիսում, Դիժոնում, Դուբլինում, Գյոթեբորգում, Թայպեյում, Բոստոնում 1998 թվականի կինոփառատոնների ցուցադրությունների մասնակից
  • «Սեզոնի ավարտը»՝ Վայորբանի 1992 կինոփառատոնի գրան պրի՝ Գրան պրի և մրցանակ հանդիսատեսի համակրանք 1992 թվականին Բելֆորի կինոփառատոնում, Procirep մրցանակ 1992 / Որակի մրցանակ CNC 1992
  • «Հավերժ կուռք»՝ Գրան պրի մրցանակ Դիլ լե Բեն 1991-ում, 1991 թվականին Լիլ կինոփառատոնում լավագույն կանացի դերի համար, Որակի մրցանակ CNC 1990-ում
  • «Սուրբծննդյան նվեր»՝ 1986 թվականի Լա Վալետե կինոփառատոնի մրցանակ[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 CONOR.Sl
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 11-ին. Retrieved on 7-11-2008
  5. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 11-ին. Retrieved on 7-11-2008
  6. http://www.humanite.fr/1999-02-10_Cultures_GILLES-BOURDOS-REDONNE-CORPS-A(չաշխատող հղում) Retrieved on 7-11-2008
  7. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 11-ին. Retrieved on 7-11-2008
  8. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 11-ին. Retrieved on 7-11-2008
  9. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 11-ին. Retrieved on 7-11-2008
  10. http://www.vh1.com/movies/person/157096/personmain.jhtml(չաշխատող հղում) Retrieved on 7-11-2008
  11. «2012 Official Selection». Cannes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  12. Pulver, Andrew (2012 թ․ ապրիլի 30). «Cannes 2012: seven films join the lineup». The Guardian. London. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  13. «Renoir représentera la France aux Oscars 2014». L'Express. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  14. Richford, Rhonda (2013 թ․ սեպտեմբերի 16). «Oscars: France Nominates 'Renoir' in Foreign Language Category». Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  15. «Renoir biopic to be France's official Oscars submission». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին. Фильм «Вечный идол» в базе AlloCiné
  17. 17,0 17,1 17,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=5593.htmlФильм «Окончание сезона» в базе AlloCiné
  18. 18,0 18,1 18,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=17576.html Фильм Արխիվացված 2015-03-08 Wayback Machine «Пропавшие» в базе AlloCiné
  19. 19,0 19,1 http://www.imdb.com/title/tt0339204/ Фильм Արխիվացված 2009-08-12 Wayback Machine «Переживания» в базе IMDB
  20. 20,0 20,1 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին. Фильм «Ренуар» в базе IMDB
  21. Espèces menacées на сайте IMDb Արխիվացված 2017-11-16 Wayback Machine
  22. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին. Фильм «Открытая улица» в базе AlloCiné
  23. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին. Фильм «Девушка и смерть» в базе AlloCiné
  24. 24,0 24,1 Фильм «Забери меня» в базе AlloCiné
  25. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=11107.html Фильм Արխիվացված 2013-01-10 Wayback Machine «Мирек не уехал» в базе AlloCiné
  26. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=92238.htmlФильм «Брат» в базе AlloCiné
  27. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին. Retrieved on 7-11-2008

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիլ Բուրդո» հոդվածին։