Ժիլբերտ դը Կլեր (Գլոքեստերի 7-րդ կոմս)

GԺիլբերտ դը Կլեր, Հարտֆորդի 6-րդ կոմս, Գլոքեստերի 7-րդ կոմս, Գլամորգանի 3-րդ լորդ, Կլերի 9-րդ լորդ (սեպտեմբերի 2, 1243, Christchurch, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա - դեկտեմբերի 7, 1295, Մոնմութ, Monmouthshire, Ուելս, Անգլիայի թագավորություն) անգլիացի մեծ իշխանություն ունեցող ազնվական: Նա նաև հայտնի էր որպես «Կարմիր» Ժիլբերտ դը Կլեր կամ «Կարմիր կոմս», հավանաբեր նրա մազերի գույնի կամ արյունաբեր ճակատամարտների պատճառով: Նա տիրեց Գլամորգանի լորդությանը, որը Ուելսի սահմանի լորդություններից ամենահզորն էր 200 անգլիական տնտեսություններով[3]:

Ժիլբերտ դը Կլեր
Gilbert de Clare Tewkesbury Abbey.jpg
Ծնվել էսեպտեմբերի 2, 1243
ԾննդավայրChristchurch, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա
Մահացել էդեկտեմբերի 7, 1295 (52 տարեկանում)
Մահվան վայրՄոնմութ, Monmouthshire, Ուելս, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանTewkesbury Abbey
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
Մասնագիտությունզինծառայող
ԱմուսինAlice de Lusignan of Angoulême?, Joan of Acre?[1] և Alice de Lusignan of Angoulême?[1]
Ծնողներհայր՝ Richard de Clare, 6th Earl of Gloucester?[1], մայր՝ Maud de Lacy, Countess of Gloucester?[1]
ԵրեխաներJoan de Clare?[2], Gilbert de Clare, 8th Earl of Gloucester?[1], Eleanor de Clare?[1], Margaret de Clare?[1], Elizabeth de Clare?[1], Isabel de Clare?[2] և Isabel de Clare?[1]

ԾագումԽմբագրել

Ժիլբերտ դը Կլերը ծնվել է Հեմպշիրի Կրայսչըրչում, Հերտֆորդի և Գլոքեստերի կոմս Ռիչարդ դը Կլերի և Մուդ դը Լասիի ընտանիքում[4]: Ժիլբերտը ժառանգեց հոր ունեցվածքը 1262 թվականին: Նրան բաժին հասան նաև տիտղոսները, ներառյալ Գլամորգանի լորդ 1263 թվականից:

Հրեաների կոտորած ՔենթերբերիումԽմբագրել

Երկրորդ բարոնական պատերազմի ընթացքում 1264 թվականի ապրիլին Ժիլբերտը գլխավորեց հրեաների կոտորածը Քենթերբերիում[5], ինչպես Սիմոն դը Մոնֆորի աջակիցները իրականացրեցին այլ վայրերում[6]: Ժիլբերտ դը Կլերի ամրոցներ Քինգսթոնը և Թոնբրիջը վերցվեցին Հենրի III թագավորի կողմից: Սակայն թագավորը թույլատրեց Կլերի կնոջը, ով վերջին ամրոցում էր, ազատ արձակել, որովհետև իր զարմուհին էր, սակայն մայիսի 12-ին Մեյ դը Կլերը և դը Մոնֆորը հայտարարվեցին հանցագործներ:

Լյուիսի ճակատամարտԽմբագրել

Երկու օր անց, Լյուիսի ճակատամարտից առաջ, դը Կլերին և նրա եղբայր Թոմասին շնորհվեց ասպետի կոչում: Կոմսը ղեկավարեց Բարոնական բանակի կենտրոնական մասը և տեղակայվեց Լյուսիսց արևմտուք Դոունսում: Երբ Մոնֆորի ճնշման ներքով արքայազն Էդուարդը լքեց դաշտը, թագավորը և Կորնուելի կոմսը հետ մղվեցին դեպի քաղաք: Հենրին գերի ընկավ Սուրբ Պանկրասի մոտ և Ժիլբերտը գերևարեց Կորնուելի կոմսին: Դրանից հետո Մոնֆորը և Կլերը մեծ իշխանություն ձեռք բերեցին, Մոնֆորը դե ֆակտո դարձավ Անգլիայի թագավոր:

Եկեղեցուց վտարումԽմբագրել

1264 թվականի հոկտեմբերի 20-ին Ժիլբերտը և նրա կողմնակիցները հեռացվեցին եկեղեցուց Հռոմի պապ Կլիմենտ IV-ի կողմից և նրա հողերի դրվեցին ինտերդիկտի տակ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Kindred Britain
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
  3. Page, W. (1927) Parishes: Chilton. A History of the County of Buckingham: Volume 4. Ed. London, England: Victoria County History.
  4. Harrison, B.H. (2009). The Family Forest Descendants of Milesius of Spain for 84 Generations. The Family Forest National Treasure Edition. Kamuela, HI: Millicent Publishing Company, Inc.
  5. Richard Huscroft, Expulsion: England's Jewish Solution (2006), p. 105.
  6. Robin R. Mundill (2010), The King's Jews, London: Continuum, ISBN 9781847251862, OCLC 466343661, https://archive.org/details/kingsjewsmoneyma00mund , p89-91