Ժերմեին Մարսիանո Լենս (հոլ․՝ Jeremain Marciano Lens, նոյեմբերի 24, 1987(1987-11-24)[1][2][3], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Կարող է հանդես գալ ինչպես վինգերի, այնպես էլ հարձակվողի դիրքում։ Բայց նա հիմնականում հանդես է գալիս ենթահարձակվողի դիրքում։

Ժերմեին Լենս
նիդ․՝ Jeremain Marciano Lens
Լենսը 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժերմեին Մարսիանո Լենս
Ազգությունը հոլանդացի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 24, 1987(1987-11-24)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 178 սմ
Քաշ 73կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Բեշիկթաշ
Համար 17
Պատանեկան կարիերա
2004-2006 Նիդերլանդներ ԱԶ Ալկմար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2010 Նիդերլանդներ ԱԶ Ալկմար 55 (13)
2007-2008 Նիդերլանդներ ՆԷԿ 31 (9)
2010-2013 Նիդերլանդներ ՊՍՎ 96 (34)
2013-2015 Ուկրաինա Դինամո Կիև 49 (10)
2015-2018 Անգլիա Սանդերլենդ 22 (3)
2016-2017   Թուրքիա Ֆեներբահչե 26 (4)
2017-2018   Թուրքիա Բեշիկթաշ 24 (1)
2018-ներկա Թուրքիա Բեշիկթաշ 0 (0)
Ազգային հավաքական
2010-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 34 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 5, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 9, 2017

Լենսն իր կարիերան սկսել է «ԱԶ Ալկմարի» կազմում, հետագայում վարձավճարով տեղափոխվել է «ՆԷԿ»։ 2010 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է «ՊՍՎ», որի կազմում դարձել է Նիդերլանդների ֆուտբոլի գավաթակիր։ 2013 թվականին Լենսը միացել է «Դինամո Կիև» ակումբին։ Իր առաջին մրցաշրջանում Լենսը դարձել է Ուկրաինայի ֆուտբոլի գավաթակիր, իսկ 2015 թվականին տեղափոխվել է անգլիական «Սանդերլենդ»։

Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է ԱԱ 2014-ին։

Ակումբային կարիերա խմբագրել

«ԱԶ Ալկմար» խմբագրել

Նիդերլանդական թիմի կազմում Լենսն իր դեբյուտը նշել է 2005-06 մրցաշրջանի ընթացքում։ Այդ մրցաշրջանում նա թիմի կազմում մասնակցել է 2 հանդիպման։ Մինչև «ԱԶ Ալկմարի» հիմնական կազմ տեղափոխվելը ֆուտբոլիստը հանդես էր եկել «ԱԶ»-ի երիտասարդական թիմում, «Այաքսում» և «Սպարտանում»։ 2006-07 մրցաշրջանի ընթացքում Ժերմեինը մասնակցել է 15 հանդիպման։

«ՆԷԿ» խմբագրել

2007-08 մրցաշրջանի ընթացքում Ժերմեին Լենսը վարձավճարով հանդես է եկել ՆԷԿ-ի կազմում։ Թիմի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 31 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։

Վերադարձ «ԱԶ Ալկմար» խմբագրել

2008 թվականի հուլիսին Լենսը տարել է ձախ ոտքի վիրահատություն, ինչի պատճառով որոշ ժամանակ չի կարողացել զբաղվել ֆուտբոլով։ 2008-09 մրցաշրջանն անձնական հիասթափություն էր Լենսի համար, քանի որ նա չկարողացավ մասնակցել «ԱԶ»-ի՝ Նիդերլանդների չեմպիոն դառնալու գործին։ Երբ թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը տեղափոխվել է «Բավարիա», ֆուտբոլիստը ավելի մեծ շանսեր է ունեցել խաղալու։ Նոր գլխավոր մարզչի պաշտոնավարման ժամանակ Ժերմեինն սկսել է ավելի լավ հանդես գալ և խփել թիմի համար շատ կարևոր գոլեր[4]։

«ՊՍՎ» խմբագրել

2010 թվականի մայիսի 21-ին Ժերմեին Լենսը տեղափոխվել է «ՊՍՎ»։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Նիդերլանդական թիմի կազմում նա ստացել է 9 համարի մարզաշապիկը, իսկ նրա առաջին տարին թիմում ամենահաջողակներից մեկն էր իր ամբողջ կարիերայում։ Եվրոպայի լիգայի շրջանակներում նա 11 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ, իսկ Էրեդիվիզիի շրջանակներում դարձել է 10 գոլի հեղինակ 33 խաղում։

2011-12 մրցաշրջանի սկզբում ֆուտբոլիստը ստացել է 11 համարի խաղաշապիկը, որը ազատ էր մնացել Նորդին Ամրաբատի հեռանալուց հետո։ 2011 թվականի նոյեմբերի 6-ին Լենսը դարձել է հեթ-տրիկի հեղինակ «Հերակլեսի» դեմ խաղում, որն առաջինն էր նիդերլանդական թիմի կազմում։

«Դինամո Կիև» խմբագրել

2013 թվականի հունիսի 18-ին Լենսը տեղափոխվել է ուկրաինական «Դինամո Կիև» և թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր[5]։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է օգոստոսի 29-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Ակտոբեի» դեմ խաղում, որն ավարտվել է 5-1 հաշվով՝ ուկրաինական թիմի հաղթանակով։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում Լենսն օգնել է թիմին դառնալ Ուկրաինայի ֆուտբոլի գավաթակիր։

Իր երկրորդ և վերջին մրցաշրջանի ընթացքում Ժերմեին Լենսը թիմի կազմում դարձել է Ուկարինայի չեմպիոն և գավաթակիր։

«Սանդերլենդ» խմբագրել

2015 թվականի հուլիսի 15-ին Ժերմեին Լենսը 4 տարվա պայմանագիր է կնքել Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Սանդերլենդի» հետ։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2015 թվականի օգոստոսի 29-ին՝ «Աստոն Վիլայի» դեմ խաղում[6]։ Իր երկրորդ գոլը հոլանդացի ֆուտբոլիստը խփել է հոկտեմբերի 3-ին՝ «Վեստ Հեմ Յունայթեդյի» դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով[7]։

Նոր գլխավոր մարզիչ Սեմ Ալարդայսի օրոք Լենսը դուրս է մնում հիմնական թիմի ֆուտբոլիստների ցանկից։ Որոշ ժամանակ անց նա հայտարարել է, որ իրեն լավ չի զգում «Սանդերլենդում» և չի եկել Պրեմիեր Լիգա պահեստայինների նստարանին նստելու համար[8]։ Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության երրորդ փուլի՝ «Արսենալի» դեմ խաղում Լենսը բացել է խաղի հաշիվը, սակայն «Արսենալն» ի վերջո հաղթել է 3-1 հաշվով[9]։

«Ֆեներբահչե» խմբագրել

2016-17 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել թուրքական «Ֆեներբահչեի» կազմում[10]։

«Բեշիկթաշ» խմբագրել

2017 թվականի օգոստոսի 6-ին Ժերմեին Լենսը վարձավճարով տեղափոխվել է «Բեշիկթաշ»[11]։ Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է «Տրաբզոնսպորի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով։

2018 թվականի հունիսի 7-ին թուրքական ակումբը գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։

Միջազգային կարիերա խմբագրել

Նիդերլանդների ազգային հավաքական Լենսն առաջին անգամ հրավիրվել է 2010 թվականի մայիսի 3-ին[12]։ Իր դեբյուտը հավաքականի կազմում նա նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Ուկրաինայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ Լենսը խփել է իր հավաքականի միակ գոլը[13]։

Լուի Վան Գալի՝ Նիդերլանդների հավաքականը գլխավորելուց հետո Ժերմեինը դարձել է հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը։ ԱԱ 2014-ի որակավորման փուլում ֆուտբոլիստը դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[14]։

Լենսը հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ 2014-ին[15]։ Նա առաջին անգամ դաշտ է դուրս եկել խմբային փուլի շրջանակներում կայացած Չիլիի հավաքականի դեմ խաղում[16]։ Լենսը մասնակցել է Արգենտինայի հավաքականի դեմ կայացած կիսաեզրափակիչ խաղի բոլոր 120 րոպեներին։ Հանդիպումն ի վերջո ավարտվել է Արգենտինայի հավաքականի հաղթանակով[17]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Նիդերլանդների չեմպիոն - 2008-09
  • Նիդերլանդների գավաթակիր - 2011-12
  • Նիդերլանդների սուպերգավաթակիր - 2009, 2012
  • Ուկրաինայի չեմպիոն - 2014-15
  • Ուկրաինայի գավաթակիր - 2013-14, 2014-15

Միջազգային խմբագրել

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. [1] Արխիվացված 1 Դեկտեմբեր 2009 Wayback Machine
  5. https://archive.today/20130624202702/http://www.interfax.co.uk/ukraine-news/dynamo-kyiv-signs-dutch-striker/. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. Jurejko, Jonathan (2015 թ․ օգոստոսի 29). «Aston Villa 2–2 Sunderland». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  7. Hope, Craig. «Sunderland 2-2 West Ham United: Jeremain Lens goes from hero to villain as he sees red after incredible first-half lob gave Dick Advocaat's Black Cats a two-goal lead which was then squandered». Daily Mail. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  8. Johns, Craig (2015 թ․ դեկտեմբերի 22). «Jeremain Lens unhappy at Sunderland: 'I did not come to the Premier League to sit on the bench'». Chronicle Live. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  9. «Arsenal 3-1 Sunderland: FA Cup third round – as it happened | Football». The Guardian. 2016 թ․ հունվարի 9. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  10. «Fenerbahce sign Sunderland winger Jeremain Lens». BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 30.
  11. «Beşiktaş sign Sunderland winger Jeremain Lens on loan». Beşiktaş J.K. Official Website. 2017 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  12. [2] Արխիվացված 5 Մայիս 2010 Wayback Machine
  13. «Ukraine vs Netherlands Report». Goal com. website. 2010 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 5-ին.
  14. «Jermain Lens». UEFA. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  15. «World Cup 2014: Netherlands announce final World Cup squad». BBC. 2014 թ․ մայիսի 31. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  16. «2014 FIFA World Cup™ - Matches». FIFA. 2014 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  17. «2014 FIFA World Cup™ - Matches». FIFA. 2014 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերմեին Լենս» հոդվածին։