Ժերար Դելոֆեու
Ժերար Դելոֆեու Լազարո (իսպ.՝ Gerard Deulofeu Lázaro, մարտի 13, 1994[1][2][3], Ռիուդարենես), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդիսանում է իսպանական Սևիլյայի և Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող։
Ժերար Դելոֆեու կատ.՝ Gerard Deulofeu | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ժերար Դելոֆեու Լազարո | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 13, 1994 (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռուիդառենես, Իսպանիա | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Սևիլյա ՖԱ | ||
Համար | 7 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2011 -ներկա 2011-2013 2013-2014 2014 -ներկա |
Բարսելոնա Բարսելոնա Բ → Էվերթոն ՖԱ → Սևիլյա ՖԱ |
7 (0) 68 (27) 25 (3) 9 (2) | |
Ազգային հավաքական‡ | |||
2009 2009—2011 2011—2012 2013 2012—2014 2014—ներկա |
Իսպանիա Մ - 16 Իսպանիա Մ - 17 Իսպանիա Մ - 19 Իսպանիա Մ - 20 Իսպանիա Մ - 21 Իսպանիա |
4 (1) 20 (6) 19 (5) 7 (3) 13 (5) 1 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրել«Բարսելոնա Բ»
խմբագրել9 Տարեկանում (2003 թվականին) Դելոֆուն մարզվում էր «Բարսելոնայի» Լա Մաիա ակադեմիայում և խաղում «Բարսելոնա Բ-ի» կազմում։ Նա այդ մրցաշրջանում հրավիրվեց Իսպանիայի Մ19 ֆուտբոլի հավաքական։ 2011 թվականի սեպտեմբերի 16-ին նա խփեց իր առաջին գոլը «Հերկուլեսի» դեմ խաղում։ Նույն թվականի օգոստոսի 17-ին Դելոֆեուն ձևակերպեց իր առաջին հեթ-տրիկը «Ալմերիայի» դեմ, սակայն այդ խաղում «Բարսելոնա Բ-ն» պարտվեց 4-5 հաշվով։ Ընդհանուր առմամբ նա 2012/2013 մրցաշրջանում 33 խաղում դարձավ 18 գոլի հեղինակ։
2012 թվականի մայիսի 15-ին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նրան հրավիրեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղին, որի ժամանակ նա պահեստայինների թվում էր և այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ 2012 թվականի նոյեմբերի 20-ին իր դերբյուտային խաղը «Բարսելոնայի» կազմում անցկացրեց Չեմպիոնների Լիգայի շրջանակներում Մոսկովյան «Սպարտակի» դեմ։ 2013 թվականի մայիսի 13-ին «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը իր համաձայնությունը տվեց նոր Տոռեսի առաջին թիմի հետ պայմանագրի կնքմանը, մինչև 2017 թվական։ Նրա տրանսֆերային արժեքը դարձավ 35 միլիոն եվրո։
«Էվերթոն»
խմբագրել2013 թվականի հուլիսի 13-ին «Էվերթոնը» վարձակալեց Դելոֆեուին։ Վարձակալումը եղել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի պնդմամբ։ Ֆինանսական պայմանները արվեցին գաղտնի։
«Սևիլյա»
խմբագրել2014 թվականի մայիսին նա վերադարձավ «Բարսելոնա», որտեղ արդեն մարզիչը Լուիս Էնրիկեն էր։ 2014 թվականի օգոստոսի 14-ին «Սևիլյան» 1 մրցաշրջանով վարձակալեց Դելոֆեուին։
Դելոֆեուն իր դերբյուտային խաղն անցկացրեց օգոստոսի 30-ին «Էսպանյոլի» դեմ, իսկ առաջին գոլը խփեց Ռեալ Սոսյեդադի դեմ խաղում։
Ազգային կարիերա
խմբագրելԴելոֆեուն Իսպանիայի Մ17 տարեկանների հավաքականում խաղաց 2009-ից 2011 թվականը։ Այդ ժամանակահատվածում նա հավաքականի հետ նվաճեց Մ17 տարեկանների եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ Հետո արդեն Իսպանիայի Մ19 տարեկանների հավաքականի հետ մասնակցեց Եվրոպայի Մ19 տարեկանների առաջնությանը, որտեղ Իսպանիայի Մ19 տարեկանների հավաքականը դարձավ չեմպիոն, իսկ Դելոֆեուն առաջնության լավագույն խաղացող։
2014 թվականի մայիսի 30-ին Դելոֆեուն հրավիրվեց «Իսպանիայի» հավաքական։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եվրոպայի Լիգա | Ուրիշ[4] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
խաղեր | գոլեր | խաղեր | գոլեր | խաղեր | գոլեր | խաղեր | գոլեր | խաղեր | գոլեր | ||
Բարսելոնա Բ | 2010–11 | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
2011–12 | 34 | 9 | — | 34 | 9 | ||||||
2012–13 | 33 | 18 | — | 33 | 18 | ||||||
Ընդհանուր | 68 | 27 | — | 68 | 27 | ||||||
Բարսելոնա | 2011–12 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2012–13 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր | 2 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 6 | 0 | |
Էվերթոն | 2013–14 | 25 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 4 |
Ընդհանուր | 25 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 4 | |
Սևիլյա | 2014–15 | 11 | 1 | 4 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 19 | 3 |
Ընդհանուր | 11 | 1 | 4 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 19 | 3 | |
Կարիերայում ընդհանուր | 106 | 31 | 9 | 3 | 7 | 0 | 0 | 0 | 122 | 34 |
Մրցանակներ
խմբագրելԱկումբային
խմբագրելԲարսելոնա
խմբագրելԱզգային
խմբագրել- Ուեֆայի Եվրոպայի Մ19 տարիքային հավաքականների առաջնություն հաղթող - 2011,2012
- Ուեֆայի Եվրոպայի Մ17 տարիքային հավաքականների առաջնություն արծաթե մեդալակիր - 2010
- Ուեֆայի Եվրոպայի Մ19 տարիքային հավաքականների առաջնություն լավագույն ֆուտբոլիստ - 2012
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Includes other competitive competitions, including the Supercopa de España, UEFA Super Cup, FIFA Club World Cup.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բարսելոնայի կայքում Արխիվացված 2011-10-29 Wayback Machine
- BDFutbol կայքում
- Transfermarkt կայքում
- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Դելոֆեու» հոդվածին։ |