Ժենևիև դը Գոլ-Անտոնիոզ (ֆր.՝ Geneviève de Gaulle-Anthonioz, հոկտեմբերի 25, 1920(1920-10-25)[2][3][4][…], Saint-Jean-de-Valériscle - փետրվարի 15, 2002(2002-02-15), Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից։ Հետպատերազմյան տարիներին պայքարել է մարդու իրավունքների պաշտպանության համար և աղքատության դեմ, 1964 թվականից մինչև 1998 թվականը եղել է Չորրորդ Աշխարհ ATD միջազգային շարժման նախագահը։ Առաջին կինն է, որ պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ խաչի շքանշանով։

Ժենևիև դը Գոլ-Անտոնիոզ
ֆր.՝ Geneviève de Gaulle-Anthonioz
 
Կուսակցություն՝ Ֆրանսիայի ժողովրդի հանրահավաք
Կրթություն՝ Ռենի համալսարան և Փարիզի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, Դիմադրության մարտիկ և գրող
Ծննդյան օր հոկտեմբերի 25, 1920(1920-10-25)[2][3][4][…]
Ծննդավայր Saint-Jean-de-Valériscle
Վախճանի օր փետրվարի 15, 2002(2002-02-15) (81 տարեկան)
Վախճանի վայր Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ
Թաղված Պանթեոն (Փարիզ) և Q83279188?
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Ի ծնե անուն ֆր.՝ Geneviève Germaine Agnès de Gaulle[1]
Հայր Xavier de Gaulle?
Ամուսին Bernard Anthonioz?
Զավակներ Michel Anthonioz? և François Marie Anthonioz?
 
Պարգևներ
Ռազմական խաչ 1939—1945 թթ. Դիմադրության շքանշան[6] Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[5] և Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ

2015 թվականի մայիսին նրա գերեզմանից մի կտոր հող վերաթաղվել է Փարիզի պանթեոնում[7][8]։

Մինչև պատերազմ խմբագրել

Ժենևիև դը Գոլը Շառլ դը Գոլի ավագ եղբոր` Կսավիեի դուստրն էր։ Նրա հայրը լեռնային ինժեներ էր Սաարում։ Դեռ վաղ մանկության տարիներին, չորս տարեկան հասակում, նա կորցրել էր մորը։ Այն բանից հետո, երբ հանրաքվեի արդյունքներով Սաարը վերադարձվեց Գերմանիային, Ժենևիևն իր ընտանիքի հետ տեղափոխվեց Ռեն, որտեղ էլ ստացավ միջնակարգ կրթություն։ Քանի որ նա շուրջ 15 տարի ապրել էր Սաարում, բացի ֆրանսերենից տիրապետում էր նաև գերմաներենին[7][9]։

Դիմադրության շարժում խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ Ժենևիևը Ռեննի պատմության ֆակուլտետի ուսանող էր։ 1940 թվականի հունիսի 18-ին նա իմացավ, որ իր քեռին՝ Շառլ դը Գոլը ելույթ է ունեցել Լոնդոնում՝ կոչ անելով ֆրանսիացիներին պայքարել իրենց երկրի ազատագրման համար[7]։ Այդ ժամանակվանից նա սկսեց մասնակցել «Դիմադրության շարժման» ցույցերին, նա պատերից պոկում էր նացիստական թռուցիկները և Վիլենի կամրջի դրոշներից մեկը բերել էր տուն, որպես ավար[10]։

1941 թվականին Ժենևիևը ընդունվում է Սորբոն և տեղափոխվում Փարիզ, որտեղ նա բնակվում էր իր մորաքույր Մադլենեի հետ, ով ակտիվորեն մասնակցում էր «Դիմադրություն» շարժմանը՝ այսպես կոչված «Մարդու թանգարանի ցանցի» կազմում (չնայած վերջինս, կոնսպիրացիայի պատճառով, չգիտեր, որ նա աշխատում է այդ կազմակերպությունում)[10]։ 1943 թվականի ապրիլին Ժենևիևը դարձավ «Ֆրանսիայի պաշտպանություն» շարժման մասնակից և զբաղվում էր նույնանուն ընդհատակյա թերթի տպագրությամբ և տարածմամբ[7]։

1943 թվականի հուլիսի 20-ին Գեստապոն ձերբակալեց Ժենևիևին, և նա հայտնվեց ֆրանսիական Ֆրեն բանտում, իսկ ավելի ուշ բանտարկվեց Կոմպիենում։ 1944 թվականի փետրվարի 2-ին նրան տեղափոխեցին Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար։ Սկսած 1944 թվականի նոյեմբերից, Հենրիխ Հիմլերի հրամանով, որոշվեց Ժենևիևի դիրքը օգտագործել որպես հաղթաթուղթ, նրա հորեղբոր հետ հնարավոր բանակցություններում և նա տեղափոխ վեց ստորգետնյա բունկերում գտնվող մենախուց, որտեղ նա անցկացրեց չորս ամիս։ 1945 թվականի փետրվարին Կարմիր բանակի ստորաբաժանումների կողմից համակենտրոնացման ճամբարը ազատագրելուց հետո նա մեկնեց Բազել, որտեղ հանդիպեց հոր հետ[7][9][11]։

Պատերազմից հետո խմբագրել

 
Վերաթաղման արարողությունը Փարիզի պանթեոնում: 27 մայիսի, 2015 թվական

1946 թվականին Ժենևիև դը Գոլն ամուսնացավ հրատարակիչ և Դիմադրության շարժման նախկին մասնակից Բեռնար Անտոնիոզի հետ (1921-1994)։ Մյուս տեղահանվածների հետ միասին նա մասնակցեց Դիմադրության շարժման տեղահանված և ինտեգրված մասնակիցների ասոցիացիայի (ADIR) ստեղծմանը և դարձավ դրա նախագահը[7]։ 1947 թվականին նա սկսեց մասնակցել իր հորեղբոր Շառլ դը Գոլի կողմից ստեղծված Ֆրանսիայի Ժողովրդի միավորում կուսակցության գործունեությանը[9]։ 1987 թվականին նա որպես վկա մասնակցեց «Լիոնյան դահիճ» Կլաուս Բարբիեի դեմ հարուցված գործի դատավարությանը[7]։

1958 թվականին Ժենևիև դը Գոլ-Անտոնիոզն աշխատանքի անցավ Մշակույթի նախարարությունում, որը ղեկավարում էր Անդրե Մալրոն։ Այս կարգավիճակով նա հանդիպեց քահանա` հայր Ժոզեֆ Վրեզենսկուն, ով պայքարում էր անօթևանների և աղքատների իրավունքների համար։ Ժենևիևը թողեց իր աշխատանքը նախարարությունում և դարձավ «Օգնություն կարիքի մեջ գտնվողներին» (ATD) բարեգործական ընկերության հիմնադիրներից մեկը, որն էլ ղեկավարեց 1964 թվականից մինչև 1998 թվականը։ Նրա երկար տարիների գործունեության շնորհիվ 1998 թվականին Ֆրանսիայում ընդունվեց աղքատության դեմ պայքարի մասին հատուկ օրենք[7][9][11]։

Պարգևներ խմբագրել

Ժենևիև դը Գոլ–Անտոնիոզը պարգևատրվել է Ռազմական խաչ Դիմադրության մեդալով։ 1998 թվականին դարձել է առաջին կինը, ով արժանացել է Պատվո լեգեոնի Մեծ խաչի շքանշանին[7]։

2015 թվականի մայիսի 27-ին Փարիզի պանթեոնում պետք է վերաթաղվեր Ժենևիև դը Գոլ–Անտոնիոզի աճյունը, բայց հարազատների առարկությունների պատճառով նրա գերեզմանից պանթեոն տեղափոխվեց մի կտոր հող[8][11]։

Մատենագիտություն խմբագրել

  • Benoit Cazenave, Geneviève de Gaulle, in Hier war das Ganze Europa, Stiftung Brandenburgische Gedenkstätte, Editions Metropol Verlag, Berlin 2004.

Երկեր խմբագրել

  • La traversée de la nuit, Editions du Seuil, Paris, 1998
  • God Remained Outside - An Echo of Ravensbruck (Translation), 1999, 0-285-63530-1
  • Le secret de l'espérance, Fayard/Editions Quart Monde, Paris, 2001

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. Légifrance
  6. http://museedelaresistanceenligne.org/media1895-GeneviA
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «Geneviève de Gaulle-Anthonioz» (ֆրանսերեն). Encyclopédie Larousse. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. 8,0 8,1 Fabrice Veysseyre-Redon (2015 թ․ մարտի 13). «Les dépouilles des deux résistantes n'iront pas au Panthéon» (ֆրանսերեն). Le Dauphiné. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Geneviève de Gaulle - Anthonioz». Entrée de quatre figures de la Résistance au Panthéon (ֆրանսերեն). Musée de la résistence en ligne. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. 10,0 10,1 «Geneviève de Gaulle - Anthonioz». Contexte historique (ֆրանսերեն). Musée de la résistence en ligne. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Geneviève de Gaulle Anthonioz». Les biographies (ֆրանսերեն). Centre des monuments nationaux. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժենևիև դը Գոլ-Անտոնիոզ» հոդվածին։