Ժելկա Անտունովիչ (խորվ.՝ Željka Antunović, սեպտեմբերի 15, 1955(1955-09-15), Վիրովիտիցա, Խորվաթիա), Խորվաթիայի ձախ-կենտրոնամետ քաղաքական գործիչ, 2000-2008 թվականներին երկրի խոշորագույն ընդդիմադիր Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալ:

Ժելկա Անտունովիչ
20 obljetnica osnivanja OS RH Zeljka Antunovic 26052011.jpg
 
Կուսակցություն՝ Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Զագրեբի համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 15, 1955(1955-09-15) (64 տարեկան)
Ծննդավայր Վիրովիտիցա, Խորվաթիա
Քաղաքացիություն Flag of Croatia.svg Խորվաթիա

ԿենսագրությունԽմբագրել

Քաղաքական կարիերան սկսել է 1990 թվականին, երբ անդամագրվել է Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատների (ԽՍԴ) ձախ կենտրոնամետ կուսակցությանը, որը ձևավորվել է ամբողջ Հարավսլավիայում ժողովրդավարության հաստատումից հետո և ի սկզբանե եղել է Խորվաթիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԽՍԴԿ) հիմնական մրցակիցը։ Վերջինս ծագել է Խորվաթիայի կոմունիստների միության սոցիալ-դեմոկրատական խմբակցությունից: Սակայն խորհրդարանական ընտրությունների ձախողված արդյունքներից հետո, ԽՍԴ-ն ընդունեց ԽՍԴԿ-ի միավորման առաջարկը, որն էլ տեղի ունեցավ 1994 թվականին։ Այդպիսով հայտնվելով ԽՍԴԿ-ում, Անտունովիչն աստիճանաբար բարձրանում էր նրա ծառայողական աստիճաններով։

1993-1995 և 1997-1998 թվականներին եղել է Զագրեբի Սկուպշչինայի պատգամավոր: Ընտրվել է Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր չորս գումարումներում (1995, 2000, 2003 և 2008 թվականներին): 2000 թվականին կուսակցական համաժողովում Ժելկա Անտունովիչն ընտրվել է ԽՍԴԿ փոխնախագահ։ 2000-2003 թվականներին զբաղեցրել է Իվիցա Ռաչանի կառավարության սոցիալական և մարդու իրավունքների հարցերով փոխվարչապետի պաշտոնը՝ ղեկավարելով մարդու իրավունքների և գենդերային հավասարության կառավարական հանձնաժողովը, իսկ 2002-2003 թվականներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը:

2007 թվականի հունվարի 31-ին Իվիցա Ռաչանը հայտարարել է, որ ժամանակավորապես հեռանում է առողջապահական քաղաքականությունից: Անտունովիչն իր վրա է վերցրել կուսակցության նախագահությունը, իսկ ապրիլի 11-ին՝ առողջական վիճակի հետագա վատթարացումից հետո, Ռաչանը հեռացել է կուսակցության առաջնորդի պաշտոնից՝ Անտունովիչին թողնելով որպես ԽՍԴԿ նախագահ մինչև առաջիկա կուսակցական համագումարը ։

Անտունովիչը կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվել էր 2007 թվականի հունիսի 2-ին կայացած համագումարում՝ Միլան Բանդիչի, Զորան Միլանովիչի և Տոնինո Պիցուլայի հետ: Քվեարկության երկրորդ փուլում նրան շրջանցել է Զորան Միլանովիչը։ 2008 թվականի մարտի 15-ին կուսակցության գլխավոր կոմիտեի նիստում նա հրաժարական տվեց ԽՍԴԿ փոխնախագահի պաշտոնից Զորան Միլանովիչի աշխատանքի մեթոդներից դժգոհության պատճառով, մասնավորապես, «կուսակցության ներսում միասնության խախտման» և ԽՍԴԿ-ի՝ կոալիցիայի պոտենցիալ գործընկերների նկատմամբ վերաբերմունքի պատճառով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել