Ժեդսոն Ֆերնանդեշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ժեդսոն Ֆերնանդեշ (պորտ.՝ Gedson Fernandes, հունվարի 9, 1999(1999-01-09)[1], Սան Տոմե, Սան Տոմե և Պրինսիպի), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Բենֆիկայից վարձավճարով հանդես է գալիս Տոտենհեմ Հոտսպուրի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ժեդսոն Ֆերնանդեշ
Gedson Fernandes
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Gedson Carvalho Fernandes
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Սան Տոմե և Պրինսիպի Սան Տոմե և Պրինսիպի
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 1999(1999-01-09)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Սան Տոմե, Սան Տոմե և Պրինսիպի
Հասակ 182 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
(վարձավճարով Բենֆիկայից)
Համար 30
Պատանեկան կարիերա
2008-2009 Պորտուգալիա Ֆրիլաշ
2009-2018 Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2018 Պորտուգալիա Բենֆիկա B 40 (5)
2018-ներկա Պորտուգալիա Բենֆիկա 29 (0)
2019-ներկա   Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 0 (0)
Ազգային հավաքական
2014 Պորտուգալիա Պորտուգալիա Մ15 2 (0)
2015 Պորտուգալիա Պորտուգալիա Մ16 3 (0)
2014-2016 Պորտուգալիա Պորտուգալիա Մ17 30 (2)
2016-2018 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 16 (5)
2017-2019 Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 13 (0)
2018-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 4 (1)
2018-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 15-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 15-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Բենֆիկա խմբագրել

Ժեդսոնը Բենֆիկայի ակադեմիայի սան է[3][4]։ Առաջին հանդիպումը Բենֆիկա B-ի կազմում անցկացրեց 2017 թվականի փետրվարի 11-ին՝ փոխարինման մտնելով Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[5][6]։ Դեկտեմբերի 10-ին նա հեռացվեց խաղադաշտից Սպորտինգ B-ի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 74-րդ րոպեին[7]։ Իր առաջին գոլը Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում խփեց 2018 թվականի փետրվարի 4-ին՝ Վարզիմի դեմ խաղում[8]։ Մարտի 14-ին Ժեդսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ունիան Մադեյրայի դեմ խաղում[9]։ Ապրիլի 23-ին պորտուգալացին 2 գոլային փոխանցում տվեց Սպորտինգ B-ի դեմ խաղում՝ օգնելով Բենֆիկա B-ին հաղթել 2-1 հաշվով[10]։

2018-19 մրցաշրջանում Ժեդսոնը տեղափոխվեց Բենֆիկայի առաջին թիմ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի օգոստոսի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[11]։ Առաջին հանդիպումը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 10-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[12]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Ֆեներբահչեի դեմ պատասխան խաղում[13]։ Օգոստոսի 31-ին Ժեդսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Բենֆիկայի հետ մինչև 2023 թվականը[14][15]։ Օգոստոսին նա ճանաչվեց Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[16]։ Նոյեմբերի 27-ին պորտուգալացին գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Բավարիա Մյունխենի դեմ խաղում, սակայն Բենֆիկան պարտվեց 5-1 հաշվով[17][18][19]։ 2018-19 մրցաշրջնում Բենֆիկան հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը[20][21][22]։ Ակումբի կազմում Ժեդսոնը անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[23][24]։

Տոտենհեմ Հոտսպուր խմբագրել

2020 թվականի հունվարի 15-ին Ժեդսոնը 18 ամսվա վարձավճարով միացավ Տոտենհեմ Հոտսպուրին[25][26][27][28]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ժեդսոնը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[29][30]։ 2016 թվականի մայիսին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 6 հանդիպում և դառնալով գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ[31]։ Պորտուգալիան հաղթեց մրցաշարը[32]՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Իսպանիային[33][34], իսկ Ժեդսոնը ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[35]։

2017 թվականի մայիսին Ժեդսոնը մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[36], իսկ Պորտուգալիան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ուրուգվային[37][38]։ Հուլիսին Ժեդսոնը Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[39]։ Մրցաշարի առաջին՝ Վրաստանի դեմ խաղում նա հեռացվեց խաղադաշտից[40], իսկ կիսաեզրափակչի Նիդերլանդների դեմ խաղում դարձավ գոլի հեղինակ[41]։ Պորտուգալիան հասավ առաջնության եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Անգլիային[42][43]։ 2019 թվականի մայիսին Ժեդսոնը Մ20 հավաքականի կազմում կրկին մասնակցեց աշխարհի առաջնությանը[44][45]՝ անցկացնելով 3 հանդիպում, իսկ Պորտուգալիան դուրս մնաց խմբային փուլից[46][47]։

Պորտուգալիայի ազգային հավաքական Ժեդսոնը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ Խորվաթիայի և Իտալիայի դեմ խաղերի համար[48][49][50]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 6-ին՝ փոխարինելով Անդրե Սիլվային Խորվաթիայի դեմ խաղում[51][52][53]։ Հոկտեմբերի 14-ին Ժեդսոնը գոլային փոխանցում տվեց Բրումային Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում՝ օգնելով Պորտուգալիային հաղթել 3-1 հաշվով[54][55][56]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[57]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բենֆիկա B 2016–17 Սեգունդա Լիգա 9 0 9 0
2017–18 31 5 31 5
Ընդհանուր 40 5 0 0 0 0 0 0 40 5
Բենֆիկա 2018–19 Պրիմեյրա Լիգա 22 0 4 1 16 2 4 0 46 3
2019–20 7 0 1 0 2 0 3 0 13 0
Ընդհանուր 29 0 5 1 18 2 7 0 59 3
Կարիերայի ընդհանուր 69 5 5 1 18 2 7 0 99 8

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[57]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բենֆիկա

Միջազգային խմբագրել

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2016[32]

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Portugal - Gedson Fernandes - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018-12-04T19:41:01Z-ին.
  3. «Gedson Fernandes: 5 Things To Know About Tottenham's Imminent New Signing». 90min.com (անգլերեն). 2020 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  4. Seward, Jordan (2020 թ․ հունվարի 14). «Who is Tottenham new-boy Gedson Fernandes?». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  5. «SL Benfica B - Desportivo Aves, Feb 11, 2017 - Ledman Liga Pro - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:41:51Z-ին.
  6. «ForaDeJogo.net - Benfica B 4 - 2 Aves // Segunda Liga». ForaDeJogo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018-12-04T19:40:00Z-ին.
  7. «SL Benfica B - Sporting CP B, Dec 10, 2017 - Ledman Liga Pro - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:44:28Z-ին.
  8. «Varzim Sport Club - SL Benfica B, Feb 4, 2018 - Ledman Liga Pro - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:44:58Z-ին.
  9. «CF União Madeira - SL Benfica B, Mar 14, 2018 - Ledman Liga Pro - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:46:03Z-ին.
  10. «Sporting CP B - SL Benfica B, Apr 23, 2018 - Ledman Liga Pro - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:46:43Z-ին.
  11. «SL Benfica - Fenerbahce SK, Aug 7, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:49:17Z-ին.
  12. «SL Benfica - Vitória Guimarães SC, Aug 10, 2018 - Liga NOS - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:50:23Z-ին.
  13. «Fenerbahce SK - SL Benfica, Aug 14, 2018 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:51:02Z-ին.
  14. «Gedson com contrato renovado». www.slbenfica.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018-12-04T19:40:45Z-ին.
  15. «OFFICIAL - Gedson FERNANDES agrees new long-term with Benfica». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:45:16Z-ին.
  16. 16,0 16,1 «ABOLA.PT - Benfica - Gedson eleito o melhor jovem de agosto». Abola.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018-12-04T19:41:45Z-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  17. «Bayern Munich - SL Benfica, Nov 27, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T18:51:47Z-ին.
  18. «Bayern Munich 5-1 Benfica: Robert Lewandowski passes 50 Champions League goals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2018-12-04T19:48:11Z-ին.
  19. «Bayern Munich's Robert Lewandowski, Arjen Robben net doubles in Benfica rout». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:48:21Z-ին.
  20. «Benfica avoided a slip-up against Santa Clara to secure their 37th Portuguese league title». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  21. 21,0 21,1 «Benfica win Portuguese league title ahead of Porto». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  22. «Benfica wins 5th Portuguese league title in 6 seasons». AP NEWS. 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  23. Johnson, Lloyd (2020 թ․ հունվարի 12). «Gedson Fernandes picks next club after Tottenham, West Ham and Chelsea transfer offers». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  24. Carne, Ron (2020 թ․ հունվարի 13). «Deal agreed: Tottenham on verge of landing Gedson Fernandes signing». CaughtOffside (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  25. «Gedson loan agreed». Tottenham Hotspur (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  26. «'One big dream': Gedson Fernandes seals Tottenham loan from Benfica». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  27. «Gedson Fernandes joins Tottenham on 18-month loan». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  28. «Tottenham sign Gedson Fernandes from Benfica on 18-month loan deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  29. 161385360554578 (2020 թ․ հունվարի 15). «Spurs new boy: The box-to-box ace who won't need time to settle in London». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  30. Jenkins, Seb (2020 թ․ հունվարի 13). «Bio: Who is Gedson Fernandes? – Get to know the man reportedly on his way to Spurs». Spurs Web - Tottenham Hotspur Football News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  31. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Portugal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:51:56Z-ին.
  32. 32,0 32,1 UEFA.com. «Under-17 - Portugal prevail on penalties against Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:50:57Z-ին.
  33. «Portugal U17 - Spain U17, May 21, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:32:57Z-ին.
  34. UEFA.com. «Under-17 - Portugal-Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:50:10Z-ին.
  35. 35,0 35,1 uefa.com (2016 թ․ հուլիսի 1). «Under-17 - Technical report - Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:51:15Z-ին.
  36. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Portugal - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018-12-04T19:56:10Z-ին.
  37. «Portugal U20 - Uruguay U20, Jun 4, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:37:20Z-ին.
  38. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - News - Uruguay progress, Portugal pay the penalty - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018-12-04T19:55:40Z-ին.
  39. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Portugal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:58:43Z-ին.
  40. «Georgia U19 - Portugal U19, Jul 2, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:35:04Z-ին.
  41. «Portugal U19 - Netherlands U19, Jul 12, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:35:11Z-ին.
  42. «Portugal U19 - England U19, Jul 15, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:35:24Z-ին.
  43. UEFA.com. «Under-19 - England taste Under-19 glory at last». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:57:57Z-ին.
  44. «Portugal name strong squad for the U20 World Cup». TugaScout (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  45. «Under-20 World Cup: Squads, favourites and players to watch in Poland | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  46. FIFA.com. «FIFA U-20 World Cup 2019 - News - South Africa draw dumps Portugal out - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  47. «Amajita dump Portugal out of World Cup». www.supersport.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  48. «Cristiano Ronaldo: Juventus star rested from Portugal squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018-12-04T19:23:40Z-ին.
  49. «Cristiano Ronaldo missing from Portugal squad for Nations League as Renato Sanches returns | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018-12-04T19:23:33Z-ին.
  50. «Ronaldo and 9 others rested by Portugal». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018-12-04T19:23:50Z-ին.
  51. «Portugal - Croatia, Sep 6, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:25:32Z-ին.
  52. «Pepe scores as Portugal draw 1-1 with Croatia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2018-12-04T19:26:16Z-ին.
  53. «Pepe nets equaliser for Portugal against Croatia in 100th appearance». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:25:42Z-ին.
  54. «Scotland - Portugal, Oct 14, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:27:06Z-ին.
  55. «Scotland 1-3 Portugal: Alex McLeish's men beaten by ruthless Portugal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2018-12-04T19:28:13Z-ին.
  56. Ames, Nick (2018 թ․ հոկտեմբերի 14). «Scotland 1-3 Portugal: International friendly — as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018-12-04T19:27:23Z-ին.
  57. 57,0 57,1 «Gedson Fernandes». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018-12-04T19:46:45Z-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժեդսոն Ֆերնանդեշ» հոդվածին։