Ժարդել

բրազիլացի ֆուտբոլիստ

Ժարդել Նիվալդո Վիեյրա (պորտ.՝ Jardel Nivaldo Vieira, մարտի 29, 1986(1986-03-29)[1][2], Ֆլիրիանոպոլիս, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Բենֆիկա ֆուտբոլային ակումբի աջ պաշտպան։

Ժարդել
Jardel Nivaldo Vieira
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժարդել Նիվալդո Վիեյրա
Ազգությունը Բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1986(1986-03-29)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Ֆլիրիանոպոլիս, Բրազիլիա
Հասակ 192 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Բենֆիկա
Համար 33
Պատանեկան կարիերա
2002-2003 Բրազիլիա «Ավաի»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 Բրազիլիա «Ավաի» ? (?)
2004-2005 Բրազիլիա «Վիտորիա (Սալվադոր)» ? (?)
2006 Բրազիլիա «Սանթոս» ? (?)
2006-2007 Բրազիլիա «Իրատի» ? (?)
2007   Բրազիլիա «Ավաի» 0 (0)
2008   Բրազիլիա «Ժոինվիլ» ? (?)
2008 Բրազիլիա «Դեպերտիվո Բրազիլ» ? (?)
2009   Բրազիլիա «Իտուանո» 1 (0)
2009 Բրազիլիա «Դեպերտիվո Բրազիլ» ? (?)
2009-2010   Պորտուգալիա «Էշտորիլ-Պրայա» 28 (2)
2010   Պորտուգալիա «Օլյանենսե» 16 (1)
2011-այժմ Պորտուգալիա Բենֆիկա» 101 (7)
2012-այժմ   Պորտուգալիա «Բենֆիկա B» 7 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ժարդելը «Ավաի» ֆուտբոլային ակումբի շրջանավարտ է։ Երիտասարդական թիմի կազմում նա հաղթել է Սանտա Կատարինաի առաջնությունը, որն անցկացվում էր 2003 թվականին նախ պատանեկան, ապա երիտասարդական հավաքականների միջև։ Հիմնական թիմի կազմում մեկ տարի անցկացնելուց հետո, պաշտպանը տեղափոխվել է «Վիտորիա» ակումբ, որտեղ խաղացել է կենտրոնական պաշտպան Ալեքս Սիլվայի հետ[3]։ Այնտեղ նա անցկացրել է մեկ մրցաշրջան, հաղթելով Բահիաի ֆուտբոլի առաջնությունում։ Հաջորդ տարի Ժարդելը սկսել է «Սանթոս» ակումբի կազմում, որը հաղթել է Սան Պաուլո նահանգի առաջնությունը։ Այդ թիմում նա բարդացրել էր իր լուրջ վնասվածքը, որը ստացել էր «Վիկտորիա» ֆուտբոլային ակումբի կազմում հանդես գալու ընթացքում։ 2006 թվականի վերջում Ժարդելը տեղափոխվեց «Իրատի», ապա վարձավճարով հանդես է գալիս «Ավաի» և «Ժոինվիլ»։ Ավելի ուշ Ժարդելը խաղացել է «Դեպերտիվո Բրազիլում» և «Իտուանոում»

2009 թվականին բրազիլացին վարձակալական հիմունքներով տեղափոխվել է պորտուգալական «Էշտորիլ-Պրայա» ակումբ, որտեղ անցկացրել է 28 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ 2010 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է պորտուգալական մեկ այլ՝ «Օլյանենսե» ակումբ, որտեղ նա անցկացրել է 16 հանդիպում։

2011 թվականի հունվար 13-ին, Ժարդելը տեղափոխվել է լիսաբոնյան «Բենֆիկա» ակումբ, ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[4]։ «Բենֆիկկայում» նրա տրանսֆերը կազմել է 475 հազար եվրո[5]:Առաջին 4 մրցաշրջաններում նա խաղացել է ոչ պարբերաբար, Պորտուգալիայի առաջնությունում ընդհանուր առմամբ անցկացնելով 40 խաղ։ Ընդ որում Ժարդելը դուրս էր գալիս դաշտ գավաթի մրցումներին, ինչպես պորտուգալական, այնպես էլ միջազգային մրցույթներին։ 2014/15 մրցաշրջանում, դարձել է «Բենֆիկայի» գլխավոր պաշտպանը, բոլոր մրցաշարերում անցկացնելով 43 խաղ (31 խաղ առաջնությունում)։ Հաջորդ մրցաշրջանում Ժարդելը դարձել է թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը, անցկացնելով 44 խաղ և դառնալով 5 գոլի հեղինակ։ «Բենֆիկայի» կազմում Ժարդելը 3 անգամ դարձել է Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն (2013/14, 2014/15, 2015/16), 4 անգամ Պորտուգալական լիգայի գավաթի դափնեկիր (2011, 2012, 2014, 2015), 1 անգամ Պորտուգալիայի գավաթի դափնեկիր (2013/14) և 1 անգամ Պորտուգալիայի սուպերգավաթի դափնեկիր (2014)։

Ձեռքբերումներ խմբագրել

 «Վիտորիա (Սալվադոր)»

  • Լիգա Բահիա - 2005

 Սանթոս

  • Լիգա Պաուլիստա։ 2006
  Բենֆիկա
  • Պորտուգալիայի առաջնության չեմպիոն - 2013/14, 2014/15, 2015/16
  • Պորտուգալական լիգայի գավաթի դափնեկիր - 2011, 2012, 2014, 2015
  • Պորտուգալիայի ֆուտբոլի գավաթի դափնեկիր - 2013/14
  • Պորտուգալիայի սուպերգավաթի դափնեկիր - 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Jardel e David Luiz. Amigo não empata amigo, muito menos quando trocam SMS». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  4. Жардел переходит в «Бенфику»
  5. Профиль на transfermarkt.it

Արտաքին հղումներ խմբագրել