Ժասմին Դում-Թրագութ
Ժասմին Դում-Թրագութ (գերմ.` Jasmine Dum-Tragut, 1965, հունիսի 10, Ֆոյտսբերգ, Ավստրիա), ավստրիացի լեզվաբան, հայագետ[1]։
Ժասմին Դում-Թրագութ Jasmine Dum-Tragut | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1965 (57 տարեկան)![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան, հայագետ |
Ալմա մատեր | Գրացի համալսարան, Երևանի պետական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
ԿենսագրությունԽմբագրել
Ժասմին Դում-Թրագութը ծնվել է 1965 թվականի հունիսի 10-ին Ավստրիայի Ֆոյտսբերգ քաղաքում[2]։ Միջնակարգ կրթությունը Ֆոյտսբերգում և Կյոֆլախում ավարտելուց հետո 1984 թվականին ընդունվել է Գրացի համալսարան, որտեղ ուսանել է սլավոնագիտություն և հնդևրոպական լեզվաբանություն[3]։ 1988 - 1990 թվականներին հայագիտություն է ուսանել Երևանի պետական համալսարանում։ 1994 թվականին Գրացի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, իսկ 2002 թվականին Զալցբուրգի համալսարանում դոկտորական ատենախոսություն։ 2009 թվականին Ժասմին Դում-Թրագութին շնորհվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում[4]։ 2002 թվականից Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) ընդհանուր լեզվաբանության և հայագիտության գծով պրոֆեսորի պաշտոնակատար է։ 2016 թվականին ավարտել է Վիեննայի անասնաբուժական համալսարանը (ձիագիտություն)։
Զալցբուրգի համալսարանում եղել է Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, հայագիտության և ընդհանուր լեզվաբանության գծով դոցենտ, Աստվածաշնչյան ուսումնասիրությունների և եկեղեցու պատմության բաժնի ավագ հետազոտող։ Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների համար եղել է ERASMUS եվրոպական գիտական փոխանակման ծրագրի պատասխանատու։ Դասավանդել է Վիեննայի անասնաբուժական համալսարանում։ «Պռո Օրիենտե» էկումենիկ հիմնադրամի` Հայ Առաքելական և Ավստրիայի Կաթոլիկ եկեղեցիների միջև միջեկեղեցական հարաբերությունների գծով գիտական խորհրդատու է։
ԱնդամակցությունԽմբագրել
- «Վիեննայում Հայաստանի դեսպանատան պատվավոր մշակութային խորհրդատու», 1999
- Հայոց փիլիսոփայական ակադեմիայի փորձագետ անդամ, 2010
- «Բանբեր Հայագիտության» ամսագրի գիտական խորհրդի անդամ[5]
ՊարգևներԽմբագրել
- «Ֆրանց Վերֆելի մեդալ» (Վիեննայում Հայաստանի դեսպանություն և ՀՀ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ), 2014
- ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալ, 2016
Գիտական հետաքրքրության ոլորտներԽմբագրել
Գիտական աշխատություններԽմբագրել
ՄենագրություններԽմբագրել
- Armenien: 3000 Jahre Kultur zwischen Ost und West, 5., aktualisierte Aufl. Berlin: Trescher, 2011. - 429 S.
- Cultural, linguistic and ethnological interrelations in and around Armenia, 1. publ. Newcastle upon Tyne: Cambridge Scholars Publ., 2011. - viii, 195 p.
- Kilikische Heilkunst für Pferde: das Vermächtnis der Armenier; Kommentar - Übersetzung - Glossar, Hildesheim; Zürich; New York: Olms-Presse, 2005. - 320 S.
- Word order correlations and word order change : an "applied-typological" study on literary Armenian variants, München: LINCOM Europa, 2002.
- Die armenische Sprache in der europäischen Diaspora: Sp'iwṙk'ahayer"en, Inst. für Sprachwiss., 1997. - V, 183 S.
- Armenier in Österreich: Katalog zur Ausstellung an der Universitätsbibliothek der Karl-Franzens-Universität Graz; 6. November - Mitte Dezember 1995, Institut für Sprachwissenschaft, Graz, 1995. - 70 S.
ՀոդվածներԽմբագրել
- 'Our language is our history,' the Armenian language as a reflection of history, in: Europa ethnica, 2013, Vol.70(3-4), pp. 87–92.
- We are few, but we are (not) Armenians, the minorities in the Republic of Armenia - a brief overview, in: Europa ethnica, 2013, Vol.70(3-4), pp. 93–95.
- Armenians in Jerusalem, in: Europa ethnica, 2011, Vol.68(3-4), pp. 115–120.
- Mood in Modern Eastern Armenian, in: Rothstein, Björn; Thieroff, Rolf (Hrsg.), Mood in the Languages of Europe,John Benjamins Publishing Company, 2010, pp. 492–507.
- Armenian: Modern Eastern Armenian, Amsterdam, Netherlands: Benjamins, 2009.
- A 'Holistic' Grammar of Modern Eastern Armenian: A Multidimensional Linguistic Description of the Current Language of the Republic of Armenia, in: Handēs Amsōreay: Zeitschrift für Armenische Philologie, 2007, Vol.121(1-12), pp.columns 35-64.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Dum-Tragut Jasmine։ Armenian (English)։ John Benjamins Publishing Company։ ISBN 978-90-272-8879-0
- ↑ «CV Jasmine Dum-Tragut (as of April 2018)»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-29-ին։ Վերցված է 2020-02-29
- ↑ «Jasmine Dum-Tragut - Universität Salzburg»։ www.uni-salzburg.at (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-01-ին։ Վերցված է 2020-02-29
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2020-02-29
- ↑ «Journal of Armenian Studies»։ www.flib.sci.am։ Վերցված է 2020-02-29