Ժաու (իսպ.՝ Parque nacional del Jaú), ազգային պարկ՝ տեղակայված է Ամազոնաս նահանգում, Բրազիլիա։ Հարավային Ամերիկայի ամենամեծ անտառային արգելավայրերից մեկն է, և Համաշխարհային ժառանգության մի մասն է կազմում։

Ժաու ազգային պարկ
Parque nacional del Jaú
Տեսակազգային պարկ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Մասն էJaú National Park, Amanã Sustainable Development Reserve and Demonstration Area of Mamirauá Sustainable Development Reserve?
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԱմազոնաս և Նովու Այրան
Հիմնվել է1980
Մակերես23 779 կմ² և 2 367 340 հեկտար
ԲԾՄ57 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Ժաու ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Ժաու ազգային պարկ

Տեղագրություն խմբագրել

Ժաու անունը ծագում է Բրազիլիայի ամենամեծ ձկներից մեկի՝ ոսկեգույն կատվաձկան՝ (jau) անունից։ Պարկի գլխավոր գետը ևս կրում է Ժաու անունը[1]։ Պարկը գտնվում է Ամազոնյան բիոմում՝ Յապուրա Սոլիմուես Նեգրո խոնավ անտառների էկոշրջանում[2]։ Ընդգրկում է 2367333 հա տարածք։ Ստեղծվել է 1980 թվականի սեպտեմբերի 24-ին՝ 85.200 հրամանով։ Այն գտնվում է Չիկո Մենդեսի անվան Կենսաբազմազանության պահպանման ինստիտուտի վերհսկողության տակ[3]։ Ընդգրկում է Ամազոնասի նահանգի մունիցիպալիտետների՝ Բարսելուսի, Կոդաժասի և Նովու Այրանի մի մասը[4]։

Ժաու ազգային պարկը ամենամեծ պահպանվող տարաքծներից մեկն է Բրազիլիայում։ Գտնվում է Մանաուսի հյուսիսարևմուտքից մոտավորապես 220 կմ հեռավորության վրա և ներառում է ամբողջ Ժաու գետի ավազանը, որն ընկած է հյուսիսից՝ Յունինի և հարավից՝ Կարաբանինի գետերի միջև։ Բոլոր երեք գետերն էլ հոսում են դեպի արևելք՝ Ռիու Նեգրուի աջ ափին[1]։ Պարկի արևելյան հատվածին հարում է Ռիո Յունինի հանքարդյունաբերական արգելավայրը՝ հյուսիսից, որը տարածվում է Յունինի գետի հակառակ ափին։ Պարկը հյուսիսարևմուտքից սահմանակից է Ամանյա կայուն զարգացման արգելավայրին։ Արևելքում՝ Ռիո Նեգրուին կից, պարկին հարում է Ռիո Նեգրու պետական պարկի պետական հյուսիսային հատվածը[5]։

Բնապահպանություն խմբագրել

Պարկի տարածքն ընդգրկում է Նեգրո Սոլիմուես սարահարթը։ Վերջինս կազմված է երկու հիմնական տարածքից՝ Տրոմբետաս (Նեգրոյի սարահարթ) և ստորին արևմտյան Ամազոնյան սարահարթ։ Ավելի բարձր տարածքները բլուրներն են՝ տափակ գագաթներով, որոնք ունեն 150-ից 200 մետր բարձրություն։ Դրանք առանձնանում են հովիտներով, իսկ ավելի ցածր տարածքն ունի ընդամենը 100 մետր բարձրություն։ Կան սեզոնային հեղեղների մեծ տարածքներ և որոշ մշտահոս լճեր[4]։ Տարեկան միջին տեղումների քանակը 2500 մմ է, իսկ ամենախոնավ ամինսներին՝ մարտից մինչև սեպտեմբեր, թափվում են ամենաշատ տեղումները։ Ջերմաստիճանը տատանվում է 22-ից 32 °C-ի շուրջ, իսկ միջինը 26 °C է[4]։

Բուսականությունը բազմազան է. խիտ խոնավ անտառներ (77%), բաց խոնավ անտառներից (14%) անցում դեպի կամպինարանայի խոնավ անտառներ (7%) ու կամպինարանա (2%)։ Բուսաբանները գրանցել են մոտ 400 տեսակի բույսեր, որոնցից մի քանիսը քիչ քանակությամբ աճում են բնապահպանական միջավայրերում, ինչպիսք են՝ բարձրավանդակներն ու ոռոգվող տարածքները։ Հայտնաբերվել են 263 ձկնատեսակներ, որոնց մի մասը ուսումնասիրված չէ[1]։

Պահպանություն խմբագրել

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային՝ ազգային պարկ։ Նպատակն է պահպանել Ամազոնյան սև ջրային էկոհամակարգը՝ բնապահպանական կրթության, տեղական համայնքների հետ համագործակցության, կայուն զբոսաշրջության և ուսումնասիրությունների համար[4]։ Ժաու ազգային պարկը նախագծված է որպես մեգաարգելավայր և Համաշխարհային ժառանգության վայր՝ ներկայիս և ապագա սերունդների համար։ Պահպանվող տեսակներից են երկարապոչ կատուն, յագուարը, մեծ ջրասամույրն ու ամազոնյան լամանտինները[3]։

Ժաու ազգային պարկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ և ցանկում ներառվել է 2000 թվականին[6]։ Այն դարձել է Կենտրոնական Ամազոնյան էկոլոգիական միջանցքի մի մասը, որը հիմնադրվել է 2002 թվականին[7]։ 2003 թվականին սեփականության մի մաս դարձան Անավիհանաս ազգային պարկը, Ամանյա ու Մամիրաուա կայուն զարգացման արգելավայրերը, որոնք ստեղծեցին Կենտորանական Ամազոնյան պահպանության համալիրը[6]։ 2010 թվականին ստեղծվել է Ռիո Նեգրուի մոզաիկ պաշտպանված տարածքը, որի մի մասն է կազմում Ժաու ազգային պարկը[8]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի տարածաշրջանի պահպավող տարածքներ» ծրագրի կողմից[9] ։

Պարկի պահպանման պատճառներից մեկն էլ այն է, որ այստեղ է բնակվում «օկամպհա» մարդկանց խումբը։ Օկամպացիները ծնունդ են առել այստեղ, նախքան պարկի հայտնաբերումը։ Գրեթե երկու դար նրանք ապրել են պարկում։ Այս մարդիկ երբեք չեն ներկայացել զբոսաշրջիկներին կամ տեղի այլ խմբերին։ Շատ քչերն են հնարավորություն ունեցել տեսնել օկամպացիներին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • CEC Central da Amazônia (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Central Amazon Conservation Complex, UNESCO, Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին
  • Full list: PAs supported by ARPA, ARPA, Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին
  • «Japurá-Solimoes-Negro moist forests», Global Species, Myers Enterprises II, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին, Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին
  • PARNA do Jaú (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Parque Nacional do Jaú (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Parque Nacional de Jaú (Portuguese), Via Rural, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Thiago Mota Cardoso (2010), Depoimento: o mosaico do baixo rio Negro (Portuguese), IPÊ-Instituto de Pesquisas Ecológicas, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Unidade de Conservação: Parque Nacional do Jaú (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաու ազգային պարկ» հոդվածին։