Ժան Ռեյ (նաև Ռե, ֆր.՝  Jean Ray, հուլիսի 8, 1887(1887-07-08)[1][2][3][…], Գենտ, Բելգիա[4] - սեպտեմբերի 17, 1964(1964-09-17)[1][2][3][…], Գենտ, Բելգիա), բելգիա-ֆլամանդացի գրող։ Նա գրել է ֆրանսերեն և ֆլամանդերեն՝ իր վերջին առավել հայտնի Ջոն Ֆլանդերս (հոլ.՝ John Flanders) մականվան ներքո։ Անգլիայում նա հայտնի է իր «Մալպերուտյուի» (1943) վեպով, որի հիման վրա Հարի Կյումելը 1971 թվականին ֆիլմ է նկարահանել։

Ռայմոն Ժան Մարի դե Կրեմեր
Raymond Jean Marie de Kremer
Ծննդյան անունֆր.՝ Raymond Jean Marie De Kremer
Ծնվել էհուլիսի 8, 1887(1887-07-08)[1][2][3][…]
ԾննդավայրԳենտ, Բելգիա[4]
Վախճանվել էսեպտեմբերի 17, 1964(1964-09-17)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայրԳենտ, Բելգիա
Գրական անունԺան Ռեյ (ֆր.՝  Jean Ray)
Ջոն Ֆլանդերս (հոլ.՝ John Flanders)
Մասնագիտությունգրող, լրագրող և սցենարիստ
Լեզուֆրանսերեն, ֆլամանդերեն
Ազգությունֆլամանդացի
Քաղաքացիություն{{{2}}} Բելգիա
Ստեղծագործական շրջան1910 - 1964
Ժանրերսարսափ, դետեկտիվ, ֆանտազիա
Ուշագրավ աշխատանքներՄալպերտյու և Harry Dickson?
ԱշխատավայրZonneland?[5]
Պարգևներ
ԱմուսինՎիրջինա Բալ
ԶավակներԼյուսեն Մարի Թերեզ Էդմոն դե Կրեմեր
ԱզգականներԷդուարդ Անսեելե
Կայքjeanray.be
 Jean Ray (author) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Առասպելը խմբագրել

Ըստ գրողի կողմից ջանասիրաբար տարածված առասպելի՝ նրա կյանքը լի էր ռոմանտիկ պահերով։ 1950 թվականին իր ինքնակենսագրականում գրել է, որ նրա մի տատիկը եղել է հնդիկ, իսկ մյուսը՝ 1848 թվականին մասնակցել է Փարիզի հեղափոխությանը, երբ նա 15 տարեկան էր, ինչպես և իր ծնողները, դարձել է նավաստի և նավարկել է ծովով։ Նա եղել է վագրեր վարժեցնող, դահիճ Վենետիկում, ԱՄՆ-ում զբաղվել է ալկոհոլի առք ու վաճառքով և ի վերջո 1927 թվականին բանտարկվել է։ Երկու տարի անցկացրել է բանտում՝ լքված ընկերների ու ընտանիքի կողմից, ապա փետուր վերցրել ձեռքը[6][7][8]։

Ժեն Ռեյը հաճախ էր ստում իր արկածների վերաբերյալ, հակասությունների ժամանակ նա կատակում էր «Ժան Ռեյը հենց Ժան Ռեյն է։ Նրա հետ երբեք չգիտես...»: Նրա նշումների և ասույթների «Memorial de Jean Ray» (Sailor՝s Memories, Kuurne) գիրքը սկսվում է հետևյալ տողերով. «Դատեք մարդուն, ոչ թե նրանով, ինչը նա է իր մասին ասել, այլ նրանով, ինչ նա ասել է ուրիշների մասին»։ Նա իր ընկերների վերաբերյալ՝ սկսած Մորիս Ռեներից վերջացրած Միշել դե Գելդերեդով, միշտ դրականորեն է արտահայտվել[9]։

Մանկությունը և պատանեկությունը խմբագրել

 
Ժան Ռեյի ծննդավայրը՝ քաղաք Գենտ, Համ փողոց, 48 տուն
 
Տան ցուցանակ

Գրողը ծնվել է Գենտ քաղաքում ապրող ֆլամինդացիների ընտանիքում։ Ծնվել է նավահանգստային մանր պաշտոնյա՝ Ջոսեֆ Էդմոնդ դե Կրեմերի (Joseph Edmond) և բելգիացի սոցիալիստ-քաղաքագետ Էդուարդ Անսելեի քրոջ՝ ուսուցչուհի Մարի Թերեզա Անսելենի (Marie Thérèse Anseele) բավականին հարուստ ընտանիքում[10]։ Ի տարբերություն առասպելի՝ նրա հայրական պապն եղել է հացթուխ՝ Անտվերպենում, իսկ տատիկը ծնունդով Լեմբուրից էր, նրա մոր ընտանիքը զբաղվել է կոշիկի արտադրությամբ[7]։

Մանկության տարիներին դե Կրեմերը ալերգիա ուներ արևից, այդ պատճառով նա նախընտրում էր մնալ տանը և նստել վարագույրապատ սենյակում ու լսել իր դայակի՝ Էլեդի, հետաքրքիր պատմությունները, ում Ժեն Ռեյը հետագայում դարձնում է իր «Մալպերուտյուի» վեպի հերոսը[7]։

Սկսնակ գրողի առաջին փորձերը 1904 թվականին հայտնվել են ուսանողական թերթերում[7][10]։ Ծնողների կամքին հակառակ, չի ավարտում Գենտի պետական մանկավարժական քոլեջը[7][10][11], նա փորձում է իր ուժերը թատերգություններ գրելով Ռևյուի համար։ Թատերական փորձերի ժամանակ, նա հանդիպում է իր ապագա կնոջը՝ դերասանուհի և երգչուհի Նինի Բալտային (Nini Balta), ում իրական անունը Վիրջինա Բալ էր (Virginie Bal)[10]:

Պաշտոնյա, ապա գործարար խմբագրել

1910 թվականին նա դարձավ քաղաքապետարանի ցածր պաշտոնյա, իսկ 1912 թվականի փետրվարի 17-ին ամուսնացավ Վիրջինայի հետ[6][7][10]։ 1913 թվականին նրանք ունեցան դուստր, ում անվանեցին Լյուսեն Մարի Թերեզ Էդմոն դե Կրեմեր (Lucienne Marie Thérèse Edmond De Kremer), ավելի հայտնի է, որպես Լուլու (Lulu)[7][10]: Այդ ժամանակ դե Կրեմերը ավելի շատ ժամանակ էր տրամադրում երաժշտական թատերգություններ գրելուն և իր ուժերն էր փորձում լրագրության մեջ՝ թղթակցելով «Gand XXième siècle – Gent XXe eeuw» ամսագրին, նրան այնտեղ պահում էին, քանի որ նա վայելում էր իր մորեղբոր հովանավորությունը[10]։ Առաջին աշխարհամարտի սկզբին նա նորից կենտրոնացավ թատերգությունների վրա, մի կողմ թողնելով լրագրողի և գրողի աշխատանքը[10]։

Ժան Ռեյը 1919 թվականին թողեց գործակատարի պաշտոնը և անմիջապես աշխատանքի անցավ Աուգուստու Վան դեն Բոգարդեի (August Van den Bogaerde)[10] մոտ, որպես ֆինանսական գործակատար։ Ֆինանսական գործունեությանը զուգահեռ, նա մամուլում տարբեր ծածկանուններով տպագրում է մի շարք ստեղծագործություններ։ Նրա մականուններից էին՝ Ժան Ռեյ, Ջոն Ֆլանդերս, Թայգեր Ջեք, ԷռԷմ Թեմփըլ, Ջոն Սեյլոր, Քեփիտեն Բիլ, Ալիս Սաուտոնշ և այլն[10]։ 1920 - 1923 թվականներին նա հրատարակում է իր ամսագիրը՝ «Journal de Gand - Echo des Flandres»-ը, վաճառքի անկումից հետո անվանափոխեց «L'Ami du Livre»-ի և սկսեց հրապարակվել երկու ամիսը մեկ, սակայն այս փոփոխությունն էլ օգուտ չտվեց, դրա հետևանքն եղավ այն, որ դե Կրեմերը սկսեց դիմել ֆինանսական խախտումների[10]։

Պատմվածքների առաջին ժողովածուն և ձերբակալումը խմբագրել

1925 թվականին լույս տեսավ նրա ֆանտաստիկ պատմվածքների առաջ ժողովածուն՝ «Պատմվածքներ գրված վիսկիի ազդեցության տակ» (ֆր.՝ Les contes du whisky), այն իր բնույթով նման է գոթական գրականությանը և Էդգար Պոի նովելներին[11][12]։ Դե Կրեմերը ստորագրել է ժողավածուն Ժան Ռեյ մականունով, որը առաջացել է իր երկու սկզբնական անունների սկզբնամասերի միավորումից՝ RAYmond Jean[10]: ժողովածուն շատ լավ ընդունվեց քննադատների կողմից, ինչպես նաև իր հայրենիքում և Ֆրանսիայում, ինչը դե Կրեմերին շատ ոգևորեց և հայտարարեց, որ շուտով կհրատարկվի նաև երկրորդ ժողովածուն՝ «Մաքուր տուն»-ը (ֆր.՝ La Rum Row), որն այդպես էլ լույս չտեսավ՝ հետագա իրադարձությունների պատճառով[7][10]։

Ժան Ռեյը այդ ժամանակ շատ հարուստ էր (օրինակ՝ նրա աղջկան անձնական վարորդն էր տանում դպրոց, իսկ հանգստյան օրերին ամբողջ ընտանիքով գնում էին ծով), սակայն 1926 թվականին նրան ձերաբակալեցին խարդախության կասկածանքով։ 1927 թվականի հունվարի 27-ին ճանաչվեց մեղավոր՝ 1.5 միլիոն բելգիական ֆրանկ յուրացնելու համար (2007 թվականի դոլարի փոխարժեքով, մոտավորապես 5 միլիոն ամերիկյան դոլար)։ Նրան դատապարտեցին վեց տարի ազատազրկման, սակայն երկու տարի անց նրան ազատ արձակեցին՝ լավ վարքի համար[6][10]։ Ազատազրկման ժամանակ նա աշխատում էր բանտի գրադարանում, որտեղ նա գրեց իր հայտնի պատմությունները, որոնցից է «La Ruelle Ténébreuse»-ը [7][10]: Կնոջ և աղջկա համար դա մեծ հարված էր, նրանցից երես թեքեցին բոլոր բարեկամները, սկսած Անսելեից[10]։

Ծածկանունի փոփոխումը, «Altiora»-ի հետ համագործակցության սկիզբը խմբագրել

Բանտից ազատվելուց հետո դժվար էր ակնկալել բարձր վարձատրվող աշխատանք, դրա համար դե Կրերմերը վերցրեց փետուրը և շարունակեց իր ստեղծագործական աշխատանքը[6]։ Քանի որ Ժան Ռեյը հասարակությունում հայտնի էր, որպես խարդախ մարդ, նա որոշեց փոխել իր մանականունը և վերցրեց Ջոն Ֆլանդերս անունը։ Այդ մականունի ներքո էլ նա հրատարակեց իր պատմությունները։ 1920 - 1935 թվականներին «La Revue Belge»-ում հրատարակվեց 20 պատմություն[10]։ Դե Կրեմերի մտավախությունները ճիշտ էին՝ նրա «Croisière des ombres» ստեղծագործությունը, որը ստորագրվել էր Ժան Ռեյ մականունով, 1931 թվականին Բրյուսելի «Editions de Belgique» հրատարակչությունում մեծ քննադատությունների արժանացավ[7][10]։ Հենց այդ տարի էլ, նա համագործակցեց «Altiora» ընկերության հետ, նա սկսեց երեխաների և պատանիների համար սերիալիներ գրել, երկար տարիների համագործակցության ընթացքում թողարկվել է 150 սերիաներ[10]։ Այդ նույն ընկերությունը 1935 թվականին հրապարակել է Ֆլանդերսի «Ուրվականները անհարթ հավամարգի հովիտում» (հոլ.՝ Spoken op de ruwe heide) ստեղծագործությունը[10]։

 
«Հարի Դիքսոն» սերիալի գերմանական բնօրինակը

1931 թվականին դե Կրեմերը միացավ «անցումային» հերոսների մասին պատմությունների սերիաների նախագծին (ի վերջո հայտնվեցին մոտ 180 սերիաներ), ամերիկյան դետեկտիվի սիրահարների համար նա գրեց «Հարի Դիքսոն» պատմությունը[11], սկզբում Ամստերդամի հրատարակչության առաջարկով ստեղծագործությունը մշակվում էր գերմանական նախապատերազմյան բնօրինակներով[6], հետո նա սկսեց գրել ինքնուրույն (մոտ 100 սերիաներ)[7][10]։ Սկզբում հրատարակվել է անանուն, ապա Ժան Ռեյ անվան ներքո[6]։

Եվս մեկ անցումային պատմություն, որը նույնպես ամերիկյան դետեկտիվ էր, 16 տարեկան պատանի Էդմունդ Բելլի մասին էր, այն հրապարակվեց Ջոն Ֆլանդերսի մականունով՝ «Bravo!» ամսագրում, որը հիմնականում բաղկացած էր դե Կրեմերի տեքստերից տարբեր կեղծանունների ներքո[10]։ Այս սերիաները նկարազարդել ՝ դե Կրեմերի մանկության ընկեր, գենտացի հայտնի նկարիչ Ֆրից վան դեն Բերգեի կողմից[13][10]։

Ժան Ռեյը աշխատել է որպես լրագրող, ինչպես նաև երեխաների և պատանիների ամսագրերի հրատարակչություններում, որոնցից է «Vlaamse Filmkens» («Ֆլամանդական կինո») հրատարակչությունը[14]։ Նա գրել է կոմիքսներ Քինգ Ռեյ (King Ray), Ալիքս Էռ Բանտամ (Alix R Bantam) և այլ մականունների ներքո[6], հանդես է եկել որպես սցենարիստ[10]։ «Տարօրինակ պատմություններ»-ը շարունակվում էին հրատարակվել Ջոն Ֆլանդերս մականունով, դրանով իսկ հասնելով որոշ հաջողության։ Դե Կրեմերի չորս պատմությունները հրատարակվել են ամերիկյան «Weird Tales» ամսագրում[7]։

Պատերազմի տարիները խմբագրել

Օկուպացիաների սկսվելուն պես, շատ բելգիական ամսագրերի հրատարակչություններ փակվեցին, որոշները ֆինանսական խնդիրների պատճառով անկում ապրեցին, որը հանգեցրեց գրողի անկմանը[7][10]։ Սակայն 1942 - 1943 թվականներին, դե Կրեմերը կրկին Ժան Ռեյ մականունով իր ընկերների հետ «Les Auteurs Associés» հրատարակչությունում շարունակում է սերիաների թողարկումը, ինչի արդյունքում դարձավ բելգիական դպրոցի «սարսափ պատմություններ»-ի դասական օրինակը[10]։ պաշարման ժամանակ նրանք համարյա աննկատ անցան[10], բացի այդ երկրորդ աշխարհամարտի ժամանակ նրա աշխատանքները բավականին հայտնի էին, ինչը քննադատները այդ ժամանակ կապում էին էսկապիզմ գրականության հետ[11]։

Պատերազմից հետո խմբագրել

1946 թվականից դե Կրեմերը շարունակեց իր համագործակցությունը «Altiora» ընկերության հետ։ Ջոն Ֆլանդերս մականունի ներքո շարունակում է «Vlaamse Filmkens» ստեղծագործությունը։ Հրատարակվում են «De Zilveren Kaap», «Bataille d'Angleterre», «Zwarte Eiland» և «Geheimen van het noorden» վեպերը, բազմաթիվ պատմություններ և ռեպորտաժներ թերթերում և ամսագրերում՝ տարբեր մականունների ներքո[10]։ 1955 - 1959 թվականներին «Altiora»-ն վերահրատարակում է «Ուրվականները անհարթ հավամարգի հովիտում» գիրքը, նաև հրատարակում է Ջոն Ֆլանդերսի «Bij de roodhuiden» և «Roman de la mer» գրքերը ու Ժան Ռեյի մյուս երկու գրքերը՝ «Prisonniers de Morstanhill» և «Hirro, l'enfant de la jungle»[10]:

Դրան զուգահեռ 1947 - 1952 թվականներին շարունակվում է Ժան Ռեյի «Տարօրինակ պատմություններ»-ի և «Le livre des Fantômes» և «La Gerbe Noire» գրքերի հրատարակումը «Cahiers de la Biloque» ամսագրի էջերում, որը կառավարում էր նրա ընկեր և ընտանեկան բժիշկ Ուրբեն Տիրին, ով ավելի հայտնի էր Կոմե Դեմյեն անունով (ֆր.՝ Urbain Thiry alias Côme Damien)[10]:

Համաշխարհային համբավ խմբագրել

Երկրորդ աշխարհամարտից հետո Ժան Ռեյը Ֆրանսիայում մեծ համբավ ունեցավ, հատկապես 1956 թվականին իր «Մալպերտյուի» վեպի վերահրատարակումից հետո[14]։ 1961 թվականին «Gérard» հրատարակչությունում տպագրված «25 meilleures histoires noires et fantastiques» ժողովածուն, մեծ իրարանցում ստեղծեց, այդ իսկ պատճառով Ժան Ռեյը որոշեց վերահրատարակել իր երկու հին պատմությունները և «Հարի Դիքսոն»-ի մի քանի սերիաներ[7][10]։

Արդյունքում, 1961 թվականին Ժան Ռեյը արդեն ուներ կայացած ֆանտաստիկ պատմվածքների վարպետի համաշխարհային համբավ, որը նույնիսկ հասել էր ԱՄՆ, այնտեղ առաջին անգամ թարգմանվեց նրա «Հրեշները իմ գերազմանում» (անգլ.՝ Ghouls in My Grave) գիրքը, որը հրատարակվել էր 1964 թվականին[14]։ 1962 թվականին նա ստացել իր առաջին և միակ ֆրանսիական «Le Prix Littéraire des Bouquinistes des Quais de Paris» գրողի մրցանակը[7][10][15]։ Այդ ժամանակ նա ծանր հիվանդ էր և չէր կարող անձամբ ստանալ մրցանակը[10], սակայն կարողացավ գալ հեռուստատեսություն[9]։ 1963 թվականին Ֆրանսիայում սկսվում է նրա բոլոր աշխատանքների ամբողջական հրատարակումը[10], իսկ հաջորդ տարում հրապարակվում է «Fiction» հատուկ համարը (№ 126, 1964 թ. մայիս), որը նվիրված էր գրողին[9]։

Մահը խմբագրել

 
Տունը, որտեղ մահացել է Ժան Ռեյը

Ժան Ռեյը մահացել է 1964 թվականի սեպտեմբերի 17-ին՝ իր դստեր տանը, նա թաղվել է Սինտ-Ամանդսբերգի նկարիչների և գրողների Կամպո Սանտո գերեզմանոցում[14], իր կնոջ՝ Վիրջինա Բալի կողքին, ով մահացել էր 1955 թվականին[7][10]։ Հուղարկավորությանը մասնակցել է նրանց նեղ շրջապատը՝ ամենամոտ ընկերները և դուստրը[10]։ Դե Կրեմերի գերազմանաքարին փորագրել են նրա ստեղծագործություններից հանգավորված տողեր[14].

Այստեղ է հանգչում Ժան Ռեյը,
Գենտացի գրողը, բառախաղ է, որը կարելի է հասկանալ որպես, «գրող-ջենտլմեն», և որպես, «գրող Գենտից»,
Ով եղել է ոչ ոք,
Նույնիսկ նախարար:

Ստեղծագործություններ խմբագրել

Ընդհանուր առմամբ դե Կրեկմերը գրել է 1500-1600 պատմություններ և վիպակներ, մոտ 500 ռեպորտաժներ և հոդվածներ[10]։ Հարցազրույցների ժամանակ Ժան Ռեյը միշտ պատասխանել է, որ գրում է միայն գումարի համար։ Ի տարբերություն այլ բելգիացի հեղինակների, նա երկլեզու գրող է եղել և նրա ստեղծագործական ժառանգությունը հիմնականում ֆրանսերեն և ֆլամանդերեն լեզուներով են գրված եղել[16]։ Ջոն Ֆլանդերս մականունի ներքո նա հիմնականում հրապարակել է ստեղծագործություններ երիտասարդության համար[10]։

Ժան Ռեյի «Տարօրինակ պատմություններ» ստեղծագործության ակունքները և իմաստը խմբագրել

  Վախն ունի աստվածային ծագում։ Առանց վախի դուք չեք գտնի հիպերգեոմետրիկ տարածքներ աստվածների և հոգիների աշխարհում։ Եթե վախը առաջացնում է միայն հիմարության զգացում, ձեր շուրթերին չի առաջացնում կրակոտ գինու համ և չի առաջացնում ուրախության ու տագնապի զգացողություններ, ապա ավելի լավ է չբացել հրաշքների սև գիքրը:
- «Տարօրինակ պատմություններ» գրքից (ֆր.՝ École belge de l'étrange)
 
 
Սուրբ Հակոբի եկեղեցին (Գենտ)

Ժան Ռեյի «Տարօրինակ աշխարհը» գոյացել է նրան մանկությունից ծանոթ Գենտի Սուրբ Հակոբ եկեղեցու և այնտեղի նավահանգստի միջև գտնվող շրջանում[7]։ Այդ ժամանակ այդ տարածաշրջանը խրախճանատեղ էր՝ ոլորուն փողոցներ, արդյունաբերական ծխով պատված երկինք և փողոցներում հաճախ հանդիպող կասկածելի մարդիկ[17][7]։ Շատ հնարավոր է, որ նա երբեք էլ չի եղել այդ էկզոտիկ վայրերում՝ Հարավային ծովերում և Լոնդոնի արվարձաններում, նկարագրելու համար օգտագործել է միայն քարտեզներ և համապատասխան գրականություն[6]։

Բացի գոթիզմից ու գերմանական ռոմանտիզմից, ըստ քննադատների նա օգտագործել է Չարլզ Դիքենսի և Հոջսոն Ուիլյամի, նաև Կոնան Դոյլ Արթուրի[7], Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտի ու Պո Էդգար Ալլանի ստեղծագործական ոճերը։ Քննադատ Թոմաս Ամոսը ասում է, որ գրողի վրա մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական ավանգարդը, այդ թվում նաև գերմանական էքսպրեսիոնիզմը, նշելով նրա ստեղծագործությունների ոչ դասական նովելների դասավորվածությունը և սյուժետի ընտրումը և այդ կարծիքով վիճում է ուրիշ քննադատ՝ Մարկ Կագբյորի (ֆր.՝ Marc Quaghebeur) հետ, ով Ժան Ռեյին դասակարգում է այն գրողների շարքին, ովքեր առանց ընկղման հասել են հաջողության։

Ժան Ռեյը հսկայական ազդեցություն ունեցավ բելգիական գրականության ֆանտաստիկ ժանրի վրա, ինչպես հասատատում է Ժան-Բատիստ Բարոնյանը բելգիական «Տարօրինակ պատմություններ»-ի (ֆր.՝ École belge de l'étrange) դպրոցը, գտնվում է նրա մեծ ազդեցության տակ։ Ամոսը Ժան Ռեյին անվանում է այդ դպրոցի երեք սեփականատերերից մեկը՝ Թոմաս Օվենի և Միշել դե Գելդերոդի հետ միասին։

Ժան Ռեյի «Տարօրինակ պատմություններ»-ի աշխարհը խմբագրել

  ... հայելուց մտնող և դուրս եկող մառախուղներ, անձրևներ, հողեր, ավազաբլուրներ, շարժվող ավազներ, վամպիրային ճահճուտներ, քարտեզի վրա չնշված անհայտ նավահանգիստ, մահացած նավեր, խելագար կողմնացույց, թայֆուններ, հորձանուտներ, նկուղներ, ձեղնահարկեր, բեգինիկների հետ ապրող սատանա վարձակալներ, անտեսանելի փողոցներ, թափառող գերեզմաններ, արևադարձային ծառի բուն, կենդանացած կործանելու կամքով, կապիկներ, գաճաճներ, հրեշավոր պոլիշինել, սարդեր, ստրեյգեր, սպեկտրներ, գոուլներ, առնետներ, միջնադարյան քիմեռաներ, զոմբիներ, մարդասպան էտկոպլազմաներ...
- «Ժան Ռեյի աշխարհը»
 

Մոնտերյոն նշում է, որ Ժան Ռեյի ստեղծագործությունների ակունքը, ոչ թե ֆրանսիական դպրոցն է գերբնական ուժերի կոպիտ միջամտությամբ, այլ բելգիական դպրոցը, որտեղ ֆանտաստիկան առաջանում է ամենօրյա կյանքից, այսպես կոչված «réalisme fantastique»[7]: Համընկնությունը՝ գնացների, տների, փողոցների, ուտելիքի և գերբնական ուժերի միջև կապը ընթերցողին պահում է լարվածության մեջ, քանի որ հարևանների դիմակի տակ կարող էր թաքնված լիներ մարդասպան, հրեշ և նույնիսկ աստված[7]։

Իր ստեղծագործություններում հեղինակը օգտագործել է առասպելների համարյա բոլոր կերպարներին, հիմնականում անրադառնում էր մահվան, դևերի, ուրիշ աշխարհների և անհայտության վախի թեմաներին[7]։ Քանի որ Ժան Ռեյը ուներ հարուստ բառապաշար, նա իր վեպերում օգտագործում էր հազվագյուտ հանդիպող բառեր և ունեին բարդ պատմողական կառուցվածք, նրա աշխարհում չկային այնպիսի բաներ ինչպիսիք են՝ արդիական հեռախոսները, ռադիոն, էլեկտրաէներգիան[7]։ Գերբնական պատմությունների նկարագրություններում զգացվում է «Հոգիների մասին պատմություններ»-ից անգլիական դպրոցի, Ջեյմս Մոնտեգյու Ռոդսի և այլ հեղինակների ազդեցությունը[7]։ Ժան Ռեյը կարողացել է հոգիների և այլ աշխարհների մասին թեմաները հասցնել նոր գագաթնակետի[7]։

 
Գենտի հին տները
 
Գիշերային Գենտ

Ժան Ռեյի մարդիկ կազմված են մսից ու արյունից, ոտքերով ամուր կանգնած են հողի վրա, սիրում են կյանքի բոլոր ուրախությունները՝ ծխախոտ, վիսկի և լավ սնունդ[7]։ Սննդի թեման հեղինակը շատ է շոշափում, նա համադամասեր է և քաղցրակեր, որով բնութագրում է նաև իր հերոսներին[7]։ Մյուս կարևոր էլեմենտը դա հին տներն են, որոնք ավելի իդեալականորեն են նկարագրված «Մալպերտյուի» վեպում՝ այդ հին տները նաև հանդես են գալիս են գալիս որպես ամրոցներ, որտեղ կարող են թաքնվել ամեն տեսակի սարսափելի ու անհասկանալի երևույթներից և որպես խորհրդավոր վայր, դրա գաղտնիքները մինչև վերջ չեն բացահայտվում[7]։ Գործողությունների վայրերը նման են գրողի մանկության Գենտին՝ հնագույն քաղաքի հին տներ, որոնք պահում են բոլոր գաղտնիքները իրենց պատերի ներսում և նեղլիկ, թաց ու վատ լուսավորված փողոցները, որտեղի փոքրիկ խանութներից կարող ես գնել ամենաէկզոտիկ իրերը[7]։

Գոլովինը համեմատելով Ժան Ռեյին և Լավկրաֆտին, ի նկատի է առել Ժան Ռեյի հումորային մոտեցումը իր հերոսներին՝ ի տարբերություն սառը Լավկրաֆտի։ Այս վերաբերմունքը սակայն չի փոխել կերպարների ողբերգական ճակատագիրը իրենց բախումի առաջացումից, սովորաբար երբ փորձում եք օգտագործել հնագույն գաղտնիքները և նոր խորհրդավոր երևույթները ձեր հետաքրքրությունների համար, մեծ և սարսափազդու անհայտը հայտնվում է ձեր տան շեմին մեր նման սովորական գիտելիքով և նույնիսկ գիտական գիտելիքներով, ինչպես պատահել էր Լավկրաֆտի հետ[7]։ Դեռևս հայտնի չէ արդյոք Ժան Ռեյտ և Լավկրաֆտը իրար ճանաչե՞լ են, թե՞ ոչ[7]։

«Մալպերտյուի» խմբագրել

 
Վորոհտի կենտրոնը Գենտում
 
Վորոհտի տեսքը ետևից

«Մալպերտյուի»-ն հեղինակի միակ լիամետրաժ վեպն է, որը անընդհատ վերահրատարակվել է 20 տարի շարունակ[14][7]։ Այն ունի պատմողական բարդ կառուցվածք, այն նաև համարվում է կախարդական ռեալիզմ ժանրի նախնին[10]։ Գործողությունները տեղի են ունենում խորհրդավոր տանը՝ Մալպերտյուիում, որտեղ ինչպես պարզվում է վեպի վերջում, խելագար խրթվիլակներ պատրաստողը այդ տունը նախատեսում է զվարճանքի և թուլացած հունական աստվածներների համար[10]։ Սովորաբար, «Մալպերտյուին» (թարգմանաբար նշանակում է, դժողքի դարպասներ) համարում են Ռեյնեկե աղվեսի որջը, որը ունի հստակ աշխարհագրական կապ Դեստելբերգեն քաղաքի XII դարի շինության հետ, որը գտնվում է Գենտից ոչ հեռու։ Բայց վեպում, այդ շինությունը անընդհատ գտնվում է տարբեր վայրերում՝ Գենտի տարբեր շրջաններում կամ էլ Գերմանիայում։ Վեպում նկարագրված շինությունը նման է Վորյոհտին, որը գտնվում է Գենտ քաղաքի Սինտ-Պիտերսնիվստրար փողոցում։

Անտվերպենցի ռեժիսոր Հարի Կյումելի «Մալպետյուի» վեպի (1972) հիման վրա նկարահանած ֆիլմը (2007) դեռևս մնում է բելգիական կինոարտադրության ամենաթանկ ֆիլմը։

Սերիաներ Հարի Դիքսոնի մասին խմբագրել

Հարի Դիքսոնի սերիաների շնորհիվ Ժան Ռեյը կարողացավ հավասարվել Ռաֆայել Վերհլյուստին, ով համարվում է ֆլամանդական դետեկտիվ ժանրի հիմնադիրը[10]։

1931-1940 թվականների սերիաները իրենց մեջ ներառում են Ժան Ռեյի 99 կարճ վեպերը, 21 վիպակները, 19 պատմությունները և 6 վեպեր, որոնց հեղինակը անհայտ է։ Համարյա կեսը պատկանում է ֆանտաստիկ և սարսափ ժանրերին, իսկ մյուս կեսը՝ դետեկտիվ ժանրին։ Գերմանական հրատարակչությունը ուզում էր Շերլոք Հոլմս գիրքը թարգմանել գերմաներեն, բայց որպեսզի չբախվի հեղինակային իրավունքների խնդիրների հետ, Շերլոք Հոլմսին փոխարինեցին Հարի Դիքսոնով։

Բախվելով ստեղծագործության վատ որակի խնդրի առաջ, Ժան Ռեյը պայմանագիր է կնքում այդ ընկերության հետ՝ համաձայնելով օգնել զարգացնել այդ պատմությունը։ Ընդունվելով աշխատանքի նա միանգամից սկսում է գրել, ոչ թե թարգմանել, ստեղծվում է միանգամայն ուրիշ պատմություն, որը հետագայում թարգմանվում է ֆլամանդերեն և ֆրանսերեն[7]։ Պատմությունը զգալիորեն տարբերվում է Կոնան Դոյլ Արթուրի դասական դետեկտիվից և քննադատները, այն որակավորում են, որպես «գոթական սյուրռեալիզմ»[7]։ Ավելի պատկերավոր դարձնելու համար, հեղինակը գործողությունները նկարագրել է մառախլապատ Լոնդոնում և նավահանգիստներում, լցված սարսափելի հանցագործություններով և սարսափելի արարածներով, բնութագրվում է մեծ ցատկ՝ տրամաբանական դետեկտիվից դեպի սարսափ, գաստրոնոմիական սովորությունների և կերպարների սննդի ընդունման մանրամասն նկարագրություններով, վիկտորինական գրավչությունների մոտեցումը (բացի մի քանի սարսափ պատմություններից, որտեղ օրգազմով է սահմանափակվում) և բացահայտ ռասիզմով։

Հիշատակը խմբագրել

Գենտի այն տներ մոտ, որտեղ ծնվել և մահացել է հեղինակը, կան հուշատախտակներ[10]։ Բելգիայում կա մի կազմակերպություն՝ «Ժան Ռեյի ընկերների շրջանակը» (De Vrienden van Jean Ray / De Vriendenkring Jean Ray / L’Amicale Jean Ray), որը զբաղվում է հեղինակի ստեղծագործական ժառանգության տարածմամբ[7][10], և մեկ այլ կազմակերպություն՝ «Werkgroep Tiger Jack» որը զբաղվում է հեղինակի կենսագրության ուսումնասիրությամբ, բացի այդ Գենտում կազմակերպում են առաջադրանքներով խաղեր «Մալպերտյուի» վեպի հիման վրա[10]։ Ի հիշատակ Ժան Ռեյին Գենտում կազմակերպվել են ցուցահանդեսներ և սիմպոզիումներ[10]։

«Averbode» հրատարակչությունը (ավելի վաղ կոչվել է «Vlaamsche Filmkens», որի հետ Ժան Ռեյը ակտիվորեն համագործակցել է) ստեղծել է Ժան Ռեյի մրցանակ, որը տրվում է սկսնակ հեղինակներին[10]։

2004 թվականին բելգիական փոսթատները թողարկեցին նամականիշ Ժան Ռեյի պատկերով, այդ թվում այլ գեղարվեստական գրողների պատկերներով[18]։

Աշխատանքները խմբագրել

Հեղինակի ամբողջ գրականությունը հրապարակվել է շահույթ չհետապնդող «De Vrienden van Jean Ray» ընկերության կողմից, այն ներառում է 10.000 ստեղծագործություններ տարբեր չափերի՝ սկսած 10 տողանի կարճ պատմություններից, կոմիքսների համար տեքստերից, մինչև փոքր վեպեր, որոնք տպագրվել են հարյուր հազարավոր թերթերում, ամսագրերում, ժողովածուներում և անթոլոգիաներում։ Հետո սկսվում են հեղինակի ամբողջական գրքերի հրատարակումը։

Ժան Ռեյ մականունի ներքո խմբագրել

  • Contes du Whisky. - Brussel: La renaissance du livre, 1925. - P. 219.
  • Croisière des ombres. - Brussel: Editions de Belgique, 1931. - P. 227.
  • Le grand nocturne. - Brussel: Les Auteurs Associés, 1942.
  • Les cercles de l’épouvante. - Brussel: Les Auteurs Associés, 1943. - P. 199.
  • Malpertuis. - Brussel: Les Auteurs Associés, 1943. - роман, экранизирован в 1971
  • La cité de l’indicible peur. - Brussel: Les Auteurs Associés, 1944. - P. 189. - (Les Auteurs associés, 25).
  • Les derniers contes de Canterbury. - Brussel: Les Auteurs Associés, 1944.
  • Le livre des fantômes. - Brussel: La Sixaine, 1947. - P. 143. - (Le roman noir).
  • La Gerbe noire. Les meilleurs récits des maîtres de l’épouvante : Ambrosius Bierce, Henri Heine, Herckmann-Chatrian sic, Maurice Renard, Francisque Parn, Johann Aug. Apfel et Mmr Fr. Laun, Thomas Ingolsby, Catherine Crowe, Jean Ray, Thomas Owen, Alice Sauton, Gustave Vigoureux, Alphonse Denouwe / recueillis par Jean Ray. - Brussel: La Sixaine, 1947. - P. 232. - (La Résurrection du roman noir).
  • Les 25 meilleurs histoires noires et fantastiques. - Verviers: Gérard & Co., 1961. - P. 446. - (Marabout-géant nr 114).
  • Carroussel des maléfices. - Paris: Gérard, 1964. - P. 314. - (Marabout-géant nr 197).
  • Contes noirs du golf. - Paris: Gérard, 1964.
  • Le Livre des fantômes suivi de Saint-Judas-de-la-nuit.. - Verviers: Gérard & Co., 1966. - (Marabout-géant nr 247).
  • Bestiaire fantastique. - Verviers: Marabout, 1974. - P. 192.

Ջոն Ֆլանդերս մականունի ներքո խմբագրել

  • Spoken op de ruwe heide: een onuitgegeven avonturenroman voor de jeugd. (jeugdroman). - Averbode: Altiora, 1935. - P. 208.
  • Mystères et aventures. Nouvelles fantastiques. - Bruxelles: Editions Atalante, 1946. - P. 172.
  • Het zwarte eiland. (jeugdroman). - Averbode: Goede Pers, 1946. - P. 171. - (Trekkersreeks ; 5).
  • De zilveren kaap. (jeugdroman). - Brussel: Uitgeverij De Pijl, 1946. - P. 144.
  • Geheimen van het noorden. Groot onuitgegeven avonturenroman. / Omslag en illustratie van Jan Flameng. - Averbode: Goede Pers, 1948. - P. 163. - (Trekkersreeks ; 8).
  • Bij de roodhuiden. - Averbode: Altiora, 1956. - P. 95. - (Uit verre landen. Nr 38).
  • Hirro, het kind van het oerwoud: een vreemde geschiedenis uit het Maleise woud. - Averbode: Altiora, 1959. - P. 32.

Խորհուրդ տրվող գրականություն խմբագրել

  • Jean Ray / F. Truchaud et J. Van Herp, eds. Paris: Cahiers de L’Herne, 1980.
  • Huftier A. John Flanders-Jean Ray, l’unité double. Bruxelles: Hêtre Pourpre, 1998.
  • Baronian J.-B., Levie F. Jean Ray. Bruxelles: La maison d'à côté, 2009.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 http://web.archive.org/web/20170324040204/http://jeugdliteratuur.org/auteurs/jean-ray-john-flanders
  5. https://www.bdzoom.com/55769/patrimoine/jean-rayjohn-flanders-scenariste-de-bandes-dessinees-33/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 de Vries, 2007, էջ 90.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 7,31 7,32 7,33 7,34 António Monteiro (2011 թ․ նոյեմբերի 21). «Ghosts, Fear, and Parallel Worlds: The Supernatural Fiction of Jean Ray: An Introduction to the Great Belgian Weird Writer» (անգլերեն). Weird Fiction Review. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «Jean Ray» (անգլերեն). Faces of the Fantastic. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին.
  9. 9,0 9,1 9,2 Райн А. Цондергельд. «Жан Рэ и его «Круг друзей»» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 10,31 10,32 10,33 10,34 10,35 10,36 10,37 10,38 10,39 10,40 10,41 10,42 10,43 10,44 10,45 «Flanders, John». Schrijversgewijs - Vlaamse schrijvers van 1830 – heden (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 16 марта 2014-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Biographie de Jean Ray» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  12. From Art Nouveau to Surrealism, 2007, էջ 78.
  13. de Vries, 2007, էջ 90-91.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 de Vries, 2007, էջ 91.
  15. «Le Prix Littéraire» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  16. From Art Nouveau to Surrealism, 2007, էջ 79.
  17. de Vries, 2007, էջ 89.
  18. «Stamp ‹ Writer Jean Ray/John Flanders». Stamp catalog. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ռեյ» հոդվածին։