Ժան Պիեռ Շաբրոլ

ֆրանսիացի գրող

Ժան Պիեռ Շաբրոլ (ֆր.՝ Jean-Pierre Chabrol, հունիսի 11, 1925(1925-06-11)[1][2][3][…], Շամբորիգո - դեկտեմբերի 1, 2001(2001-12-01)[1][2][3][…], Ժենոլակ), ֆրանսիացի գրող։ Դիմադրության շարժման մասնակից։

Ժան Պիեռ Շաբրոլ
Ծնվել էհունիսի 11, 1925(1925-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրՇամբորիգո
Վախճանվել էդեկտեմբերի 1, 2001(2001-12-01)[1][2][3][…] (76 տարեկան)
Վախճանի վայրԺենոլակ
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունJean-Baptiste-Dumas high school?
ԱշխատավայրԼ'Յումանիտե
Պարգևներ
ԱմուսինNoëlle Vincensini?
ԶավակներԷլզա Շաբրոլ
 Jean-Pierre Chabrol Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

«Վերջին փամփուշտը» (1953) վեպը Վիետնամի պատերազմի մասին է, «Կորած արվարձան» (պոպուլիստական մրցանակ, 1955) նվիրված է Փարիզի պրոլետարական թաղամասի առօրյային։ Շաբրոլին հատուկ է ռաբլեական կենսասիրությունը («Վայրի վարդ», 1957, վեպ), պատմական լավատեսությունը («Աստծո խենթերը», 1961, վեպ)։ «Խռովարարներ» (հատոր 1-3, 1965-1968) վիպաշարի հերոսները Հիտլերի՝ իշխանության գլուխ անցնելուց մինչև Ֆրանսիայում ժողովրդական ճակատի հաղթանակն (1936) ընկած ժամանակամիջոցում եվրոպական իրադարձությունների մասնակիցներ են։ Համայն աշխարհի աշխատավորների եղբայրության արդար գործի հավատով է ներթափանցված Փարիզյան կոմունայի (1871) մասին պատմող «Եղբայրություն» թնդանոթը» (1970) վեպը։ «Այծը անապատում» (1975) գիտաֆանտաստիկ վեպը վերստեղծում է Ա․ դը Օբինիեի դրամատիկ կյանքը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Ժան-Պիեռ Շաբրոլ. Մարքիզուհին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 410  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Պիեռ Շաբրոլ» հոդվածին։