Ժան Վիլման Նիկո (ֆր.՝ Jean Nicot; 1530[1], Նիմ - մայիսի 4, 1605(1605-05-04)[2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի դիվանագետ, ուսուցիչ։

Ժան Նիկո
ֆր.՝ Jean Nicot
Դիմանկար
Ծնվել է1530[1]
ԾննդավայրՆիմ
Մահացել էմայիսի 4, 1605(1605-05-04)[2]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ՔաղաքացիությունBannière de France style 1500.svg Ֆրանսիա
ԿրթությունQ48748604?
ԵրկերQ57141983?
Մասնագիտությունբառարանագիր, բանասեր, դիվանագետ, արխիվագետ, բժիշկ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններambassador of France to Portugal? և արխիվագետ
Jean Nicot Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Ֆրանսիայի Նիմ քաղաքում։ Եղել է Ֆրանսիայի դեսպանը Լիսաբոնում 1559 թվականից 1561 թվականներին։ Նիկոյի առաքելությունը Պորտուգալիայում այն էր, որ նա պետք է կազմակերպեր տասնվեցամյա արքայադուստր Մարիետա դե Վալունայի և հինգամյա թագավոր Սեբաստյան Առաջինի ամուսնությունը, որն այդպես էլ անկատար մնաց։ Պորտուգալիայից վերադառնալուց հետո Նիկոն գնում է ծխախոտի պլանտացիաներ։ Նա ծխախոտ բերում է Իսպանիայից և Ֆրանսիայից։ 1560 թվականին Նիկոն Ֆրանսիական պալատում տարածում է քթախոտի օգտագործումը։ Ծխախոտի մշտական գնորդ է դառնում Եկատերինա Մեդիչի թագուհին, բացի դրանից ծխախոտը դուր է գալիս Մալթայի շքանշանի մեծ մագիստրին, ով նպաստում է դրա տարածմանը։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ Փարիզի մեծ թվով բնակիչներ սկսում են ծխել։ Նիկոյի անունը շատ հայտնի է դառնում։ Բույսը Նիկոյի անունով կոչվում է նիկոտին։

Ժան Նիկոն նաև կազմում է ֆրանսիական առաջին բառարաններց մեկը՝ «'Thresor de la langue francoyse tant ancienne que moderne»(հրապարակվել է 1606 թվականին)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Jean_Nicot