Ժան-Ֆիլիպ Գբամեն

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժան-Ֆիլիպ Գբամեն (ֆր.՝ Jean-Philippe Gbamin, սեպտեմբերի 25, 1995(1995-09-25)[1][2], San-Pédro, Կոտ դ'Իվուար), կոտ դ'իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Էվերթոնի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Ժան-Ֆիլիպ Գբամեն
Jean-Philippe Gbamin
Գբամենը Լանսի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 25, 1995(1995-09-25)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր San-Pédro, Կոտ դ'Իվուար
Հասակ 186 սմ
Քաշ 83 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 25
Պատանեկան կարիերա
2005-2006 Ֆրանսիա Սեն-Կենտեն Բլեսի
2006-2007 Ֆրանսիա Էր-սյուր-լա-Լիս
2007-2012 Ֆրանսիա Լանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2015 Ֆրանսիա Լանս B 22 (2)
2013-2016 Ֆրանսիա Լանս 91 (3)
2016-2019 Գերմանիա Մայնց 05 86 (3)
2019-ներկա Անգլիա Էվերթոն 0 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 3 (1)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 9 (1)
2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 1 (0)
2014-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 11 (0)
2017-ներկա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 12 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 3-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 3-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Լանս խմբագրել

Գբամենը Լանսի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի մայիսի 10-ին՝ փոխարինման մտնելով Գենգանի դեմ խաղում[5]։ Օգոստոսի 7-ին Գբամենը հեռացվեց խաղադաշտից Ֆրանսիայի լիգայի գավաթի Անժեի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման ավելացված ժամանակում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 30-ին՝ Մեցի դեմ խաղում[7]։ 2014 թվականի փետրվարի 13-ին նա գոլ խփեց Ֆրանսիայի գավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղի 94-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8]։ Իր առաջին մրցաշրջանում Գբամենը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Լանսին տեղափոխվել Լիգա 1[9][10]։

Իր առաջին հանդիպումը Լիգա 1-ում Գբամենը անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նանտի դեմ խաղում[11]։ Հոկտեմբերի 17-ին նա հեռացվեց խաղադաշտից Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 53-րդ րոպեին[12]։ 2016 թվականի ապրիլի 15-ին կոտ դ'իվուարցին հեռացվեց խաղադաշտից Այաչոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[13]։ Լանսի կազմում Գբամենը անցկացրեց 98 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մայնց 05 խմբագրել

2016 թվականի հուլիսի 13-ին Գբամենը 5 տարվա պայմանագիր կնքեց Մայնց 05-ի հետ[14][15]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց օգոստոսի 27-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սենտ-Էտիենի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 27-ին Գբամենը հեռացվեց խաղադաշտից Հերթա Բեռլինի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 62-րդ րոպեին[18]։ Որակազրկման պատճառով 1 հանդիպում բաց թողելուց հետո կոտ դ'իվուարցին խաղադաշտ վերադարձավ դեկտեմբերի 11-ին՝ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում՝ այս խաղում կրկին հեռացվելով խաղադաշտից[19]։ 2017 թվականի ապրիլի 5-ին նա երրորդ անգամ հեռացվեց խաղադաշտից՝ կարմիր քարտ ստանալով ՌԲ Լայպցիգի դեմ հանդիպման 89-րդ րոպեին[20]։ Իր առաջին մրցաշրջանում Գբամենը անցկացրեց 31 հանդիպում բոլոր մրցաշարերում[21]։

Իր առաջին գոլը Մայնցի կազմում Գբամենը խփեց 2018 թվականի մայիսի 12-ին՝ Վերդեր Բրեմենի դեմ խաղում[22]։ Օգոստոսի 23-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[23][24][25]։ Նոյեմբերի 4-ին կոտ դ'իվուարցին կրկին գոլի հեղինակ դարձավ Վերդերի դեմ խաղում՝ օգնելով Մայնցին հաղթել 2-1 հաշվով[26]։ Նոյեմբերի 10-ին Գբամենը գոլ խփեց Ֆրայբուրգի դեմ խաղում[27]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց 2019 թվականի ապրիլի 27-ին՝ Հանովերի դեմ խաղում[28]։ Մայնցի կազմում Գբամենը անցկացրեց 95 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[29]։

Էվերթոն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 2-ին Գբամենը 5 տարվա պայմանագիր կնքեց Էվերթոնի հետ[30][31][32]։ Ակումբը նրա համար վճարեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ[33][34][35]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գբամենը իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան ու Կոտ դ'Իվուարը միջազգային ասպարեզում, և հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[36]։ 2013 թվականին Գբամենը մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[37], իսկ Ֆրանսիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Սերբիային[38][39]։

2017 թվականի ապրիլի 24-ին Գբամենը որոշեց հանդես գալ Կոտ դ'Իվուարի կազմում[40][41][42]։ Իր դեբյուտը Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում նշեց 2017 թվականի հունիսի 4-ին՝ Նիդերլանդների դեմ ընկերական խաղում[43][44]։ 2019 թվականի ամռանը Գբամենը մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[45][46]՝ անցկացնելով 3 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[47], իսկ Կոտ դ'Իվուարը հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ալժիրին[48][49]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[50]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լանս B 2012–13 Ազգային առաջնություն 2 20 2 20 2
2015–16 2 0 2 0
Ընդհանուր 22 2 0 0 0 0 0 0 22 2
Լանս 2012–13 Լիգա 2 2 0 0 0 0 0 2 0
2013–14 30 2 3 1 2 0 35 3
2014–15 Լիգա 1 33 0 1 0 1 0 35 0
2015–16 Լիգա 2 26 1 0 0 0 0 26 1
Ընդհանուր 91 3 4 1 0 0 3 0 98 4
Մայնց 05 2016–17 Բունդեսլիգա 25 0 1 0 5 0 31 0
2017–18 30 1 1 0 31 1
2018–19 31 2 2 0 33 2
Ընդհանուր 86 3 4 0 5 0 0 0 95 3
Էվերթոն 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 199 8 8 1 5 0 3 0 215 9

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ[51]

Կոտ դ'Իվուար
Տարի Խաղեր Գոլեր
2017 4 0
2018 1 0
2019 7 0
Ընդհանուր 12 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Côte d'Ivoire - J. Gbamin - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  4. «Stars of tomorrow: Jean-Philippe Gbamin». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
  5. «EA Guingamp - RC Lens, May 10, 2013 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  6. «SCO Angers - RC Lens, Aug 7, 2013 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  7. «RC Lens - FC Metz, Sep 30, 2013 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  8. «Olympique Lyon - RC Lens, Feb 13, 2014 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  9. s.r.o, LiveSport. «Ligue 2 2013/2014 Standings, Soccer France League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  10. «Lens granted Ligue 1 place». The World Game (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  11. «FC Nantes - RC Lens, Aug 9, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  12. «RC Lens - Paris Saint-Germain, Oct 17, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  13. «RC Lens - AC Ajaccio, Apr 15, 2016 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  14. «Jean-Philippe Gbamin verpflichtet». www.mainz05.de. 2016 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  15. VAVEL.com (2016 թ․ հուլիսի 13). «Youngster Jean-Philippe Gbamin completes move to Mainz». VAVEL (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  16. «Borussia Dortmund - 1.FSV Mainz 05, Aug 27, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  17. «1.FSV Mainz 05 - AS Saint-Étienne, Sep 15, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  18. «Hertha BSC - 1.FSV Mainz 05, Nov 27, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  19. «Borussia Mönchengladbach - 1.FSV Mainz 05, Dec 11, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  20. «1.FSV Mainz 05 - RB Leipzig, Apr 5, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  21. «Jean-Philippe Gbamin | Football Stats | Mainz | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  22. «1.FSV Mainz 05 - SV Werder Bremen, May 12, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  23. «Gbamin extends contract until 2023». www.mainz05.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  24. «Ivorian international Gbamin signs contract extension at Mainz - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  25. archyworld (2018 թ․ օգոստոսի 23). «Bundesliga club Mainz 05 extended with Jean-Philippe Gbamin». Archy Worldys (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.(չաշխատող հղում)
  26. «1.FSV Mainz 05 - SV Werder Bremen, Nov 4, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  27. «SC Freiburg - 1.FSV Mainz 05, Nov 10, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  28. «Hannover 96 - 1.FSV Mainz 05, Apr 27, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  29. «Report: Mainz star set for Everton move». Bulinews.Com - Bundesliga news in English (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  30. «Gbamin Signs Five-Year Everton Deal». www.evertonfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  31. «Everton sign Mainz midfielder Jean-Philippe Gbamin on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  32. «Everton complete signing of Mainz midfielder Jean-Philippe Gbamin». Mail Online. 2019 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  33. «Jean-Philippe Gbamin: Everton sign Mainz midfielder for £25m in five-year deal» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  34. «Everton transfer news: Toffees snap up midfielder Jean-Philippe Gbamin from Mainz ahead of new Premier League season | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  35. «Everton sign midfielder Jean-Philippe Gbamin from Mainz in £25m deal». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  36. «The Main Man at Mainz: Jean-Philippe Gbamin -» (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  37. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  38. «France U19 - Serbia U19, Aug 1, 2013 - European U19 Championship 2013 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  39. UEFA.com. «Under-19 - Serbia savour maiden triumph». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  40. «Two more French youth internationals commit to Ivory Coast». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  41. «Chelsea wonderkid Boga commits to Ivory Coast». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  42. rédaction, La. «Côte d'Ivoire : Boga et Gbamin disent oui aussi ! - Afrik-foot.com : l'actualité du football africain». www.afrik-foot.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  43. «Netherlands - Ivory Coast, Jun 4, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  44. «Netherlands 5-0 Ivory Coast: Vincent Janssen among scorers in easy win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  45. «Africa Cup of Nations: Bony named in Ivory Coast's final squad» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  46. «Ivory Coast announces final squad for 2019 AFCON». Ahram Online. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  47. «Namibia - Ivory Coast, Jul 1, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  48. «Ivory Coast - Algeria, Jul 11, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  49. «Africa Cup of Nations: Ivory Coast 1-1 Algeria (AET - Algeria win 4-3 on pens)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  50. «Jean-Philippe Gbamin». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  51. Strack-Zimmermann, Benjamin. «Jean-Philippe Gbamin». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Ֆիլիպ Գբամեն» հոդվածին։