Ժաննա Բոնապարտ ((ֆր.՝ Jeanne Bonaparte), սեպտեմբերի 25, 1861(1861-09-25)[1], Orval Abbey, Florenville, Վիրտոն, Լյուքսեմբուրգ, Վալոնիա, Բելգիա - հուլիսի 25, 1910(1910-07-25), Փարիզ), Նապոլեոն Բոնապարտի թառական եղբոր աղջիկ, արքայազն Պյեր Նապոլեոն Բոնապարտի և Ժյուստանա Էլեոնորա Ռուֆլենի դուստր։ Ֆրանսիական հասարակության մեջ հայտնի էր իբրև նկարչուհի և քանդակագործ, Կրիստիան դե Վիլնյով-Էսկլապոնի[3] կինը։

Ժաննա Բոնապարտ
Ծնվել էսեպտեմբերի 25, 1861(1861-09-25)[1]
ԾննդավայրOrval Abbey, Florenville, Վիրտոն, Լյուքսեմբուրգ, Վալոնիա, Բելգիա
Մահացել էհուլիսի 25, 1910(1910-07-25) (48 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզ
Քաղաքացիություն Բելգիա
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինChristian de Villeneuve-Esclapon?[2]
Ծնողներհայր՝ Պիեռ Բոնապարտ Նապոլեոն[2], մայր՝ Eleonore Justine Ruflin?
 Jeanne Bonaparte Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժաննան ծնվել է 1861 թվականի սեպտեմբերի 15-ին Օրվալի աբբայությունում՝ Բելգիայում։ Պյեր Նապոլեոն Բոնապարտի և Ժյուստանա Էլեոնորա Ռուֆլենի ընտանիքում կար ընդամենը 5 երեխա, բայց ողջ մնացին միայն երկուսը՝ Ժաննան ու իր եղբայր Ռոնալդը։ Չնայած նրան, որ Ժաննան ծնվել է իր հարազատի՝ Նապոլեոն III-ի կառավարման ժամանակաշրջանում, իր ընտանիքի անդամները տհաճ հյուրեր էին կայսերական պալատում[4]։ Իր պապիկը՝ Լյուսեն Բոնապարտը, ով Նապոլեոն I-ի հարազան եղբայրն էր, կայսեր մոտ դժգոհության առաջացրեց Ալեքսանդրինե դե Բլեշամի հետ ամուսնանությամ և մերժվում է ընտանիքի կողմից՝ զրկվելով ժառանգությունից։ 1852 թվականին ժառանգությունից զրկել են Ժաննայի հորը, ով Նապոլեոն III կայսրից ստացավ իր համեստ եկամտի միայն փոքր մասը։ Կայսեր հետ հարաբերությունների ամբողջական խզումը տեղի է ունեցել Պյերի և հասարակ աշխատավորի դուստր Ժյուստանա Էլեոնորա Ռուֆլենի հետ ամուսնությունից հետո։ Կայսրը չտվեց ամուսնության համաձայնություն[5] : 1870 թվականին Ֆրանսիական երկրորդ կայսրության անկումից հետո Ժաննան, ինչպես նաև Բոնապարտների ընտանիքի բոլոր անդամները, ստիպված եղան լքել Ֆրանսիան։ Ընտանիքը տեղափոխվեց Բրյուսել, իսկ այնուհետև՝ Լոնդոն[6]։ Շուտով Ժաննայի հայրը հիվանդացավ և մահացավ։ Ժյուստինա Էլեոնորան բացեց սեփական կարի խանութը՝ «Princesse Pierre Bonaparte, Marchande de Confections pour Dames», բայց ստիպված փակեց այն մեկ տարի անց՝ հաճախորդների բացակայության պատճառով[7]։

Մայրը ցանկանում էր երեխաներին կրթություն տալ։ Այն ընթացքում, երբ ընտանիքը ապրում էր Լոնդոնում, նրանք ծանոթացան ծեր ֆրանսիացի սպայի հետ, ով ծառայել էր Նապոլեոն I-ի բանակում։ Սպան միջոցներ ձեռնարկեց, որպեսզի Ռոլանդին ընդունեն ֆրանսիական զինվորական դպրոց[7]։ Ժաննային նա առաջարկեց ընդունվել Փարիզի նկարչական դպրոց[7]։ Նա համաձայնվեց և մեկնեց Փարիզ, որտեղ վերցրեց գեղանկարչության և փորագրության դասեր, սովորել է Մարիա Բլանկի՝ Մոնակոյից հարուստ ժառանգորդուհու հետ[5]։ Ժաննան Մարիային ծանոթացրեց իր եղբոր հետ, ովքեր ավելի ուշ ամուսնացան[5]։ Ժաննայի նկարչական տաղանդը աչքի ընկավ 1878 թվականի նուրբ արվեստի աշխատանքների էքսպոզիցիայի ժամանակ[8]։ Ժաննան շարունակեց աշխատել որպես նկարիչ և քանդակագործ[8]։ Նա ապրում էր Ռիվոլի փողոցի «Մարի» հյուրանոցում, եղբայր Ռոլանդից և իր կնոջից ոչ հեռու։ Մարիա Բլանկը, որպես Ռոլանդի հետ ծանոթացնելու համար շնորհակալություն, Ժաննային տալիս է մեկ միլիոն ֆրանկ, իսկ Մարիայի հայրը տալիս է ևս մեկ միլիոն։ Այդքան մեժ բաժինք ստանալուց հետո Ժաննան շրջապատվել էր ամուսնության առաջարկություններով[9]։ Ընտանիքը ցանկանում էր, որ նա ամուսնանար սիրով, այլ ոչ թե բարձր տիտղոսի համար[9]։

Ամուսնությունը խմբագրել

 
Ժաննա Բոնապարտի վեց երեխաները

1882 թվականին Ժաննա Բոնապարտը ամուսնացավ Կրիստիան դե Վիլնյով-Էսկլապոնի՝ Փարիզում Վիլնյով-Էսկլապոնի (1852-1931 թվականներ) 10-րդ մարկիզի հետ։ Նա դուքս Մադրիդսկու նախկին սպան էր և սերում էր ֆրանսիական ազնվականների ընտանիքից[5][8]։ Համարվում էր ամենախելացի և կրթված մարդկանցից մեկը, երիտասարդ տարքում եղել էր մի շարք երկրներում։ Իսպանիա վերադառնալուն պես նա տրվում է գրականության և պատմության ուսումնասիրությանը, ինքնուրույն ստեղծագործում էր, որով արժանանում էր քննադատների հիացմունքին[9]։ Հարսանիքին հրավիրվածներից մեկը նկատեց

  Ժաննա Բոնապարտը, հենվելով իր եղբայր Ռոլանդին, հասավ նավին... Նա իր հայացքի մեջ մոր քեղեցկությունից քիչ ուներ, բայց նա բարձրահասակ է, արժանի է նկատված լինելու և ունի հարուստ, ագռավի թևի գույն հյուսեր[8]...  

Ժաննան և Կրիստիանը ունեցան վեց երեխա.

 
Ժաննա Բոնապարտի զինանշանը ամուսնանալուց հետո:
  • Պյեր (1886—1957 թվականներ) — մարկիզ դե Վիլնյով-Էսկլապոն, ամուսնացած էր Սեսիլ Կուրտվայի հետ, երեխաներ չուներ,
  • Ռոմա (1889—1944 թվականներ) — չի ամուսնացել,
  • Լուչանո (1890—1939 թվականներ) — ամուսնացած էր Գլեդիս Մատոսիանի հետ,
  • Ժաննա (1887—1942 թվականներ) — ամուսնացած էր Լյուսենոմ մարոն լե Ռեդոբենի հետ, ուներ 4 օրինական և 1 անօրինական երեխա,
  • Մարիա Ռոզելի (1893—1973 թվականներ) — ամուսնացած էր Բրունո կոմս Մեյգրետի հետ, ուներ 3 երեխա,
  • Աննա Մաթիլդա (1896—1972 թվականներ) — ամուսնացած էր Անտոնիո դե Լի դե Բելյուի հետ, երեխաներ չուներ։

Հետագա կյանք խմբագրել

Փարիզում Ժաննան ուներ սեփական սրահը, որտեղ հաճախում էին հայտնի գրողներ և նկարիչներ, ինչպես նաև հարուստ ամերիկացիներ։ Իր ամուսինը, բացի պատմությունից և քաղաքականությունից, հետաքրքրվում էր նաև օկուլտիզմով[5]։ Ջորջ Գրեվիլլ Մուռը՝ անգլիացի սպա և Ժաննայի ժամանակակից, այցելելով իր սրահ, գրել է

  Իր ընդունումների ժամանակ նա տարբերվում էր գեղեցկությամբ, որը նման էր արևելյանին։ Նա շատ սևուկ էր, ուներ մուգ մաշկ, բայց գեղեցիկ սև աչքեր և երկար թարթիչներ։ Ես հիշում եմ մի երեկո։ Բոլորը ամբոխվել էին աստիճանավանդակին, որպեսզի տեսնեն նրան, երբ մեկնում է պարահանդեսի։ Այդ առիթով նա հագել էր սպիտակ շրջազգեստ՝ առանձնացված ջրաշուշաններով, չափազանց երկար փեշով, և թանկարժեք քարերը նրա վրա քիչ չէին։ Պարում էին, իսկ իր փեշը հազիվ էր նրան այդ հնարավորությունը տալիս[10]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 Fourié J. Dictionnaire des auteurs de langue d'Oc de 1800 à nos jours (ֆր.)Aix-en-Provence: Felibrige edicioun, 2009. — P. 320. — 369 p. — ISBN 978-2-9533591-0-7
  3. Lundy, Darryl. «The Peerage: Jeanne Bonaparte». Վերցված է 18 Օգոստոսի 2010 թվական։-ին.
  4. «Princess Jeanne Bonaparte», The Washington Post, 14 October 1894
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Romance of Princess Jeanne Bonaparte», The New York Times, Paris, 29 October 1905
  6. «Princess As Shopkeeper», Hackney Express And Shoreditch Observer, 13 August 1910
  7. 7,0 7,1 7,2 «A Modern Cinderella in Fashionable Society», San Antonio Light, 29 October 1911
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Two Weddings in Paris», The New York Times, Paris, 10 April 1882
  9. 9,0 9,1 9,2 «Princess Jeanne Bonaparte», Galveston Daily News, 11 November 1894
  10. Greville Moore, George (1907). Society Recollections in Paris and Vienna, 1879-1904. London: John Long. էջ 8.

Արտաքին հղումներ խմբագրել