Ժաննա Բլբուլյան

հայ դերասան

Ժաննա Ռաֆիկի Բլբուլյան (մարտի 24, 1947(1947-03-24), Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգահան, դերասանուհի[1]։

Ժաննա Բլբուլյան
Ծնվել էմարտի 24, 1947(1947-03-24) (77 տարեկան)
Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  Հայաստան և  Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի և կոմպոզիտոր
ԿրթությունԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1974)
Կայքjanna-melodie.com

Բանաստեղծ Լևոն Բլբուլյանի քույրն է։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժնում, 1968-1974 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

1966-1970 թվականներին զուգահեռ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիայում՝ ստանալով կինոյի և թատրոնի դերասանի որակավորում։

Դասավանդել է Ապարանի, Եղվարդի, Արարատի երաժշտական դպրոցներում։

Որպես դերասանուհի աշխատել է հեռուստատեսությունում, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում։ 1980-1994 թվականներին եղել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի առաջատար դերասանուհի։ Տասնյակից ավելի գլխավոր դերեր է կերտել թատրոնում, մի շարք դերեր է խաղացել հեռուստաթատրոնում։ 1990-1993 թվականներին աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կինոռեժիսորական ֆակուլտետում՝ որպես բեմական խոսքի մասնագետ։

Հեղինակել է բազմաթիվ երգեր, երաժշտական մանրանվագներ, էտյուդներ, վալսեր, տանգոներ, որոնք կատարվել են Հայաստանում և արտերկրում։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը ձայնագրվել է Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կողմից և տեղ գտել ռադիոյի ձայնադարանային ֆոնդում։

Ձայներիզներ խմբագրել

  • «Հանդիպման տանգո»
  • «Իմ մեղեդիները»
  • «Խաչված սրտեր»
  • «L’Envole»
  • «Eternity»

Համագործակցել է մի շարք արվեստագետների հետ՝ Երվանդ Երզնկյան, Արամ Սաթյան, Ռուբեն Ամիրբեկյան, Արտակ Հակոբյան, Մարտին Վարդազարյան, Արա Թորոսյան (Մուրզո), Ջիպսի Քինգս, Ժան Մյուզի, Լոալվա Բրազ, Գրեգորի Հյուբեն, Մալյա, Ժերիկա, Նառա Նոյան (դուստրը), Էնիկո Սիլագի, Ժան Կրիշմար, Բերնար Տիրտիո, Լևոն Բլբուլյան, Ժորժ Գոդֆրուա, Անահիտ Մանուկյան, Սյուզան Մարգարյան, Լեյլա Սարիբեկյան, Միստր Իքս, Սոֆի Դևոյան։

1994 թվականից բնակվում և ստեղծագործում է Փարիզում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ժաննա Բլբուլյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել