Ժանար Դուգալովա (ղազ.՝ Жанар Дұғалова, հունվարի 17, 1987(1987-01-17), Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ղազախ փոփ երգչուհի և դերասանուհի, Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործիչ)[2], Թյուրքատեսիլ-2014 երգի մրցույթի հաղթող[3], «КешYou» ղազախական փոփ երաժշտախմբի նախկին անդամ։

Ժանար Դուգալովա
Բնօրինակ անունղազ.՝ Жанар Асылбекқызы Дұғалова
Ծնվել էհունվարի 17, 1987(1987-01-17) (36 տարեկան)
Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ղազախստան
ԺանրերԷթնիկական երաժշտություն, փոփ և ժամանակակից ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ
Ղազախստանի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1987 թվականի հունվարի 18-ին[1], ղազախական Կզըլօրդա քաղաքում, մինչև երեք տարեկանը ապրել Տալլինում, ապա վերադարձել հայրենիք։ Հինգ տարեկանում, մոր պնդմամբ, սկսել է հաճախել տեղի պիոներպալատում գործող էստրադային երաժշտության խմբակի պարապմունքներին։ Վեց տարեկանում հաղթող է ճանաչվել «Әнші балапан» երգի մրցույթի մարզային, հետագայում՝ նաև հանրապետական փուլում։ Տասը տարեկանում մասնակցելով մանկական երգի «Айналайын» մրցույթին, երգել է ճանաչված երգչուհի Ռոզա Ռիմբաևայի հետ։ Հետագայում մասնակցել է երգի ազգային ու միջազգային բազմաթիվ մրցույթների[1] և նվաճել 70-ից ավելի պարգև [4]։

Ավարտել է ղազախան լիցեյն ու երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, ընդունվել Ալմաթիի երաժշտական քոլեջ։ 2004 թվականից սովորել է թատերական արվեստի ռուսական ինստիտուտում՝ ГИТИС-ում, որն ավարտել է գերազանցությամբ՝ կարմիր դիպլոմով։ 2011 թվականին նկարահանվել է «Կոկտեյլ աստղի համար - 2» ղազախական մելոդրամայում։ 2012-ից 2014 թվականներին երգել է ղազախական «КешYou» կանացի փոփ երաժշտախմբում[1]։

2014 թվականի նոյեմբերին Ժանար Դուգալովան մասնակցել է միջազգային երգի Թյուրքատեսիլ մրցույթին, կատարել «Ізін көрем» («Տեսնում եմ նրանց հետքը») երգը և հաղթող ճանաչվել՝ վաստակելով 225 միավոր[3]։ 2015 թվականի դեկտեմբերին նրան շնորհվել է Ղազախստանի մշակույթի վաստակավոր գործի կոչում[2]։

2015 թվականին երգչուհին անդամագրվել է ղազախական «Нур Отан» իշխող կուսակցությանը[5]։ 2016 թվականի գարնանը մասնակցել է Ղազախստանի խորհրդարանական ընտրություններին՝ նպատակ ունենալով ընտրվել մեջլիսի պատգամավոր, սակայն հաջողության չի հասել[6][7]։

Մեղադրանքներ խմբագրել

2018 թվականին Լ. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի դասախոս Միրզանթայ Ժակիպը մեղադրել է երգչուհուն, որ վերջինս գնել է կրթական դրամաշնորհը և ոչ թե արժանիորեն վաստակել այն, միաժամանակ պնդել է, որ երգչուհին ոչ մի անգամ չի ներկայացել իր դասախոսություններին, և որ բուհի ղեկավարությունը դասախոսներին բանավոր հրահանգ է տվել՝ նրան միայն «գերազանց» գնահատականներ նշանակել[8][8][9][10]։

Երգեր խմբագրել

КешYou-ի կազմում խմբագրել

  • Асықпа (2013)
  • Қазақ қыздары (2013)
  • Туған жер (2013)
  • Ризамын (2013)
  • Махаббат (2014)
  • Қазақтың арулары (2014)

Որպես մենակատարուհի խմբագրել

  • Таңданба (2011)
  • Сүйемін деші (2012)
  • Сен емес (2012)
  • Қарай бер (2013)
  • Махаббат назы (2013)
  • Кім үшін (2013)
  • Бір сұрақ (2013)
  • Уайымдама (2013)
  • Ізін көрем (2014)
  • Сен мені түсінбедің (զուգերգ՝Կայրաթ Նուրտասովի հետ, 2014)
  • Айта Берсiн (2015)
  • Әке-бала (2015)
  • Жаңбырлы түн (զուգերգ՝ Նուրբոլաթ Աբդուլինի հետ, 2015)
  • Мұның дұрыс болмады (զուգերգ՝ Նուրժան Քերմենբաևի հետ, 2016)
  • Ала кетпедің (2017)
  • Сүйем - Жек көрем (2018)

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը
2011 «Կոկտեյլ աստղի համար - 2» Ժադիռա
«Սիրտ իմ՝ Աստանա» (կինոալմանախ)
2012 «Հաղթանակի թուրը»
2014 «Սերն իմ սրտում է միշտ» Աիդա
2015 թ. «Սերն իմ սրտում է միշտ-2» Աիդա
2015 «Ռեկետ 2։ Հատուցում» Ալբինայի ընկերուհի
2017 «Նաուռզ» Այդանա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Республика Казахстан Жанар Дугалова»։ Тюрквидение։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-03-ին։ Վերցված է 2017-03-30 
  2. 2,0 2,1 «Турсынбеку Кабатову и Жанар Дугаловой присвоили звания заслуженных деятелей РК»։ today.kz։ 2015-12-15։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-31-ին։ Վերցված է 2017-03-30 
  3. 3,0 3,1 «Жанар Дугалова победила на конкурсе «Turkvizyon-2014»»։ inform.kz։ 2014-11-22։ Վերցված է 2017-03-27 
  4. Pandaland։ «Жанар Дугалова: Если бы я не была певицей, работала бы в детском садике — Статьи на Pandaland» (ru-RU)։ Վերցված է 2018-05-13 
  5. «Кайрат Нуртас, Жанар Дугалова и другие известные казахстанцы вступили в партию «Нур Отан»»։ inform.kz։ 2015-07-03։ Վերցված է 2017-03-30 
  6. «Кайрат Нуртас, GGG и Жанар Дугалова — кандидаты в депутаты Мажилиса от партии «Нур Отан»»։ 365info.kz։ 2016-01-29։ Վերցված է 2017-03-30 
  7. «Геннадий Головкин, Илья Ильин и Кайрат Нуртас депутатами не будут»։ ktk.kz։ 2016-03-24։ Վերցված է 2017-03-30 
  8. 8,0 8,1 Преподаватель обвинил казахстанских артистов в покупке грантов — 365info.kz
  9. Кайрата Нуртаса обвинили в покупке образовательного гранта
  10. «Доцент ЕНУ обвинил Нуртаса, Дугалову и Беспаева в покупке грантов»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-28-ին։ Վերցված է 2019-05-28