Ժամսարանգիյն Սամբու

Ժամսարանգիյն Սամբու (հունիսի 27, 1895(1895-06-27)[1], Տուվե, Մոնղոլիա - մայիսի 21, 1972(1972-05-21)[1], Ուլան Բատոր, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն), մոնղոլական քաղաքական և պետական գործիչ։ ՄԺՀ աշխատանքի հերոս (1965 թվականին), Մոնղոլական ժողովրդահեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) անդամ 1922 թվականից։

Ժամսարանգիյն Սամբու
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1895(1895-06-27)[1]
ԾննդավայրՏուվե, Մոնղոլիա
Մահացել էմայիսի 21, 1972(1972-05-21)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՈւլան Բատոր, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Mongolia.svg Մոնղոլիա
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններդեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Սուխբաաթարի օրդեն
և Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

1936 թվականից՝ ՄԺՀ անասնապահության և հողագործության նախարարության բաժնի վարիչ։

1937-1946 թվականներին ՄԺՀ դեսպանորդն էր ԽՍՀՄ-ում

1946-1950 թվականներին՝ ՄԺՀ արտգործնախարարության ժողովի բաժնի վարիչ

1950-1952 թվականներին՝ ՄԺՀ դեսպանը Կորեայի Ժողովրդա-Դեմոկրաաական Հանրապետությունում

1946-1953 թվականներին՝ ՄԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

1953-1954 թվականներին՝ մոնղոլա-խորհրդային բարեկամության ընկերության նախագահի տեղակալ

1954 թվականից ՄԺՀ ժողովրդական մեծ խուրալի նախագահության նախագահն էր, ՄԺՀԿ ԿԿ և ԿԿ քաղբյուրոյի անդամ

ՊարգևներԽմբագրել

  • «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» լենինյան միջազգային մրցանակ (1966 թվական)
  • Պարգևատրվել է Սուխե Բատորի 4 և մոնղոլական այլ շքանշաններով, ինչպես նաև Լենինի ու խորհրդային այլ շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 156