Ժակ Իխմալյան

հայ լրագրող, լրագրող, նկարիչ, նկարիչ
(Վերահղված է Ժակ Իհմալյանից)

Ժակ Իխմալյան (հունիսի 30, 1922(1922-06-30)[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 1, 1978(1978-04-01)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ նկարիչ, լրագրող։

Ժակ Իխմալյան
Ծնվել էհունիսի 30, 1922(1922-06-30)[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էապրիլի 1, 1978(1978-04-01)[1] (55 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Թուրքիա
Մասնագիտություննկարիչ և լրագրող

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է մասնագիտական կրթություն։ 1929 թվականին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև մասնավոր ֆրանսիական կաթոլիկ լիցեյում։ 1936 թվականին նկարչություն է սովորել թուրք նկարիչ Աբիդինա Դինոյի մոտ։

1939 թվականին մասնակցություն է ունեցել հեղափոխական աշխատանքներին, դարձել թուրքական կոմունիստական կուսակցության անդամ։ 1942 թվականին ընդունվել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետ։ Չորսամյա դասընթացը ավարտել է երկու տարում։ 1944 թվականին համայնավարական հայացքների, քաղաքական գործունեության համար հալածվել և բանտարկվել է, ապա տարագրվել։

1949 թվականին արտագաղթել է Սիրիա, ապրել Լիվանում, Բեյրութում։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել է Լեհաստան, աշխատել մուլտֆիլմերի ստուդիայում։ 1959 թվականին տեղափոխվել է Չինաստան, բնակվել և ստեղծագործել է Պեկինում, զբաղվել լրագրողական գործունեությամբ։ 1961 թվականին Մոսկվա տեղափոխվելով՝ որպես խմբագիր-ստիլիստ աշխատել է ռադիոյում։ 1963 թվականին թուրքերեն է դասավանդել Մոսկվայի արևելյան լեզուների ինստիտուտում։

Նկարել է գերազանցապես արևելյան տիպեր և բնական տեսարաններ՝ Լիբանանից, Թուրքիայից, Սիրիայից։ Զբաղվել է կահույքի գեղանկարչությամբ, ձևավորել է մանկական սենյակներ։ Ֆրանսիացի նկարիչ Սիմոն Բալտոկսոյի հետ կատարել է Բեյրութի օդանավակայանի մեծ դահլիճի որմնանկարը «ժողովուրդների բարեկամության» թեմայով։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1968, 1969, 1973, 1974 թվականներին, վերջինս՝ Վիլնյուսում։ Նկարազարդել է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը։ Լավագույն գործերից են Նիկոլայ Գոգոլի, Վիկտոր Հյուգոյի, Պետեֆիի և այլ դիմանկարներ[3]։ 1974 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[4][5]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 1968 անհատական ցուցահանդես արվեստի աշխատողների կենտրոնական տանը, Մոսկվա
  • 1971 Վիլնյուս
  • 1972 Մոսկվայի Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների ինստիտուտի մշակույթի տուն
  • 1973 Ցուցահանդես Մոսկվայի կոմունալ տնտեսության ակադեմիայում
  • 1975 Շտենբերգի անվան աստղագիտության պետական ինստիտուտ
  • 1978 Անհատական ցուցահանդես Տարտուում
  • 2013 Ստամբուլ[6]
  • 2013 Մոսկվա, 2 անհատական (հետմահու) ցուցահանդես "Les Oreades"-ում[7][8][9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 9.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. «Ժակ Իհմալյանի մասին կայքում eastmeetswestgallery.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  6. «Ժակ Իհմալյանի ցուցահանդեսը Ստամբուլում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  7. Ժակ Իհմալյանի ցուցահանդեսը "Les Oreades"-ում
  8. ЖАК ИХМАЛЬЯН (1922 - 1978). Живопись, графика
  9. Галереей LES OREADES - ОРЕАДЫ на ярмарке АРТ-МАНЕЖ 2010 был показан художник Жак Ихмальян

Արտաքին հղումներ խմբագրել