Ժակ Արսեն Դ’Արսոնվալ
(Վերահղված է Ժակ Արսեն Դարսոնվալից)
Ժակ Արսեն Դ’Արսոնվալ (ֆր.՝ Jacques Arsène d'Arsonval, հունիսի 8, 1851[1][2][3][…], Լա Պորշերի - դեկտեմբերի 31, 1940[1][2][3][…], Լա Պորշերի), ֆրանսիացի ֆիզիոլոգ, ֆիզիկոս, Փարիզի ԳԱ և բժշկության ազգային ակադեմիայի անդամ։
Ժակ Արսեն Դ’Արսոնվալ Jacques Arsène d'Arsonval | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 8, 1851[1][2][3][…] Լա Պորշերի |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1940[1][2][3][…] (89 տարեկան) Լա Պորշերի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, բժիշկ, պրոֆեսոր, կենսաֆիզիկոս և ֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[4] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Ազգային բժշկական ակադեմիա |
Ալմա մատեր | Փարիզի բժշկության դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Հայտնի աշակերտներ | Georges Lakhovsky?[5] |
Պարգևներ | |
![]() |
1882 թվականից ղեկավարել է Կոլեժ դե Ֆրանսի կենսաֆիզիկայի լաբորատորիան, 1894 թվականից՝ փորձառական ֆիզիոլոգիայի ամբիոնը։ Դ’Արսոնվալի հետազոտությունները կիրառվել են էլեկտրաբուժման մեթոդները մշակելիս։ Նա ֆիզիոլոգիական փորձը կապեց նուրբ ֆիզիկական անալիզի հետ, նպաստեց կենսաբանության նոր բնագավառի՝ կենսաֆիզիկայի զարգացմանը։ Դ’Արսոնվալը ֆիզիոլոգիական հետազոտություններում կիրառեց որոշ նոր սարքեր ու ապարատներ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ Использование широкополосного ВЧ-излучения для лечения мастита у коров — P. 72.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 317)։ |