Ժակ-Լորան Ագաս

շվեյցարացի նկարիչ

Ժակ-Լորան Ագաս (ֆր.՝ Jacques-Laurent Agasse, ապրիլի 24, 1767(1767-04-24)[1] կամ մարտի 24, 1767(1767-03-24)[2], Ժնև, Ժնև, Շվեյցարիա - դեկտեմբերի 27, 1849(1849-12-27)[3][4][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շվեյցարացի նկարիչ, ով հիմնականում ստեղծագործել է անիմալիստիկայի և բնանկարի ժանրերում։

Ժակ-Լորան Ագաս
ֆր.՝ Jacques-Laurent Agasse
Ծնվել էապրիլի 24, 1767(1767-04-24)[1] կամ մարտի 24, 1767(1767-03-24)[2]
ԾննդավայրԺնև, Ժնև, Շվեյցարիա
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1849(1849-12-27)[3][4][5][…] (82 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունԺնևի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Ուշագրավ աշխատանքներThe Playground?
 Jacques Laurent Agasse Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործական ուղի խմբագրել

Ժակ-Լորան Ագասը ծնվել է 1767 թվականի ապրիլի 24-ին շվեյցարական Ժնև քաղաքում՝ վաճառականի ընտանիքում։ Նկարչական առաջին դասերը Ագասը ստացել է ժնևյան նկարչական դպրոցներից մեկում[6]։ 1786 թվականին, երբ ապագա նկարիչը 9 տարեկան էր, տեղափոխվում է Փարիզ, որպեսզի ուսումնառությունը շարունակի ֆրանսիացի նկարիչ, ֆրանսիական գեղանկարչության մեջ նեոկլասիցիզմի ուղղության հիմնադիր Ժակ Լուի Դավիդի մոտ։ Ժակ-Լորանը հայրենիք է վերադառնում երբ Ֆրանսիայում սանձազերծվում է Մեծ հեղափոխությունը։  

Ժակ-Լորան Ագասը ծանոթանում է Ջորջ Փիթթի հետ, ով Ռիվերսի ապագա լորդն էր. նրա հետ ուղևորվում է Միացյալ Թագավորություն, որտեղ ծանոթանում է անգլիացի նկարիչների ստեղծագործություններին [6]։ 1800 թվականից վերջնականապես հաստատվում է Լոնդոնում։ Այստեղ սկսում է զբաղվել մասնագիտությամբ՝ նկարելով հիմնականում ձիերի և շների։ Ժակ-Լորան Ագասին հիմնականում հրապուրում են էկզոտիկ կենդանատեսակները, որոնց նա հետևում և նկարում է Լոնդոնի կենդանաբանական այգում[6]։ Հետո նաև նկարիչը ստեղծում է բնանկարներ, ժանրային կտավներ։  

Ժակ-Լորան Ագասն իր մահկանացուն կնքում է 1849 թվականի դեկտեմբերի 27-ին Լոնդոնում՝ ութսուներկու տարեկան հասակում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Jacques-Laurent Agasse. 1767-1849 ou la séduction de l'Angleterre / Renée Loche. — Genève: Musée d'Art et d'Histoire, 1988. — 287 p. — ISBN 2830600487
  • Агассъ // Энциклопедический словарь, составленный русскими учеными и литераторами. СПб., 1861.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Сайт о художнике» (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  • «Dictionnaire Historique de la Suisse» (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  • Jacques-Laurent Agasse dans Artcyclopedia (անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ-Լորան Ագաս» հոդվածին։