Ժակլին Բուայե (ապրիլի 23, 1941(1941-04-23)[1][2][3], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի էստրադային երգչուհի և դերասանուհի, երգիչներ Ժակ Պիլսի և Լյուսիեն Բուայեի դուստրը[6]։

Ժակլին Բուայե
ֆր.՝ Jacqueline Boyer
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1941(1941-04-23)[1][2][3] (82 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
ԱմուսինFrançois Lubiana?
Ծնողներհայր՝ Ժակ Պիլս, մայր՝ Lucienne Boyer?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքjacqueline-boyer.com
 Jacqueline Boyer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հայտնի երգիչներ Ժակ Պիլսի (Ռենե Դուկոս) և Լյուսիեն Բուայեի ընտանիքում։ Ժակլինը 1960 թվականին «Tom Pillibi» երգով դարձել է Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող[7]։ Երգն այնուհետ դարձել է շատ երկրներում հիթ։ Նախորդ մրցույթում նրա հայրը, որը ներկայացնում է Մոնակոն, զբաղեցրել է վերջին տեղը։ Մրցույթում ունեցած հաջողություններից հետո Ժակլինը ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի, Ժակ Բրելի հաղորդումներում, ինչպես նաև ամերիկյան մի շարք հեռուստատեսային շոուներում։

Ժակլինը որոշ ժամանակ բեմ է դուրս եկել Բարբարա Բենթոն կեղծանունով, ապա վերադարձել իր նախկին գեղարվեստական անունը։

1966 թվականին Ժակլինը ենթարկվել է ավտովթարի, ինչի հետևանքով մինչև 1969 թվականը դադարել է երգել։ 1970 թվականին նա թողարկել է նոր ալբոմ և մեկնել հյուրախաղերի։ Նույն թվականին մահացել է նրա հայրը։

Հետագա տարիներին Ժակլինը կրկին հյուրախաղերով հանդես եկել Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Միացյալ Թագավորությունում։ 1976 թվականին նա վերադարձել է Փարիզի Օլիմպիա համերգասրահ՝ մոր հետ դուետ շոուի համար՝ վերջինիս հիսունամյա կարիերայի կապակցությամբ։

1979 թվականին Ժակլինը լքել է Ֆրանսիան և տեղափոխվել Նյու Յորք։ Հետագայում վերադարձել է Ֆրանսիա և հաստատվել երկրի հարավում գտնվող Սեն Գոդենս քաղաքում։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Caravan (1946)
  • Das Rätsel der grünen Spinne (1960)
  • Gauner-serenade (1960)
  • Der nächste Urlaub kommt bestimmt (1966)
  • Diabolo menthe (1977)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Բուայե» հոդվածին։