Քրիստոֆ Ժալլե

ֆրանսերեն ֆուտբոլիստ
(Վերահղված է Ժալլե Քրիստոֆից)

Քրիստոֆ Ժալլե (ֆր.՝ Christophe Jallet, հոկտեմբերի 31, 1983(1983-10-31)[1][2], Կոնյակ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Օլիմպիկ Լիոն» ակումբի աջ պաշտպան։

Քրիստոֆ Ժալլե
ֆր.՝ Christophe Jallet
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Կոնյակ, Ֆրանսիա
Հասակ 178 սմ
Քաշ 65 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Համար 13
Պատանեկան կարիերա
1992—1993 Ֆրանսիա Սեն Բրիս
1993—1998 Ֆրանսիա ՈՒԱ Կոնյակ
1998—2000 Ֆրանսիա Նիոր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2006 Ֆրանսիա Նիոր 98 (12)
2006—2009 Ֆրանսիա Լորյան 97 (3)
2009—2014 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 143 (7)
2014—ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 54 (2)
Ազգային հավաքական
2012—ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 11 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 15, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 29, 2016

Կենսագրություն խմբագրել

Ժալլեն երեք մրցաշրջան խաղացել է «Նիոր» ակումբում, որից հետո տեղափոխվել է «Լորյան» ակումբ, որտեղ ի սկզբանե նա իր դիրքում համարվել է երրորդ խաղացողը։ Հետաֆայում նա դարձավ կազմի հիմնական խաացող։ 2009 թվականի ամռանը 2,5 միլիոն դոլարի դիմաց տեղափոխվել է «Պարի Սեն-Ժերմեն», կնքելով քառամյա պայմանագիր։ Փարիզցիների կազմում դեբյուտել է հենց նույն տարում` «Լե Մանի» դեմ խաղում։ 2010 թվականի մայիսի 1-ին, «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում հաղթելով «Մոնակոյին» (1-0)` ՊՍԺ-ի կազմում նա նվաճել է Ֆրանսիայի գավաթը։ Ժալլեն այդ խաղի 106-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Գիյոմ Օարոյին։ 2010 թվականի օգոստոսի 3-ին նա հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական` խաղալու Նորվեգիայի դեմ ընկերական խաղում, բայց այդպես էլ խաղադաշտում չի հայտնվել։ 2011 թվականի ապրիլի 22-ին նա իր պայմանագիրը երկարացրել է մինչև 2015 թվականը[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

 Պարի Սեն-Ժերմեն

  • Ֆրանսիայի գավաթ` 2010
  • Ֆրանսիայի սուպերգավաթ` 2010, 2013
  • Ֆրանսիայի չեմպիոն` 2013, 2014
  • Ֆրանսիական լիգայի գավաթ` 2013-14

 Նիոր

  • Լիգա 3` 2006

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆ Ժալլե» հոդվածին։