Թոմաս Շվեդկաուսկաս

(Վերահղված է Թ. Շվեդկաուսկասից)

Թոմաս Շվեդկաուսկաս (լիտ.՝ Tomas Švedkauskas, հունիսի 22, 1994(1994-06-22)[1][2], Մարիամպոլե, Լիտվա), լիտվացի ֆուտբոլիստ, դարպասապահ։։

Թոմաս Շվեդկաուսկաս
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Լիտվա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1994(1994-06-22)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Մարիամպոլե, Լիտվա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք Դարպասապահ
Պատանեկան կարիերա
= |- style="background:#eeeeff;"
-2009 Լիտվա Շվիտուրիս
2009-2012 Լիտվա Սուդուվա
2011-2012  Իտալիա Ֆիորենտինա
2012-2013 Իտալիա Ռոմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2010 Լիտվա Սուդուվա 5 (-8)
2012-2017 Իտալիա Ռոմա 0 (0)
2013-2014  Իտալիա Պագանեզե 9 (-15)
2014  Իտալիա Պեսկարա 1 (-3)
2014-2015  Պորտուգալիա Օլյանենսե 13 (-17)
2015-2016  Իտալիա Ասկոլի 9 (-16)
2016-2017  Իտալիա Լուպա Ռոմա 16 (-25)
2017  Իտալիա Կատանձարո 1 (0)
2017 Ռումինիա ՈՒՏԱ 4 (-7)
2018-2019 Լիտվա Ռիտերյայ 38 (-29)
2019- Բելգիա Լոմմել
Ազգային հավաքական
2012-2013 Լիտվա Լիտվա (մինչև 19) 7 (-13)
2013-2016 Լիտվա Լիտվա (մինչև 21) 10 (-17)
2018— Լիտվա Լիտվա 1 (-1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Թոմաս Շվեդկաուսկասը «Շվիտուրիս» թիմի սան է։ 2009 թվականին պայմանագիր է կնքել «Սուդուվա» ակումբի հետ, որի կազմում նորամուտը կատարել է նույն տարում՝ մեկ խաղ անցկացնելով Լիտվայի առաջնությունում։ Հաջորդ տարի նա թիմի կազմում անցկացրել է ևս 4 հանդիպում բարձրագույն լիգայում։ 2011/12 մրցաշրջանում վարձավճարով խաղացել է իտալական «Ֆիորենտինայի» երիտասարդական թիմի կազմում։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո Թոմաս Շվեդկաուսկասը մնացել է Իտալիայում, որտեղ պայմանագիր է կնքել «Ռոմա» ակումբի հետ։ «Ռոմայի» Երիտասարդական թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան, բայց ոչ մի խաղ չի անցկացրել հիմնական թիմի կազմում։ 2013 թվականից վարձավճարով հանդես է եկել Սերիա Բ և Սերիա С-ի ակումբներում, ինչպես նաև պորտուգալական Սեգունդայի «Օլյանենսե» ակումբում։ 2015 թվականի վարձավճարով սկսել է հանդես գալ «Ասկոլի» ակումբում, որտեղ ստացել է 22 համարի մարզաշապիկը[3]։

2016 թվականի օգոստոսի 19-ին Թոմաս Շվեդկաուսկասը վարձավճարային պայմանագիր է կնքել «Լուպա Ռոմա» ակումբի հետ[4]։ 2017 թվականի հունվարի 31-ին Թոմաս Շվեդկաուսկասը վարձավճարային պայմանագիր է կնքել իտալական «Կատանձարո» ակումբի հետ[5]։

2017 թվականին Թոմաս Շվեդկաուսկասը հեռացել է «Ռոմայից» որպես ազատ գործակալ, իսկ նոյեմբերի 9-ին պայմանագիր է կնքել Ռումինիայի երկրորդ լիգայի ՈՒՏԱ ակումբի հետ։ 2018 թվականի փետրվարին նա տեղափոխվել է լիտվական «Ռիտերյայ»։ 2019 թվականին տեղափոխվել է բելգիական «Լոմմել»։

Հավաքականում խմբագրել

Թոմաս Շվեդկաուսկասը Լիտվայի ազգային հավաքականի կազմում նորամուտը կատարել է 2018 թվականի հունիսի 8-ին՝ Իրանի հավաքականի հետ ընկերական խաղում (1։0)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «I numeri di maglia scelti dalla squadra» (Press release) (Italian). Ascoli Picchio F.C. 1898. 2015 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite press release}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Lupa Roma, altre tre novità in rosa: ufficiali gli innesti di Mastropietro, Svedkauskas e Gaetano» (Italian). Lupa Roma F.C. 2016 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Gomez, Zanini, Svedkauskas e Cedric in giallorosso» (Italian). U.S. Catanzaro 1929. 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Strack-Zimmermann, Benjamin. «Iran vs. Lithuania (1:0)». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել