Թինաթին Ասաթիանի

(Վերահղված է Թ. Լ. Ասաթիանիից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասաթիանի ազգանունով այլ մարդկանց մասին։

Թինաթին (Թինա) Լևանի Ասաթիանի (վրաց.՝ თინათინ ლევანის ასული ასათიანი, մարտի 12, 1918(1918-03-12), Թիֆլիս, Անդրկովկասյան կոմիսարիատ - հուլիսի 20, 2011(2011-07-20), Երևան, Հայաստան), Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս[1]։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։ Ջ. Սորոսի պատվավոր պրոֆեսոր (1994-1995

Թինաթին Ասաթիանի
վրաց.՝ თინა ასათიანი
Ծնվել էմարտի 12, 1918(1918-03-12)
Թիֆլիս, Անդրկովկասյան կոմիսարիատ
Մահացել էհուլիսի 20, 2011(2011-07-20) (93 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ
Գործունեության ոլորտֆիզիկա
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն
Պարգևներ
 Tina Asatiani Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1918 թվականի մարտի 12-ին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը և Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան։ Թ. Ասաթիանիի գործունեությունը սկսվել է եղբայրներ Ա. Ի. Ալիխանյանների կողմից ղեկավարվող տիեզերական ճառագայթների հետազոտման Արագածյան կայանում։ 1944-1987 թվականներին եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մյու-մեզոնային լաբորատորիայի վարիչ։ 1968 թվականից՝ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։ Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1970, Արտյոմ Ալիխանյանի և այլ գիտնականների խմբի հետ)։ Հայտնի հասարակական գործիչ։

Թբիլիսի քաղաքի պատվավոր քաղաքացի[2]։

 
Թինաթին Ասաթիանիի հուշատախտակը Երևանի Բաղրամյան պողոտայի 18ա տան պատին, որտեղ ֆիզիկոսն ապրել է 1950-2011 թթ.[3]

Պարգևներ, մցանակներ խմբագրել

  • Ջորջ Սորոսի անվան հիմանդրամի պատվավոր պրոֆեսոր (1974)[4]
  • Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • Լենինյան մրցանակ (1970)
  • Պատվի շքանշան
  • Թբիլիսիի պատվավոր քաղաքացի[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. Т. Асатиани "Воспоминания", 2008
  3. «ПАМЯТИ АКАДЕМИКА ТИНЫ АСАТИАНИ». www.golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 Известия НАН РА, 2008, էջ 242
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թինաթին Ասաթիանի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 552