Թայրիկ Ջամիր Էվանս (անգլ.՝ Tyreke Jamir Evans, սեպտեմբերի 19, 1989(1989-09-19), Չեստեր, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Թայրիկ Էվանս
Tyreke Evans

Դիրքը Պաշտպան/ թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Թայրիկ Ջամիր Էվանս
Tyreke Jamir Evans
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 19, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չեստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ
Հասակ 1,98 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Ամերիկյան քրիստոնեական ակադեմիա
(Աստոն, Փենսիլվանիա)
համալսարան Մեմֆիս (2008–2009)
Դրաֆթի տարի 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 4-րդ
Դրաֆթ ակումբ Սակրամենտո Քինգս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (2009-2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Օռլեանս Պելիկանս (2013–2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2017–2018)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (2018–2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎիսկոնսին Հերդ (2022)
Պուերտո ՌիկոԻնդիոս դե Մայագես (2022–2023)
ՎենեսուելաԲրոնկոս դե Կարակաս (2023)
Մրցանակներ
  • NBA տարվա նորեկ (2010)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2010)
  • Նորեկների մարտահրավերի խաղի MVP (2010)
  • Տարվա լավագույն առաջինկուրսեցի (2009)
  • All-Conference USA առաջին թիմ (2009)
  • Conference USA-ի խաղի MVP (2009)
  • McDonald's All-American-ի MVP (2008)
  • Առաջին թիմ All-American ընստ «Փերեյդ» հանդեսի (2008)

Համալսարանային կարիերան Էվանսն անցկացրել է Մեմֆիսի համալսարանում, որից հետո ընտրվում է NBA-ի 2009 թվականի դրաֆթում` «Սակրամենտո Քինգսի» կողմից՝ առաջին ռաունդի 4-րդ ընտրությամբ։

Խաղում է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 2009-10 մրցաշրջանում ճանաչվել է տարվա նորեկ։

2019 թվականի մայիսին որակազրկվել և հեռացվել է NBA-ից, լիգայի հակաթմրամիջոցային ծրագրի դրույթները խախտելու պատճառով[1]։

Կենսագրությունը և կարիերան խմբագրել

Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Չեստեր քաղաքում։ Էվանսի խնամակալությամբ զբաղվել են նրա երեք ավագ եղբայրները, որոնք էլ հենց կարևոր դեր են ունենում նրա՝ բասկետբոլ սպորտաձևով զբաղվելու մեջ։

Ավագ դպրոցի կարիերան Էվանսն անցկացրել է Աստոն քաղաքի Ամերիկյան քրիստոնեական ակադեմիայում՝ մեկ խաղում միջինը բերելով 32 միավոր։ 3 անգամ ճանաչվել է նահանգի լավագույն բասկետբոլիստ։

Սովորելով ավարտական դասարանում՝ Էվանսը բազմաթիվ համալսարաններից ստանում է կրթաթշակային ծրագրի առաջարկներ, և որոշում ընդունել Մեմֆիսի համալսարանի առաջրկը՝ որտեղ անցկացնում է մեկ տարի[2]։.

2009 թվականի մարտի 31-ին՝ Էվանսն հայտարարում է, որ ցանկանում է դնել թեկնածությունը մոտակա դրաֆթում։ 2009 թվականի NBA դրաֆթում «Սակրամենտո Քինգսը» որոշում է ընտրել Էվանսին։ Իր մեկնարկային մրցաշրջանում Էվանսը դառնում է «Քինգսի» առաջատարը՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 72 հանդիպում՝ միջինը մերելով 20, 1 միավոր, 5, 3 անդրադարձ և 5, 8 արդյունավետ փոխանցում։ Այդ ցուցանիշների շնորհիվ Էվանսին շնորհվում է «NBA-ի տարվա նորեկ» մրցանակը[3]։.

2010 թվականի ամռանը Էվանսը երթևեկության կանոնները խախտելու համար ձերբակալվում է և դատապարտվում 80-ժամյա հասարակական աշխատանքի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tyreke Evans dismissed from league for violating anti-drug program». NBA.com. 2019 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  2. Թայրիկ Էվանսն ընտրում է «Մեմֆիս Թայգերսին» Արխիվացված 2009-06-28 Wayback Machine Սպորտ նորություններ, ապրիլի 16, 2008
  3. «Քինգսի» պաշտպան Էվանսին շնորհվում է 2009-10 կանոնավոր առաջնության լավագույն նորեկի մրցանակը NBA.com, ապրիլի 30, 2010

Արտաքին հղումներ խմբագրել